Գլխավոր Հոդվածներ

Newmag & Friends ծրագրի շրջանակում ներկայացնում են

Newmag & Friends ծրագրի շրջանակում ներկայացնում ենք Էդուարդ Աբրահամյանի և Գևորգ Մելիքյանի «Համապարփակ Անվտանգություն» գիրքը (թրեյլեր)

05/07/2025

newmag-y-n

Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը ձախողել է իր հիմնական առաքելությունը՝ պետության ռազմավարական շահերի պաշտպանությունը. այդ դեպքում՝ ինչ անել և որտեղից սկսել։ «Արար» հիմնադրամը Newmag & Friends ծրագրով ներկայացնում է համապարփակ աշխատություն։

«Համապարփակ Անվտանգություն» գիրքը հեղինակել են պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանը և քաղաքագետ Գևորգ Մելիքյանը։ Աշխատությունն առաջարկում է Հայաստանի անվտանգային քաղաքականության նոր հայեցակարգ՝ հարմարեցված ժամանակակից աշխարհաքաղաքական իրողություններին։ 

Հեղինակները «Համապարփակ Անվտանգություն» գրքում վերլուծել են Հայաստանի անվտանգային մոդելների հիմնական թերությունները և խոցելի կողմերը և առաջարկել են նորարար մոտեցում, որը միավորում է ազգային դիմակայունությունը, ռազմավարական կառավարումը և արտաքին քաղաքական հավասարակշռումը՝ երկարաժամկետ ինքնիշխանություն և կայունություն ապահովելու նպատակով։

 

Այս կոնցեպտը փոփոխվող աշխարհում Հայաստանի տեղը և դերը վերաիմաստավորելու կոչ է։ Այն առաջարկում է դուրս գալ անցյալի խորհրդային հարացույցից ու կառուցել մի համակարգ, որը փոքր պետությանը թույլ կտա դիմակայել ավանդական և հիբրիդային հիմնախնդիրներին։ 

Աշխատության առանցքային նորարարությունը համապարփակ անվտանգության համակարգի (ՀԱՀ) առաջարկն է, որը ներառում է յոթ հիմնական բաղադրիչ՝ ռազմական, ինստիտուցիոնալ, գաղափարական, տնտեսական, տեղեկատվական, քաղաքացիական և միջազգային ուղղությունները: Հենվելով ուժի տեսական հայեցակարգի և փոքր պետությունների փորձի վրա՝ հեղինակները ներկայացնում են բազմաշերտ մոտեցում, որը համատեղում է ազգային դիմակայունությունը, ռազմավարական կառավարումը և արտաքին քաղաքական հավասարակշռումը:

Գիրքը հրատարակվել է Newmag & Friends ծրագրի շրջանակում։ «Արար» հիմնադրամը 2024-ին հայտարարել էր հետազոտության դրամաշնորհային մրցույթ, որի արդյունքում էլ հրատարակվել է այս աշխատությունը։ Շնորհանդես-քննարկումը տեղի է ունենալու մայիսի 7-ին, 16:00, Armenia Marriott Hotel Yerevan-ում ՝ «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի նախաձեռնությամբ։

Տարածել

Համապարփակ անվտանգություն
Համապարփակ անվտանգություն

Էդուարդ Աբրահամյան

Գևորգ Մելիքյան

4800 ֏

Նկարագրություն

Հեղինակները վերլուծում են Հայաստանի անվտանգային մոդելների հիմնական թերությունները և խոցելի կողմերը, արձանագրում, որ եղած անվտանգային ճարտարապետությունը ձախողել է իր հիմնական առաքելությունը՝ պետության ռազմավարական շահերի պաշտպանությունը։

Նրանք ընդգծում են, որ անհրաժեշտ է ստեղծել համապարփակ անվտանգության համակարգ (ՀԱՀ), որը պետք է ունենա ռազմական, ինստիտուցիոնալ, գաղափարական, տնտեսական, տեղեկատվական, քաղաքացիական և միջազգային բաղադրիչներ։ Ուժի տեսական հայեցակարգի և փոքր պետությունների փորձի քննադատական հետազոտության հիման վրա աշխատությունն առաջարկում է նորարար մոտեցում։ Այն միավորում է ազգային դիմակայունությունը, ռազմավարական կառավարումը և արտաքին քաղաքական հավասարակշռումը՝ երկարաժամկետ ինքնիշխանություն և կայունություն ապահովելու նպատակով։

ՀԱՀ կոնցեպտը փոփոխվող աշխարհում Հայաստանի տեղը և դերը վերաիմաստավորելու կոչ է։ Այն առաջարկում է դուրս գալ անցյալի խորհրդային հարացույցից ու կառուցել մի համակարգ, որը փոքր պետությանը թույլ կտա դիմակայել ավանդական և հիբրիդային հիմնախնդիրներին։

Անվտանգային նոր մտածողություն ներշնչող այս գիրքն աղբյուր է որոշում կայացնողների, հետազոտողների և բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են անվտանգային նոր միջավայր հիմնել։

Այս գրքի հրատարակության իրավունքները պատկանում են «Արար» հիմնադրամին։ Գիրքը հրատարակվել է Newmag & Friends ծրագրով։