[Անհավանական] Ամերիկացիները գտել են կոկաինից էժան ու ավելի որակյալ թմրանյութ
Coco Loko-ն կակաո-փոշու, բույսերի և օրգանական միացությունների խառնուրդ է, որը համարվում է էներգետիկ խառնուրդ: Այս խառնուդը թմրանյութի ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա: Բարձրակարգ թմրանյութ՝ էժան գնով:
Հունիսից սկսած այս արտադրանքը վաճառվում է Միացյալ Նահանգների խանութներում, սակայն չի ընդունվել ու հաստատվել սննդամթերքի կամ դեղորայքի ստանդարտացման տեսչության կողմից:
Բժիշկները մտահոգված են: Նրանք այս արտադրանքը համարում են վտանգավոր, քանի որ որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե ինչ կլինի, երբ շոկոլադե փոշին ներս քաշեն քթանցքով: Նման ուսումնասիրություն դեռ չի արվել:
Առավել ևս, եթե Coco Loko-ն օգտագործվի պարբերաբար, կներծծվի լորձաթաղանթի մեջ, ապա պարզ չէ, թե այդ բաղադրիչներն ինչ հետևանքներ կթողնեն: Բժիշկները ենթադրում են, որ լորձի հետ խառնվող շոկոլադի փոշին կվերածվի մածուցիկ նյութի, որը կգրգռի խեցիները և կարգելափակի շնչուղիները:
Կարդացեք նաև.
- Թե ինչպես Ֆորեսթ Մարսը շոկոլադը լցոնեց կաթնային կոկտեյլով ու ստեղծեց «քաղցր մոլորակը»
- Youtube-ի ռեյտինգային 10 խոհարարական ալիքները. սովորեք համեղ պատրաստել
- Այն մասին, թե ինչպես նիհարել առանց դիետաների և սպորտի
- Վահե Խանամիրյանի խորհուրդը սիրո տոնին նվեր ընտրելիս
Coco Loko-ի որոշ բաղադրիչներ կարելի է գտնել նաև էներգետիկ խմիչքներում: Այդ բաղադրիչներն ազդում են արյան ճնշման ու սրտի աշխատանքի վրա: Անհնարին է ենթադրել, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ դրանք՝ անմիջապես շնչուղիներ մտնելով: Համենայն դեպս, դրանց ազդեցությունը մի քանի անգամ կավելանա:
Coco Loko-ի ազդեցությունը տևում է 30-60 րոպե: Այն տալիս է էյֆորիկ զգացողություն: Շատերն օգտագործում են որպես էներգետիկ ըմպելիքին փոխարինող: Ասում են՝ ավելի լավ է շոկոլադի փոշի շնչել, քան թմրանյութ: Սակայն որևէ մեկը չի կարող վստահեցնել, որ շոկոլադի փոշի «քաշողը» մի օր էլ այն չի փոխարինի թմրանյութով: Թեև կա նաև հակառակ կարծիքը: