Գլխավոր Հոդվածներ

Երբ զույգերը ծիծաղում են անկողնում․ սեքսի և հումոր

Երբ զույգերը ծիծաղում են անկողնում․ սեքսի և հումորի զգացումի մասին

Հիշու՞մ եք, թե նախկինում ինչպիսին էր ծանոթության մասին հայտարարությունը «Առանց նյութական խնդիրների, վնասակար սովորությունների, բայց հումորի զգացումով»։ Ընտրյալին ներում են նույնիսկ մի քանի վնասակար սովորություններ, սակայն աններելի է, եթե հումորի զգացում չունի։
Եթե տղամարդիկ առողջ հումոր ունեն, նրանք հմայիչ և սեքսուալ են թվում։ Ինչպես կարգն է, սրամիտ մարդն օժտված է բնավորության հմայիչ որոշ գծերով նրբությամբ, ստեղծարարությամբ, մտքի աշխուժությամբ և  ինտելեկտով։ Այսպիսի մարդու հետ հեշտ է շփվել և ընդհանուր լեզու գտնել։ Ամերիկացիները նույնիսկ հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ հումորի զգացումով տղամարդիկ անձնական կյանքում ավելի հաջողակ են, քան նրանց ավելի «լուրջ» հասակակիցները։
Հումորը կախարդական փայտիկ է, որն օգնում է հարաբերություն կարգավորել, իսկ հետագայում հեշտությամբ կարգավորել առաջացող խնդիրները։ Ռազմավարական բարի կատակը կօգնի հարթեցնել ծանոթությունների առաջին փուլում ի հայտ եկող անհարթությունները, անհարմար իրավիճակից ելք գտնել։
Հարաբերությունների սկզբում մարդիկ վախենում են անկողնում անկարող լինելուց։ Սա անվանում են սեքսուալ անհաջողությանը տագնապալից սպասելու համախտանիշ։  Ծիծաղը, որպես ուժեղ դրական զգացմունք, կարող է հիանալի հնարավորություն դառնալ լիցքաթափվելու և մկանային լարվածությունը  թուլացնելու համար։ Բացի այդ, ժպիտը, որպես հոգեբուժություն, սեքսուալ խանգարումները բուժելու հին պատմություն ունի։ Այդպիսի մեթոդներ հիմա էլ գոյություն ունեն։
Սակայն մեդալի հակառակ կողմն էլ կա։ Մեկ «անհաջող» կատակը կարող է քանդել և նորաստեղծ զգացմունքները, և սեքսուալ հարաբերություն ունենալու հնարավորությունը։ Պահի ազդեցության տակ անհարկի սրամտությունը կարող է վիրավորական լինել և զարգացնել թերարժեքության կոմպլեքս։ Այդպիսի տհաճ հետևանքներից խուսափելու համար պետք է միասին ծիծաղել, ոչ թե միմյանց վրա։ Գռեհիկ պատմությունները և անեկդոտները ընդունելի են միայն այն դեպքում, երբ զուգընկերները հասկանում են իրար։
Անձնական, միայն ձեզ հասկանալի կատակները, որոնք միասնական անձնական կյանքից են,  կարող են հաջող հարաբերությունների հիմք դառնալ։  Ծիծաղը և հումորը, անխոս, տեղին են անկողնում, բայց մեծ կապ ունեն ոչ թե սեքսի, այլ սիրո և սիրահարվածության, զույգերի փոխհարաբերությունների, նրա հետ, թե ինչպես են զույգերը զգում միմյանց, որքան են նրանք ուշադիր միմյանց հանդեպ, վստահում իրար։
Լավ և առողջ սեքսը, ինչպես և լավ, սրտանց ծիծաղը, հարաբերությունների կարևոր մասն են։ Դա այն է, ինչ միավորում է մարդկանց, հարաբերություններում էներգիա է ստեղծում, օգնում է հաղթահարել դժվարությունները և ձախորդությունները։

Աղբյուրը


 

Տարածել