FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Կյանքը` մեկ գավաթ սև հեղուկից կախված. 4 առասպել սո

Կյանքը` մեկ գավաթ սև հեղուկից կախված. 4 առասպել սուրճի մասին

Մեր կյանքում մեծագույն տեղ զբաղեցնող սև ջրի հանրաճանաչության աստիճանը կարելի է չափել նրա անվան շուրջ հյուսված միֆերով:

Առասպել 1. Սուրճը նպաստում է օրգանիզմի ջրազրկմանը


Որոշ ուսումնասիրողներ շատ չեն տքնում, որպեսզի կարողանան հաստատապես ասել` սուրճը ջրազրկում է օրգանիզմը:
Սուրճը համարվում է ամենալավ միզամուղ միջոց:Այստեղից կարելի է շատ պարզ տրամաբանությամբ հասկանալ հետևյալը՝ որքան շատ ըմպեք սուրճ, այնքան հաճախակի կօգտվեք պետքարաններից, հետևապես՝հաճախակի կջրազրկեք օրգանիզմը: Բայց մի լրացուցիչ փաստարկ նույնպես՝ սուրճն իր մեջ մեծ քանակությամբ ջուր է պարունակում:
Ըստ «Human Nutrition» և « Dietetics» ամսագրերի կատարած հետազոտության՝ սուրճը կեռացնի օրգանիզմից նույն չափաբաժնով, որը կօգտագործվի:Սա չի կարելի կորուստ համարել: Բացառություն են կազմում միայն 2-3 բաժակից ստացված դոզաները:
Իհարկե, նման ձևով կազդի այն մարդկանց վրա, ովքեր երբևէ այդ քանակությամբ սուրճ օգտագործած չկան:

Առասպել 2. Սուրճը սթափեցնում է


Եթե ըմպել եք մեծ քանակությամբ սուրճ ու կարծես վիճակն այնքան էլ ձեռնտու չէ, ուրեմն մի շտապեք սխալն ուղղել նույն այդ սուրճով: Ճիշտ է, սուրճը ցրում է քունը ու առույգացնում, սակայն չի վերացնում արբեցողությունը: Նման միջոցներով մարդը կարծում է, որ ամեն ինչ կարգին է և կարող է խաբել իր զգացողությունները` այդպիսով հանդգնել նստել ղեկին, որն իր հետևից կթողնի անդառնալի հետևանքեր:
Այս թեմայի շուրջ կատարվել է մի շարք հետազոտություններ: American Psychological Association ամսագրում հրապարակված նյութը նույնպես վերաբերում է այս թեմային: Առաջինները ալկոհոլի ազդեցության տակ օգտագործեցին սուրճ, երկրորդները՝ սուրճի մեջ ավելաացրին ալկոհոլ: Չնայած երկրորդներն իրենց իրավիճակն ավելի սթափ գնահատեցին, սակայն երբ խոսքը վերաբերեց ուշադրության հրավիրմանը, արձագանքելու արագությանը, շարժումներում կողմնորոշվածությանը, նրանք հաղթահարեցին նույն կերպ, ինչ առաջին խմբեցիները:

Առասպել 3. Երեխաների մոտից հեռացրեք սուրճը


Եթե մեծերն իրենց թույլ կտան պարբերաբար ըմպել սուրճ, երեխաների նման ժամանցն անթույլատրելի է, անգամ՝ դատապարտելի:
Եվ սա չնայած այն հանգամանքին, երբ բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ըմպելիքների չափավոր սպառումը ոչ մի դեպքում վնաս չի հասցնի առողջությանը:
Սուրճի պատմաբանները փաստում են, որ սրճային այս միֆի հետևում թաքնված է Postum գովազդային կազմակերպությունը, որը դեռևս 1895-ին սուրճի առողջ այլընտրանք սահմանմամբ հանդես եկավ, որը հետագայում վերափոխվեց  «վնասակար է առողջությանը» արտահայտությամբ: Գովազդում հիմնական մասը վերապահվում էր երեխաներին, որտեղ Postum-ի մարկետոլոգի պնդմամբ սուրճի օգտագործումից երեխաները վերածվեցին նյարդային, լարված մարդուկների, նաև դադարեցին մեծանալ:

Առասպել 4. Էսպերսսոյի բաժակում ավելի շատ կոֆեին կգտնեք, քան սովորական սուրճում


Եթե համեմատենք սև սովորական սուրճն ու էսպրեսսոն, ապա յուրաքանչյուրի համար ընդունված չափաբաժինները նույնպես պետք է հաշվի առնել: Դասական էսպրեսսոն 25-35 մգ է «կշռում», մինչդեռ մյուս տեսակի սուրճերը ավելի մեծ չափաբաժնով են օգտագործվում: Սա պետք է հաշվի առնել: Նման պարագայում, հասկանալի է, կվերցնենք էսպրեսսոյի ավելի քիչ չափաբաժին:

Տարածել