Որտե՞ղ է թաքնված փրկության բանալին՝ դժոխային էքշն
DAN BROWN. INFERNO
Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագրի» լույսընծայումը ծնեց նոր տերմին` սուպերբեսթսելեր, իսկ հաջորդած վեպը` «Կորսված խորհրդանիշը», համարվեց ոչ այնքան հաջողված: Այժմ «Դժոխք»-ի հերթն է, որը լի է ամերիկյան այսպես կոչված «էքշնով», թեև գործողությունը տեղի է ունենում Ֆլորենցիայում: «USA Today»-ը վեպն անվանում է ֆիլմ, հերոսներին` դերասաններ: Վեպի ու կինոսցենարի նուրբ սահմանը վաղուց է հատել Դեն Բրաունը: Վեպի սյուժեի կենտրոնը իտալացի բանաստեղծ Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» առաջին մասն է, որը կոչվում է «Դժոխք»: Հենց այս ստեղծագործության էջերում էլ թաքնված է փրկության բանալին: «Դժոխք»-ում ներկա են հեղինակի մշտական կերպարները` պրոֆեսոր Լենգդոնը, մի աղջնակ, որը նրան ուղեկցելու է Դանթեի «Դժոխք»-ի պարունակներում, գորշ կարդինալը, Դանթեով տարված մի ցնդած գիտնական, փրկվելիք կործանվող մոլորակը և, իհարկե, հատուկ ծառայությունների գործակալներ... լի՜քը գործակալներ...
Հեղինակ՝ Վահե Արսեն
newmag #48
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան