Ադրբեջանական սխեմա, թե անօրինական գործարքներ. Էստոնական բանկը կաթվածահար է
Դանիական բանկի էստոնական մասնաճյուղում հրաժարականների ալիք է սկսվել: Բարձրաստիճան չորս աշխատակից արդեն հեռացել է և հիմա, երբ բանկում ներքին ստուգումներ են` հրաժարականի դիմում է գրել ներքին վերահսկողության բաժնի տնօրենը: Սա տեղի է ունեցել բանկի տարածած հայտարարությունից անմիջապես հետո, որում ներկայացվել են ստուգումների առաջին արդյունքները:
Թեև դեռ վաղ է եզրակացություններ անել գործարքների ծավալների մասին, սակայն հստակ է, որ էստոնական մասնաճյուղը կարողացել են օգտագործել անօրինական գործարքների համար, քանի որ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկել կատարվածը կանխելու համար:
Danske Bank
Կարդացեք նաև.
- Ադրբեջանում նորից զանգվածային ձերբակալություններ են. կրակել են Գյանջայի քաղաքապետի վրա
- Նա կանխատեսում էր աշխարհի կործանումը, բայց եկավ իր վերջը. ո՞վ էր իրեն նոր Հիսուս և Բուդդա հայտարարել
- Դիզելգեյթ. Գերմանիայում ձերբակալել են Audi-ի գործադիր տնօրենին
Ստուգումներով բանկի ղեկավարությունը փորձում է գտնել գլխավոր հարցի պատասխանը` բանկը պարզապես տուժել է ադրբեջանական սխեմայի հետևանքով, թե մասնակցել է անօրինական գործարքներին` հսկայական շահույթի դիմաց: Բանկը հայտարարել է, որ անօրինական շահույթը կուղղի սոցիալական նախաձեռնությունների:
Դրանք կլինեն նաև այնպիսի նախաձեռնություններ, որոնք հետագայում կկանխարգելեն միջազգային ֆինանսական հանցագործությունները:
Danske Bank
Այս բանկը սկանդալային իրավիճակում է արդեն մեկ տարի` արտասահմանյան ընկերությունների և բարձրաստիճան պաշտոնյաների կասկածելի գործարքների բացահայտումից հետո: Բացահայտվել է փողերի լվացման ահռելի սխեմա: Տարբեր տվյալներով` լանդրոմատով անցել է 8 միլիարդ դոլար: Սկանդալում Ադրբեջանից բացի ներքաշված են նաև Ռուսաստանը և Ուկրաինան: Ռուսական կողմից Դանսկե բանկի դեմ քրեական գործ է հարուցվել` երկրից անօրինական փողերի դուրս բերման մեղադրանքով:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։