JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Նա քնում էր Տրոցկու հետ, Մուսոլինին ձեռք էր գցում

Նա քնում էր Տրոցկու հետ, Մուսոլինին ձեռք էր գցում նրան, Հիտլերը` հրապուրված էր. Կլեր Շերիդան

1920 թվականին անգլիուհի Կլեր Շերիդանը եկավ Խորհրդային Ռուսաստանի իշխանությամբ երկրորդը հանդիսացող մարդու՝ Լև Տրոցկու կրեմլովյան գրասենյակ, հայտնում է The Mail On Sunday-ի լրագրող Անաբել Վենինգը:
Շերիդանը քանդակագործուհի էր, նա Լոնդոնից եկել էր Մոսկվա, որպեսզի աշխատի Տրոցկու, Լենինի և այլ խորհրդային առաջնորդների կիսանդրիների վրա: Նյութեր Կլեր Շերիդանի և այլ բրիտանացիների մասին, ովքեր եղել են Ռուսաստանում հեղափոխության շրջանում, կարելի է տեսնել Բրիտանական գրադարանի ցուցահանդեսում:
«Գեղեցիկ հագնված շիկահեր-արիստոկրատ, բոհեմիական շրջանակներին պատկանող, նա այն ամենի մարմնացումն էր, որոնք Տրոցկին պետք է որ ատեր»,- գրված էր հոդվածում:
«39-ամյա Տրոցկին ամուսնացած էր, 35-ամյա Կլերը այրի էր, Լոնդոնում նա ուներ 2 փոքր երեխաներ: Մի քանի երեկո անց Տրոցկին գրկեց նրան ու կրքոտ համբուրեց: Հետո, ինչպես ենթադրում է Տրոցկու կենսագիր Ռոբերտ Սերվիսը, նրանք դարձան սիրեկաններ»,- գրված էր նյութում:
[caption id="" align="aligncenter" width="634"] Կլեր Շերիդանը[/caption]
Հեղինակի կարծիքով ամենաապշեցուցիչն այն էր, որ Կլերը Ուինսթոն Չերչիլի՝ Սովետական Ռուսաստանի թշնամու, որն այդ ժամանակ բրիտանական կառավարությունում պատերազմի նախարարն էր, զարմուհին էր:
Կլերը քաջ էր ու տաղանդավոր, հաշվի չէր առնում հասարակական պարտավորությունները:
«Ուր էլ որ նա գնար, աշխարհի յուրաքանչյուր հատվածում ուներ սիրեկաններ: Չենք ասում էլ սպանության գործը, որ նրա դեմ հավաքում էր MI-5-ը՝ կասկածելով նրան ոչ միայն ինտիմ հարաբերությունների մեջ խորհրդային առաջնորդների հետ, այլև լրտեսության մեջ»,- գրում է հեղինակը:
Կլերը եկել էր Մոսկվա խորհրդային դիվանագետ Լև Կամենևի հրավերով, ում հետ ծանոթացել էր Լոնդոնում:
«Նրանք նույնպես սիրեկաններ էին, իր լոնդոնյան ստուդիայում նա քանդակել է Կամենևի կիսանդրին»,- գրում է հրատարակությունը:
«Թվում էր, թե նա որպես կոմունիստ այդքան էլ չէր ստացվի»,- գրում է հեղինակը: Կլերի մայրը՝ Կլարա Ջերոմը, ամերիկյան հարուստ ընտանիքից էր: Ճիշտ է, Մորտոն Ֆրուենը՝ Կլերի հայրը, սննկացրել էր ընտանիքը իր անխոհեմ ֆինանսական սխեմաներով: 1910 թվականին 25-ամյա Կլերը ամուսնանում է ոչ այնքան հարուստ բրոքեր Ուիլֆրեդ Շերիդանի հետ: Նրանք ունեցան 2 դուստր՝ Մարգարետ և Էլիզաբեթ:
Էլիզաբեթը մահացավ մենինգիտից: Կլերը ինքը կավից սարքեց հրեշտակ՝ աղջկա հիշատակին և հայտնաբերեց քանդակագործի տաղանդ իր մեջ:
Որդու` Ռիչարդի ծնվելուց մի քանի օր հետո Ուիլֆրեդը զոհվեց Առաջին համաշխարհային պատերազմում:
Ռուսաստանից վերադառնալուց հետո Կլերը The Times-ում տպագրեց իր օրագիրը. «Նա դժգոհություն էր առաջացրել, քանի որ Կլերը նկարել էր բոլշևիկյան ռեժիմը վարդագույն լույսով (չնայած որ բողոքում էր, որ ռուսներից վատ հոտ է գալիս՝ օճառի պակասի պատճառով)»,- գրում է հրատարակությունը:
Կլերը գրել է Լենինի՝ իր գործին նվիրվածության մասին, Տրոցկուն անվանել է «սրամիտ, տաքարյուն և հանճարեղ մարդ, խաղաղ ժամանակների Նապոլեոն»: «Նա չի նշել այն մասին, որ և՛ Տրոցկին, և' Կամենևը նրա սիրեկաններն են եղել: Խոսակցություններ էին պտտվում նաև այն մասին, որ նա քնել է Լենինի և ԱԿ ղեկավար Ֆելիքս Դերժինսկու հետ»,- գրում է թերթը:
«Նրա բարեկամները սարսափի մեջ էին: Այդ տղամարդիկ իրենց «սարսափելի փոքր արյունով պատված մորուքներով» սպանել են միլիոնավոր մարդկանց, սարկաստիկ ասում է Ջեննի Չերչիլը՝ Ուինսթոնի մայրը»,- նշում է հեղինակը:
[caption id="" align="aligncenter" width="634"] Կլեր Շերիդանը` Ուինսթոն Չերչիլի կիսանդրին քանդակելիս[/caption]
Չերչիլը, որն ավելի վաղ պաշտպանում էր բրիտանական միջամտությունը բոլշևիկյան ռեժիմը տապալելու համար, այնպես էր բարկացել, որ հրաժարվեց խոսել Կլերի հետ:
Հեղինակի խոսքերով բարեկամների և ընկերների արտաքսումը վիրավորեց Կլերին, և նա գնաց Ամերիկա՝ իր ռուսաստանյան ուղևորության մասին դասախոսություններով:
«Հոլիվուդում նա ծանոթացավ Չարլի Չապլինի հետ, ում կախարդեց նրա հմայքը: Նրանք միասին գնացին արշավի դեպի կալիֆորնիական անապատ: Բայց մամուլը հետևել էր  և նրանց սիրավեպի մասին ասեկոսեները հայտնվել էին թերթերի առաջին էջերում»,- ասվում է հոդվածում:
1922 թվականին Շվեյցարիայում մի կոնֆերանսի ժամանակ Կլերը ծանոթանում է Մուսոլինիի հետ: Վերջինս նրան հրավիրում է Հռոմ:
Կլերը բոլորին հայտարարում է, որ «Մուսոլինին նրան բոլշևիզմից վերածել է ֆաշիզմի»: Նա համոզում էր նրան տալ հարցազրույց կամ էլ քանդակել նրան:
«Մի անգամ երեկոյան դուչեն համաձայնվում է լինել բնորդ քանդակի համար, բայց հետո ցանկությամբ տարված՝ հափշտակեց նրան և շշնջաց.«Դու չես գնա մինչև լուսաբացը, իսկ այդ ընթացքում ես քեզ կօգտագործեմ»: Նրանք փոխանակվում էին հարվածներով ու ապտակներով, բուռն կռվում էին»,- գրված է հոդվածում: Կլերին մի կերպ է հաջողվում փախչել: Որպես վրեժ նա Մուսոլինիին թերթում անվանում է «անճոռնի բռնակալ սպիտակ զուգագուլպաներով»:
1923 թվականին Կլերը գնում է Գերմանիա՝ Հիտլերի ելույթը լսելու: MI-5 իրազեկիչը գրում է.«Նրա վրա մեծ տպավորություն թողեց այն, որ Հիտլերի ֆոնը առաջացնում էր արտակարգ ոգևորություն 10-հազարանոց դահլիճում, արտակարգ-արյունալի ելույթի ժամանակ »:
Բայց, նշում էր իրազեկիչը.«Որքանով որ ես հասկացա, նա հայտնաբերեց, որ գերմանացին  իր սեփական հմայքով տարված չէ այնպես, ինչպես ռուսը, և այդ փաստը նրան վշտացրեց»:
MI-5-ը, հետևելով Կլերի հեռախոսային զրույցներին և նամակներին, հաստատեց իր կասկածները. «Կլերը տեղեկություն է փոխանցել խորհրդային կողմին երկու ռուս լրտեսների՝ Daily Herald-ի լրագրողներ Ջորջա Սլոուկոմբայի և Նորման Յուերայի միջոցով»,- հաստատում է թերթը:
[caption id="" align="aligncenter" width="634"] Կլեր Շերիդանը և Չառլի Չապլինը[/caption]
Կլերը հայտնել է նրանց իր և Չերչիլի խոսակցություններից հատվածներ ներքին քաղաքականության և այլ հետաքրքրող թեմաների մասին: Այդ ընթացքում նա սիրավեպի մեջ էր մտել ֆրանսիացի գեներալի, ֆրանսիացի քաղաքական գործչի և ալբանացի ակտիվիստի հետ:
«Նրա էներգիան օգտագործվում էր ամեն հնարավոր միջոցներով՝ միայն խորհրդային վատ նպատաների առաջխաղացման համար»,- նշում է MI-5-ը:
Բայց արդյո՞ք Կլերը իրականում եղել է խորհրդային լրտես: «Կատյա Ռոգաչևսկայան՝ Բրիտանական գրադարանի ցուցահանդեսի ավագ համակարգողը, ենթադրում է, որ Կլերը հետաքրքրասիրություն ուներ, բայց «նվիրված կոմունիստ» չի եղել: Անկասկած է միայն , որ նա խորհրդային կարգերին մատակարարել է տեղեկատվություն և վերցրել նրանից գումար»,- գրված է հոդվածում:
Կլերը այդպես էլ չի կրել պատիժ պետական դավաճանության համար: «Հնարավոր է, պատճառը նրանում է, որ նա կապեր ուներ վերևների հետ: Վերջիվերջո նրան փրկել է դասակարգային համակարգը, որին նա  արհամարհում էր»,- քննարկում է թերթը:

Daily Mail

Տարածել