Դալիթա. Նոր հաղթանակն ու սպասված ձայնասկավառակը
Երիտասարդ երգչուհի Դալիթան Հայաստանը ներկայացրել է «Verdinote 2015» իտալական հայտնի մրցույթում:
33-րդ անգամ անցկացվող միջազգային մրցույթում Հայաստանի մասնակիցն արժանացել է «Ոսկե նոտա»
գլխավոր մրցանակին:
Կազմակերպիչները երգչուհու ստեղծագործական կարիերային հետևել են «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի
տարիներից ի վեր և համագործակցության առաջարկով այս տարի էլ հրավիրել են ներկայացնել Հայաստանը:
«Երգն ինձ համար գրել և ինձ է նվիրել Իտալիայում հայտնի կոմպոզիտոր Ալբերտո Ֆլավիո Ֆուլգոնին: «Սերն անվերջ է» (Amore non avra' fine) երգի իտալերեն տեքստի հեղինակը մաեստրո Անտոնելլա Բրաչիան է: Երգն ունի նաև անգլերեն և հայերեն տարբերակ: Հայերեն երգի հեղինակը կոմպոզիտոր Էդմոն Մակարյանն է: Կազմակերպիչները ցանկություն են հայտնել, որ անգլերեն և հայերեն տարբերակները ևս ձայնագրեմ իրենց ստուդիայում: Նրանք ցանկանում են ավարտին հասցնել բոլոր երեք տարբերակները, իսկ իտալերեն երգի համար ևս նվիրել են տեսահոլովակ»,- Երևան վերադառնալուց հետո պատմում է Դալիթան: Նա ստեղծագործական այլ նորություններ էլ ունի:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան