FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Մտահորիզոնն ընդլայնելու 10 առցանց դասընթաց (ԳՐԱՆՑՎ

Մտահորիզոնն ընդլայնելու 10 առցանց դասընթաց (ԳՐԱՆՑՎԵԼ)

Գիտություն երջանկության մասին
Բերկլիում Կալիֆորնիայի համալսարան



Բոլորն էլ երջանիկ լինելու մասին որոշակի պատկերացումներ ունեն, սակայն ոչ բոլորն են ծանոթ նյարդակենսաբանության ոլորտում գիտական հետազոտություններին, այդ թեմաներով հոգեբանական ու հասարակագիտական ուսումնասիրություններին։ Կալիֆորնիական համալսարանի երջանիկ կյանքի դասընթացը գործնական հետազոտությունների արդյունք է։ Հեղինակները վստահեցնում են, որ դասընթացի ավարտից հետո դուք երջանիկ կլինեք և վերջապես կհասկանաք՝ ինչ է էմպատիան, ինքնագիտակցումը և երախտագիտությունը։

ԳՐԱՆՑՎԵԼ



Տիեզերագիտության պատմություն
Կոպենհագենի համալսարան



Հիանալի դասընթաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել աստղագիտության և աստղաֆիզիկայի մասին գիտելիքները և փոքր ինչ առաջ ընթանալ «The Big Bang Theory» ռեպլիկից։ Տիեզերքի 5 միլիարդ պատմությունը պետք է սովորել 8 շաբաթում։ Բացի առցանց դասախոսություններ լսելուց, ուսանողները կարող են նաև դիտել ուսուցողական տեսանյութեր։
ԳՐԱՆՑՎԵԼ

Կոմիքսներ և գրաֆիկական վեպեր
Բոուլդերում Կոլորադոյի համալսարան



Գիկոլոգիայի վարպետը դառնալու համար պետք է ուսումնասիրել կոմիքսների պատմությունը։ Այն հարցին, թե՞ «ով է ուժեղ․ Սուպերմե՞նը, թե՞ Բեթմենը» դասընթացի հեղինակները չեն խոստանում պատասխանել։ Սակայն կպատմեն՝ ինչու են կոմիքսներ համարվում գրականության ժանր, որը պատմության ընթացքում ունեցել է ոսկե և արծաթե դարեր, և նույնիսկ մի քանի ավանգարդ ուղղություն։ Հեղինակները զգուշացնում են, որ դասախոսությունները մանկական լսարանի համար չեն, որովհետև կոմիքսները մեծահասակներն են ստեղծում և նվիրված չեն երեխաներին։ Այնպես որ միացրեք «Նինձյա կրիաները» մուլտֆիլմը ձեր երեխաների համար, իսկ դուք դասախոսություն սովորեք։
ԳՐԱՆՑՎԵԼ

Կիթառի դաս․ ներածություն
Բերկլիի երաժշտական քոլեջ



Կուրսը սկսնակների համար է, որտեղ կարող եք նոտաներ սովորել։ Այն օգտակար է նրանց համար, ովքեր մինչև այդ կիթառի հետ գործ չեն ունեցել։ Հեղինակները վստահեցնում են, որ 6 շաբաթում կսովորեք գործիքը ճիշտ բռնել, որպեսզի ձեզ չնվասեք, հարմարացնել այն, խաղալ գամմաների հետ և նույնիսկ «ուա-ուա» անել։ Երբ «Guitar Hero»-ի ռեկորդակիր դառնաք, կարող եք ձեր երկրպագուներին պատմել, որ առցանց եք սովորել կիթառ նվագել ։

ԳՐԱՆՑՎԵԼ



Ֆիլմի միջոցով փիլիսոփայություն սովորեք
Բոստոնի համալսարան



Այս դասընթացը շատ լավ հնարավորություն է երեկոյան կինոդիտման ժամանակ նաև փիլիսոփայություն սովորել։ Առաջին հայացքից տարօրինակ այս միքսը պարզվում է շատ արդյունավետ է։ Դասընթացը նվիրված է փիլիսոփայության 3 հարցերին․գիտակցման թեորիա, էթիկա և ինքնաճանաչում։ Դասընթացին մասնակցելու համար որոշակի դժվարություններ կան։ Բոստոնի առցանց համալսարանում սովորելու համար դուք պետք է ոչ միայն բարդ հայտագիր լրացնեք, այլև մոտիվացիոն նամակ գրեք ։
ԳՐԱՆՑՎԵԼ

Հարաբերությունների մասին գեղարվեստական գրականություն
Բրաունի համալսարան



Օգտակարը հաճելիի հետ համատեղելու հրաշալի հնարավորություն է։ Բրաունի համալսարանի դասընթացը նվիրված է գեղարվեստական գրականության մեջ հարաբերությունների ուսումնասիրությանը, որոնքհանրագիտական տեղեկություններ չեն։ Այնտեղ ներառված են 3 դարի պատմություն, 7 երկրների 10 հեղինակների ստեղծագործություններ։

ԳՐԱՆՑՎԵԼ



Հնդկական փոփ մշակույթի հիմնական թեմաները
Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան



Եթե հնդկական մշակույթի մասին ձեր գիտելիքները սահմանափակվում են «Զիտայի և Գիտայի» ֆիլմի կադրերով, ուրեմն ճիշտ ժամանակն է ընդլայնելու ձեր աշխարհաճանաչողությունը։ Դասընթացը հնդկական հեռուստատեսային ծրագրերի, երաժշտական տեսանյութերի, վերլուծական հոդվածների և քաղաքականացված մուլտֆիլմերի մասին է։ Ամեն ինչ ապացուցում է, որ հնդկական զանգվածային մշակույթում գոյություն ունի լուրջ սցենարների մի ամբողջ հավաքածու, որը երաժշտություն կամ պար չէ։
ԳՐԱՆՑՎԵԼ

Շեքսպիրը և նրա աշխարհը
Ուորիկի համալսարան



Սա առցանց ճամփորդություն է, որտեղ կարող ես տեսնել դրամատուրգի կյանքի իրական պատմությունները։ Ամեն շաբաթ դասախոսի ուշադրության կենտրոնում Շեքսպիրի հետաքրքիր պիեսներից մեկն է։ Այսօր բազմաթիվ դասընթացներ կարելի է գտնել Շեքսպիրի մասին, սակայն այս դասընթացը յուրօրինակ է, որովհետև վերականգնում է պատմական բովանդակությունը, որտեղ ստեղծվել են պիեսները։

ԳՐԱՆՑՎԵԼ



Օվկիանոսագիտություն և Անտարկտիկայի ուսումնասիրությունը
Թասմանիայի համալսարան



Հեղինակները խոստանում են ձեզ տալ օվկիանոսի և նրա բնակիչների մասին հիմնական գիտելիքներ, ցույց տալ ձկների վտառների հետաքրքիր նկարներ և պատմել, թե ինչ վտանգների է ենթարկվում օվկիանոսը մարդու պատճառով։ Դուք նաև կսովորեք յուրօրինակ ձկների տասնյակ անվանումներ։
ԳՐԱՆՑՎԵԼ

Համակարգչային գրաֆիկա
Բերկլիում Կալիֆորնիայի համալսարան



Համակարգչային գրաֆիկան զրոյից սկսելու հիանալի հնարավորություն է։ Դուք 6 շաբաթում կսովորեք 3D մոդելավորում։ Եթե չեք բավարարվում միայն դասախոսություններ լսելով, դուք կարող եք կատարել տնային հանձնարարություններ և քննություններ հանձնել, որպեսզի համապատասխան սերտիֆիկատ ստանաք։
ԳՐԱՆՑՎԵԼ
Աղբյուրը

Տարածել