[Անհավանական] Դստերն ուղղված հոր նամակը դարձել է համացանցի հիթ
Թվիթերում @bailee_xox անունով գրանցված ամերիկացի օգատերերը հրապարակել է մի գրառում, որտեղ նրա ընկերուհու հայրը աղջկա սենյակի դռան արանքում հաղորդագրություն է տեղադրել, որպեսզի հարթեցնի իրենց միջև ծագած կոնֆլիկտը։
Ծնողները աղջկանից վերցրել են բջջային հեռախոսը, իսկ նա չի ցանկացել խոսել նրանց հետ։ Որպեսզի ուղղվի իրավիճակը, հայրը դռան արանքից թուղթ է տեղադրել, որի վրա ձեռքով նկարվել է հաղորդագրությունների պատուհան՝ մեսենջերի տեսքով։
«Բարև աղջիկս։ Հուսով եմ, քեզ լավ ես պահում։ Սիրում եմ քեզ։ Ինչու՞ ինձ չես պատասխանում»,- գրել է հայրը թղթի վրա, իսկ վերջում նկարել է սմայլ։
So my friend got her phone taken away and her dad slid this under her door pic.twitter.com/d91I89T8hi
— bailee? (@bailee_xox) July 2, 2017
Թե ինչ է պատասխանել աղջիկ՝ անհայտ է։ Սակայն հոր ստեղծարարությունը գնահատել են Թվիթերի օգտատերերը։ Աղջկա ընկերուհու գրառումը մեծ հայտնիություն է ձեռք բերել։ Կիսվել է 22 հազար և հավանել 40 հազարից ավել օգտատեր։
Մեկնաբանություններում օգտատերերը հիացել են հոր ստեղծարարության վրա և ընդգծում են, որ սա հենց այն նրբանկատ վերաբերմունքն է աղջկան, որը երբևէ տեսել են։ Օգտատերերից մեկը տղամարդուն կոչել է «բոլոր ժամանակների լավագույն հայր»։
LENTA
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)