FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

9 յուրահատուկ կայք, որոնց մասին երբևէ չեք լսել

9 յուրահատուկ կայք, որոնց մասին երբևէ չեք լսել

Ճանապարհորդություն դեպի անցյալ


Ինչպե՞ս է փոխվել աշխարհի քարտեզը հազարամյակների ընթացքում: Այս հարթակում
մանրամասն ներկայացված է ամբողջ ինֆորմացիան: Մեկ քլիքով կարող եք իմանալ հին պետությունների, կայսրությունների և պատմական դարաշրջանների մասին:

Ստեղնավազք


Մարզասարք՝ ստեղնաշարի վրա տպելու արագությունը զարգացնելու համար:
Խաղային ոճով մրցավազքում կարող եք ստուգել ձեր ստեղնաշարի վրա աշխատելու արագությունը: Էկրանի վրա հայտնվում է տեքստ, որքան արագ այն տպում եք, այնքան արագ է սլանում ձեր վիրտուալ ավտոմեքենան: Այս վարժանք-խաղը կարող եք կատարել ընկերների կամ անծանոթների հետ:

Ե՞րբ պառկել քնելու


Այս հարթակը կօգնի քնել և արթնանալ ճիշտ ժամին: Այն հատուկ բանաձևով հաշվում է, թե երբ պետք է քնել՝ կախված արթնանալու ժամից: Համակարգի հիմքում քնի փուլերն են: Այսուհետև աշխատանքից ուշանալիս «քնած եմ մնացել» հարգելի պատճառը չի գործում :)

Համացանցի էվոլյուցիան


Այս հարթակում համացանցի էվոլյուցիան է՝ գրաֆիկայի միջոցով: Կարող եք տեղեկանալ ինտերնետի զարգացման էտապներին և նոր տեխնոլոգիաների ներդրման փուլերին: Ներկայացված են նաև տարբեր գրաֆիկներ՝ ինտերնետ- օգտատերերի թվի, օգտագործված տրաֆիկի տվյալների մասին:

Ինչպե՞ս վերականգնել ծրագրերի հին տարբերակները


Երբեմն ծրագրի նոր թարմացումից հետո, ափսոսում ենք նախկին տարբերակից հրաժարվելու համար, քանի որ հինն ավելի լավն էր ու հարմար: Նոր տարբերակում ծրագրավորողները ամեն ինչ ավելի են բարդացրել:


Այս կայքի շնորհիվ կարող եք գտնել ցանկալի ծրագրի անհրաժեշտ տարբերակը և բեռնել:

Ինչպե՞ս է փոխվում մոլորակը


Յուրօրինակ նախագիծ, որը թույլ է տալիս րոպեում տեսնել, թե ինչպես է զարգացել Երկիր մոլորակը՝ վերջին 20 տարիների ընթացքում: Ընտրում եք հետաքրքրող օբյեկտը, օրինակ՝ հարազատ քաղաքը և վիրտուալ հետևում կատարված փոփոխություններին:

Էլեկտրոնային խաղերի վիրտուալ թանգարան


Այս կայքում իսկական նոստալգիա է: Ներկայացված են արտասահմանյան և խորհրդային խաղեր (այդ թվում «Էլեկտրոնիա» ընկերությունից): Ամենակարևորը՝ կարող եք ոչ միայն տեսնել առաջին էլեկտրոնային խաղալիքները, այլև խաղալ դրանցով:

Մենդելևի ինտերակտիվ աղյուսակ


Այստեղ կա լիարժեք ինֆորմացիա բոլոր այն քիմիական տարրերի մասին, որոնք երբևէ բացահայտվել են: Օգտակար է նրանց համար, ովքեր ցանկանում են թարմացնել գիտելիքները քիմիայից:

Ինքնաոչնչացվող գրառումներ


Այս հարթակը թույլ է տալիս գրանցել նշումներ,տեքստեր որոնք ինքնաոչնչանում են հասցեատիրոջ կարդալուց հետո: Կարող եք այն օգտագործել կարևոր նամակագրության ժամանակ: Այստեղ կարող եք գրել այն ամենն, ինչ գաղտնի է և պետք է կարդա միայն մեկ մարդ:

Տարածել