JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ի՞նչ է 2018-ին սպասվում գողական աշխարհում. «Օրենքո

Ի՞նչ է 2018-ին սպասվում գողական աշխարհում. «Օրենքով գողերը» սկսում են ամենամեծ կռիվը

Գաղութից ազատ կարձակվեն միանգամից երեք «օրենքով գողեր», որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ քրեական աշխարհում ուժերի բաշխման վրա: Երկրորդ,  Նադիր Սալիֆովը՝ Լոտ Գուլին  ակտիվորեն կընդլայնի ազդեցության ոլորտները, որոնք սպառնում են բազմաթիվ զոհերին: Երրորդ, կթեժանա պայքարն թիվ մեկ  «օրենքի գողի» թափուր տեղի համար:



Կռովավի  Գուլի


2017-ին «գողական աշխարհի» ամենանշանավոր իրադարձություններից մեկը  «քրեական գեներալ» Նադիր Սալիֆովի ազատ արձակումն էր:  Նա բնակվում էր Թուրքիայում, ստեղծել էր սեփական կլանն ու  հայտարարել թիվ մեկ «օրենքով գող» դառնալու իր ցանկության մասին: Դրա համար նա պետք է լիներ Ռուսաստանում, և Գուլին անմիջապես սկսեց պատրաստվել դրան: Իր ներկայացուցչին՝   հարազատ եղբորը՝  Նամիկ Բակինսկուն ուղարկեց Մոսկվա,  որը ադրբեջանական սփյուռքին մատչելիորեն բացատրում էր, թե ով է իրենց համար քրեական գլխավոր պարագլուխը: Մեծամասնությունն առանց ընդդիմանալու համաձայնվեց Սալիֆովների  հավակնությունների հետ: Գուլիին շուկաներից, մեծ ընկերություններից և այլ տեղերից մեծ գումարներ էին հասնում, միայն մեկ շինարարական օբյեկտ էր նրա համար անհասանելի՝  Կալուգայի ճանապարհին գտնվող հսկայական շուկան:
Այդ շուկան ներկայումս երկու մարդ է վերահսկում՝ Զահուրը և Մահարամը: Առաջինն «օրենքով գող» Ռովշան Ջանիևի բարեկամն է, որին վարձու մարդասպանները սպանեցին Թուրքիայում: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել Գուլիի մասնակցությամբ: Ռովշանի մահից հետո նրան բաժին հասավ բարեկամի «փայն» ու շուկայում բռնած դիրքը:
Մահարամը ժամանակին հայտնի Պոկրովսկու շուկայի «վարպետն» էր, որի փակվելուց հետո էլ շարունակում էր «ֆռֆռալ» նույն բիզնեսում, իսկ  հետո ստիպված եղավ  երկար ժամանակով ստվերում մնալ:  Մի շարք պատմությունների պատճառով նրան հակակրում էր Զաքար Քալաշովը՝ Շաքրո Մոլոդոյը: Այդ պարագայում լավագույնը նրան աչքին չերևալն էր: Նա, այսպես ասած, ի հայտ եկավ Շաքրոյի նստելուց հետո, և Զահուրի հետ միանգամից կոալիցիա կազմեց: Արդյունքում նրանք երկուսով Կալուգայի շուկայի տարածքում բնակարան վարձեցին, որտեղ ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների էին  ընդունում ու զբաղվում նրանց  խնդիրներով:
Նման իրավիճակը ոչ մի կերպ դուր չէր գալիս Գուլիին, որը հստակ դիրքորոշում ուներ, որի համաձայն, ադրբեջանցիների համար միակ  քրեական պարագլուխն ինքն է: Սակայն Նամիկը չկարողացավ լուծել իրավիճակը, իսկ Գուլին օբյեկտիվ պատճառներով չկարողացավ  Մոսկվա գալ: Նադիր Սալիֆովը  մեղադրվեց մարդ առևանգելու և խոշտանգելու  համար: Դրանից հետո Նամիկը փախավ Թուրքիա:
Եղբայրները չեն թաքցնում , որ  Ռուսաստանում իրենց դժբախտությունների պատճառը Զահուրն ու Մահարամն են, իսկ այդ զույգին ոչ մի լավ բան  չի խոստանում: Զահուրը և Մահարամը  հզոր թիկնազոր ունեն, որոնց շնորհիվ  նույնիսկ տնից տուն են տեղաշարժվում: Ոստիկաններն ակնկալում են, որ Զահուրի ու Մահարամի և Սալիֆով եղբայրների միջև «պատերազմը» մեծ զոհերով կմտնի ակտիվ փուլ:
Հարկ է նշել, որ Գուլին  ցանկանում է լինել առաջինը ոչ  միայն ադրբեջանական սփյուռքի շրջանում, այլև Թուրքիայում գտնվող նախկին ԽՍՀՄ –ից մնացած ավազակային միջավայրում:

Պատերազմ գահի համար


Նադիր Սալիֆովը չի թաքցնում, որ իր հիմնական նպատակը թիվ մեկ «օրենքով գողի» գահն է: Մինչև 2017 թ. նրան փոխարինում էր Զաքար Քալաշովը: Երբ վերջնականապես հայտնի դարձավ, որ Շաքրոյին երկարատև պատիժ է սպասվում, նա իրեն փոխարինող նշանակեց «քրեական գեներալ» Վասյա Վասկրեսին, որը բավականին ազդեցիկ է մաֆիայի շրջանում, օգտվում է  ազդեցիկ սլավոնական «գողերի» դիրքերից:  Բայց հարց է առաջանում, հնարավոր կլինի՞ արդյոք նրան «նստեցնել» Գուլիի հզոր հարվածով:
Գահի համար իրենց հավակնությունների մասին հայտնել էին նաև Էդուարդ Ասատրյանը՝ Ասետրինա Ստարշին  և Դմիտրի Չանտուրան՝ Միրոնը: Նրանք նույնիսկ հզոր կլան էին սկսել ձևավորել: Բայց երբ «գողական աշխարհի» ներկայացուցիչների մոտ հարց առաջացավ, թե ո՞ր խմբավորմանը միանալ՝ Ասետրինա-Միրոնին, թե Գուլիի թիմակիցներին, մեծամասնությունն ընտրեց Գուլիին: Օրինակ այդպես վարվեց Գելա Քարդավան: Չնայած որ Ասետրինա-Միրոն զույգը շատ հարցեր էր առաջացրել, որովհետև նախկինում Չանտուրիան նույն Գելա Քարդավայի հետ ծեծել էր Ասետրինային, ինչի արդյուքնում Ասետրինան նախընտրել էր այլ նախագծում մասնակցել, այժմ նա փորձում է Դոնբասում քրեական շարժումներ կազմակերպել:
Գահին կարող էր հավակնել նաև  Հունաստանում վերջնականապես բնակություն հաստատած Լաշա Շուշանաշվիլին՝ Լաշա Ռուստավսկին: Սակայն հայտնի է, որ նա արդեն մի քանի անգամ շփվել է Գուլիի հետ և նրանք իրար դեմ դուրս չեն գա:
«1-ին օրենքով գող» դառնալու մյուս հավակնորդը Վլադիմիր Տյուրինն է՝ Տյուրիկը, որն արդեն 2 անգամ «ընկել է գծերից»: Առաջին անգամ , երբ ձերբակալեցին նրա իրական հովանավոր Յուրի Չիչուգային, և երկրորդը՝ Ուկրաինան Տյուրիկին մեղադրել է պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկոյի սպանության մասնակցության համար:


Կարդացեք նաև.



Տեսնենք, թե ովքեր դուրս կգան


2018-ին ազատ կարձակվեն միանգամից երեք ազդեցիկ «օրենքով գողեր», որոնք դժվար թե գահի հավակնեն, բայց կարող են լրջորեն ազդել քրեական աշխարհում ուժերի դասավորության վրա:
Գաղութից ազատ կարձակվի Բադրի Կոգուաշվիլին՝ Բադրի Քութաիսցին: Նա մեծ հեղինակություն է վայելում մաֆիայի միջավայրում, հատկապես այն ճնշումներից հետո, որը զգացվում էր ազատազրկման ամբողջ ընթացքում: Բադրին գերազանց հարաբերություններ ունի ամենաազդեցիկ «սլավոնական» և Քութայիսի կլանների հետ: Որ «օրենքով գողին» էլ որ Բադին աջակցի, նա  անմիջապես կբարձրացնի նրա «կշիռը»: Այնուամենայնիվ, կասկածելի է, որ Կոգուաշվիլին կցանկանա մասնակցել «մեծ գզվռտոցին»: Ա​մենայն հավանականությամբ նա  կպահպանի չեզոքություն:
Պետք է ազատ արձակվի նաև Ռամազան Դինելաձեն՝ Ռամազ Քութայիսին: Նա «քութայիսյան» կլանի առաջնորդ Տարիել Օնանիի՝ Տարոյի հավատարիմ կողմնակիցն է և հմտացած գողական պատերազմներում: Ինչ-որ կերպ Ռամազի լիազորությունները որպես «քրեական գեներալ» դադարեցվել էին, սակայն դրանք վերականգնվեցին Շաքրոյի որոշմամբ: Ռամազանը մաֆիայի միջավայրում զգալի կշիռ ունի, թեև դա բավարար չէ գահին նստելու համար: Այնուամենայնիվ, Դինելաձեն կարող է նախապատրաստովել՝  2019-ին Օնիանիի գաղութից  ազատվելուն:
Բայց ահա Տարոն թիվ մեկ «օրենքով գող» դառնալու ցանկացողների մեջ անվիճելի ֆավորիտ է: Ճիշտ է, դրա համար անհրաժեշտ է լինել ազատության մեջ և մնալ Ռուսաստանում: Իսկ Օնիանիին Իսպանիայում նստելուց հետո սպառնացել են արտահանձնել, որտեղ նա մեղադրվել է «փողերի լվացման» համար:
2018-ին ազատ կարձակվի նաև Ահմեդ Դոմբաևը, որը խոստումնալից է,  անազատության մեջ փորձ ու կշիռ է ձեռք բերել, և գաղութից  «նայողներ» է նշանակում:  «Ահմեդը Գուլիից ոչ պակաս ակտիվ կլինի: Նա իսկական «մարտիկ» է, և, ըստ երեւույթին, հանցագործ աշխարհում մեծ աղմուկ կհանի:  Ընդ որում, նրան պաշտպանում է գողերի հզոր խումբ ոչ միայն Չեչնիայից: Ըստ քրեագետների, ժամանակը ցույց կտա, թե ինչ ուղղությամբ կակտիվանա Դոբաևի գործունեությունը:

PRIMECRIME

Տարածել