JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Հայաստանն ունի CloudFlare. Ինչո՞ւ է դա շատ կարևոր

Հայաստանն ունի CloudFlare. Ինչո՞ւ է դա շատ կարևոր իրադարձություն

Տվյալների քեշավորման և պահպանման մեջ մասնագիտացված cloudflare ընկերույությունը Հայաստանում տեղակայել է տվայլների իր շտեմարանը: Իրադարձությանը լրատվամիջոցներն անդրադարձան հպանցիկ, քանի որ մեծ կարևորություն չտվեցին: Իրականում հայկական, հատկապես լրատվական վեբ կայքերի համար, սա շատ կարևոր իրադարձություն է: Կարևոր է նաև տեղակայման ժամանակը: Շուտով կլրանա ապրիլյան դեպքերի մեկ տարին, սա նշանակում է սպասվում են ադրբեջաբնական հաքերների նոր հարձակումներ: 

Ի՞նչ է CLOUDFLARE-ը


Ընկերությունը ստեղծել են 3 ամերիկացիներ` 2009 թվականին: Ինչպես յուրաքանչյուր ստարտափ, այս կազմակերպությունը շատ արագ աճեց և արդեն 2011թ. Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ճանաչվեց որպես լավագույն տեխնոպաշտպանության միջոց: Տվյալների պաշտպանության և քեշավորման համակարգը աշխատում է շատ պարզ: Գլուխ կհանի անգամ երեխան: Նախատեսված է վեբ կայքերի և ինտերնետ հարթակում գործող ցանկացած երևույթի պաշտպանության, քեշավորման և արխիվացման համար:
: Կան նաև վճարովի ծառայություններ, բայց դրանք նախատեսված են բիզնես գործակցության համար: Եթե անհատ օգտատեր եք, վճարովի ծառայության ընձեռած հնարավորությունները Ձեզ երբեք պետք չեն գալու:

Ի՞նչ է առաջարկում CloudFlare-ը



  • Տրաֆիկի հիանալի համակարգ. այն ամբողջովին վերլուծում է ձեր կարգավորումները և պահպանում է իր սերվերում

  • DNS մակարդակում պաշտպանում և քեշավորում է Ձեր կայքը

  • Վիճակագրության սեփական համակարգ

  • Ինտեգրացիայի բազմաթիվ հավելվածներ


Հիմա անդրադառնանք սրանց առանձին-առանձին


Տրաֆիկի (փոխանցման) համակարգ. Փոխանցման համակարգը ավելի պարզ է, քան հնարավոր է պատկերացնել: Դուք ուղղակի գրում եք Ձեր կայքի հասցեն և սեղմում եք մեծ կանաչ կոճակը: Մեկ րոպեի ընթացքում կատարվում է կայքի անալիզ, որից հետո Ձեր էջին հայտնվում են DNS-ի կարգավորումները: Հնարավոր է նաև փոխել կամ ավելացնել մի քանի հնարավորություններ, եթե ինչ-որ բան այնպես չգնա:
Ո՞րն է առավելությունը: Ձեր կայքը կփոխակերպվի և երբեք չի «կախի»: Օգտվողները վիզուալ առումով ոչ մի փոփոխություն չեն նկատի:
http://www.youtube.com/watch?v=T47T_mG7YbU
Կայքի պաշտօանություն. Կարգավորումներում կա երկու կետ. Basic Security Level և Advanced Security (երկրորդը միայն PRO` բիզնես դասի օգտատերերի համար է):  Basic Security փնտրում է կայքի ամենավտանգավոր այցելուներին: Թե ինչպիսի ալգորիթմերով ու մեթոդներով, մի փոքր դժվար է պարզել: Advanced Security-ի հետ ամեն ինչ ավելի պարզ է` այն պաշտպանում է հնարավոր SQL-Injection-ից և XSS հարձակումների` URL-ի անալիզի միջոցով: Եթե վստահ չեք Ձեր կայքի անվտանգության հարցում, ապա ավելի լավ է օգտվեք հենց այս համակարգից (չնայած ավելի հարմար կլինի պարզապես կոդավորել սկրիպտերը):
Համակարգը կարող է նաև ավելացնել տեղակայման վայրը որոշելու հնարավորություն. HTTP_CF_IPCOUNTRY: Կանչել հնարավոր է Perl-ից ($country_code = $ENV{"HTTP_CF_IPCOUNTRY"};)կամ PHP-ից ($country_code = $_SERVER["HTTP_CF_IPCOUNTRY"];)
Այս համակարգը թույլ է տալիս ավտոմատ կերպով քեշավորել ֆիքսված ռեսուրսների մեծ մասը, այնպիսիք, ինչպես css- ֆայլերն են, js սքրիպտերը և նկարները: Կա քեշավորման երկու տեսակ` Basic և Aggressive: Երկրորդը example.com/pic.jpg և example.com/pic.jpg?foo=bar-ը տարբեր նկարներ է ճանաչում:
Վիճակագրություն. Սեփական վիճակագրությունը  հզոր գործիք է: Կան մի քանի սահմանափակումներ անվճար օգտատերերի համար: Վիճակագրությունն այնտեղ թարմացվում է յուրաքանչյուր 24 ժամը մեկ, իսկ PRO օգտատերերի մոտ` 15 րոպեն մեկ: Արվում է վերլուծություն, ինչպես նաև կան մի քանի որոնողական բոտեր: Այնտեղ երևում է նաև, թե քանի հարցում և ինչ քանակությամբ տրաֆիկ է կարողացել սեղմել CloudFlare-ը: Գրաֆիկայի մասին նույնպես հոգացել են: Երբ չեք ուզում վերլուծություն անել, ապա կարող եք նայել միայն գեղեցիկ դիզայնով գրաֆիկներին և հետևել կայքի զարգացմանը:
Տվյալների պահպանում. Տվյալների պահպանման և ինտեգրման համար կան բազմաթիվ այլ ծառայություններ, օրինակ` Clicky-ը: Այն վերլուծում է մեծ քանակությամբ պարամետրեր, այդ թվում այցելության ժամեր, որոնողական համակարգերից անցումներ և այլն: Հասանելի են դառնում կայքի մոնիթորիգային համակարգեր, ինչպիսիք են Monitis-ն ու Pingdom-ը: SMS, Twitter կամ էլ. փոստով ծանուցումները կարգավորվում են հինգ րոպեում: Իսկ այս հավելվածներից ամենաօգտակարը CodeGuard սուպերհավելվածն է: Այն բառի բուն իմաստով պահպանում է ձեր կայքը (backup),  և եթե սերվերի հետ հետ խնդիր կա և կայքը հասանելի է, այն ցույց է տալիս պահպանված պատճենը: Հավելվածն անվճար է այնքան ժամանակ, քանի դեռ Ձեր կայքը չի գերազանցում 1 գբ-ն:
Եզրակացություն. CloudFlare-ն իսկապես շատ հարմար ու ապահով ծառայություն է: Կայքն աշխատում է ավելի արագ և ցանկացած տեսակի հարձակման դեպքում էլ, ձեր մոտից ոչ մի տեսակի ֆայլ կամ ինֆորմացիա չի կորում, չի անհետանում: Համաձայնեք` պաշտպանել կայքը, մոռանալ քեշավորման մասին, տեղադրել վիճակագրություն և չփչացնել նյարդերն իր բոլոր հետևանքներով, երբ կայքը չի գործում, այլ ուղղակի այն տեղափոխել այլ DNS- ի վրա, դա շատ հարմար է: Եվ եթե հաշվի առնենք, որ այս ամենը կարելի է կատարել գրեթե անվճար, ուղղակի հեքիաթային է:
Հետխորհրդային երկրներում CloudFlare-ի տվյալների շտեմարան գործում էր միայն Մոսկվայում: Սակայն արտասահմանյան, այն էլ այդքան հեռու սերվերից օգտվելը ձեռնտու չէ, քանի որ ապահով չէ, ու ժամանակ է խլում: Հիմա հարցման ժամանակը կրճատվել է 6 անգամ, իսկ տարածաշրջանում միայն Հայաստանում կա CloudFlare-ի սերվեր: Սա նշանակում է, որ մեր սերվերից, այժմ կարող է օգտվել ամբողջ տարածաշրջանը:

Տարածել