[InterPress] Սու՞րճ, թե՞ թեյ՝ պատասխանը փնտրեք գեներում
Ցանկանում եք սու՞րճ, թե՞ թեյ: Ըստ հետազոտության, այս հարցի պատասխանը կարող է մասամբպայմանավորված լինել գեներով:
Գիտնականները նշում են, որ որոշակի նյութերի դառնության ընկալման հարցում գենետիկական նախապատվությունն է մեզ ուղղորդում մի խմիչքից մյուսը:
Դոկտոր Մերիլին Քորնելիսը՝ Իլինոյսի Հյուսիսարևմտյան համալսարանի հետազոտությանհամահեղինակն ասել է. «Ուսումնասիրությունն օգնում է հասկանալ այն գործոնները, որոնք որոշում են ըմպելիքի համը: Եվ ինչու, մշտապես պահպանելով մնացած բոլոր գործոնները, մենք մարդկանց մեջ տարբերություն ենք տեսնում խմիչքի նախապատվության, ինչպես նաև դրա օգտագործման հարցում»:
Կարդացեք նաև․
Թե ինչպե՞ս 15 ամիս հրաժարվեցի սուրճից ու ալկոհոլից և ի՞նչ ստացվեց արդյունքում
Կյանքը` մեկ գավաթ սև հեղուկից կախված. 4 առասպել սուրճի մասին
Ինֆոգրաֆիկա. Սուրճի դրական/բացասական կողմերը
Scientific Reports ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ներառում էր տվյալների երկու հավաքածու: Առաջինը կրկնակի ուսումնասիրություն էր, որը ցույց տվեց, որ եվրոպական ծագում ունեցողների մոտ, գենետիկական որոշակի տեսակները կապված են տարբեր համերի ընկալման հետ: Մի տեսակը կապված է կոֆեինի դառնության, մյուսը ` քինինի և երրորդը՝ ավելի շատ դառնությամբ դեղի հետ, որը հայտնի է որպես propylthiourracil կամ prop.
Հետագայում թիմը վերլուծել է մեկ այլ աղբյուրի՝ Մեծ Բրիտանիայի «Բիոբանկ»-ի հետազոտական տվյալները: 2006-10թթ. ընթացքում նրանք հավաքագրել էին 37-ից 73 տարեկան հարյուր հազարավոր մասնակիցների և ներառել գենետիկական տվյալները, ինչպես նաև առողջության վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում՝ այն հարցի պատասխանները, թե մասնակիցներն ամեն օր քանի բաժակ տարբեր խմիչքներ են օգտագործում:
Շարունակությունը՝ InterPress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը