Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցը միացել է Newmag Winter Fest-ին՝ դառնալով փառատոնի գլխավոր հովանավոր
02/04/2025
Newmag-ի ու Սինեմա Սթարի գործակցությամբ՝ բոլոր կինոթատրոններում ֆիլմերից առաջ կինոսերներն ու ընթերցասերները կարող են տեսնել նաև Winter Fest 2025-ի թրեյլերը։
Ընկերությունը մեծ կարևորություն է տալիս արվեստի բոլոր ճյուղերին, հատկապես գրքին ու գրականությանը։ Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցի մարկետինգի և գովազդի բաժնի ղեկավար Գոհար Նալբանդյանն ասում է, որ իրենց ֆիլմերի ցանկում հաճախ են ներառում այն ֆիլմերը, որոնք նկարահանված են հայտնի վեպերի կամ հայտնի գրողների կենսագրության հիման վրա.
«Գրականությունը հաճախ կինեմատոգրաֆիայի հիմնական աղբյուրներից մեկն է։ Այն ապահովում է հարուստ սյուժետային հիմքեր և զարգացնում պատմությունը։ Մյուս կողմից, կինոն, որպես վիզուալ արվեստի ձև, հնարավորություն է տալիս, որ գրական ստեղծագործությունները հասանելի դառնան ավելի լայն լսարանի համար՝ վերարտադրելով դրանց էմոցիոնալ և գաղափարական բովանդակությունը տեսողական միջոցներով»։
Ընկերության համար մշակութային միջոցառումները հովանավորելը սոցիալական պատասխանատվություն է ու սիրելի գործի բաղկացուցիչ մասը։ Սինեմա Սթարում վստահ են, որ կինոն օգնում է խթանել սերը դեպի գրականությունը, հատկապես այն մարդկանց համար, որոնք քիչ են ընթերցում։ Էկրանավորումները կարող են զարգացնել, նորովի մեկնաբանել բնօրինակ գրքերը՝ դրանք ներկայացնելով ժամանակակից մշակութային և սոցիալական կոնտեքստում.
«Կինոյի և գրքի սիներգիան ձևավորում է ուժեղ և բազմաշերտ համագործակցություն, որը փոխադարձաբար հարստացնում է երկու ոլորտները և ոչ միայն ամրապնդում է մշակութային երկխոսությունը, այլ նաև ստեղծում է նոր բովանդակային հեռանկարներ երկու ոլորտների համար»։
Ընկերությունում խրախուսում են նաև աշխատակիցների ընթերցանությունն ու ինքնակրթությունը։ Ունեն գրքերի հատուկ անկյուն աշխատակիցների համար: Պարբերաբար կազմակերպում են ընթերցանության քննարկումներ, խրախուսում են թիմին կարդալ գրքեր և կիսվել տպավորություններով:
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)