BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս պետք է իրեն պահի կինն առաջին ժամադրությանը

Ինչպե՞ս պետք է իրեն պահի կինն առաջին ժամադրությանը

Սեփական անձի վրա կենտրոնանալը. Կանայք սիրում են, երբ իրենց վրա տղամարդիկ շատ են կենտրոնանում: Թեև այս հարցում շատ ու քիչ չկա. մենք միշտ ուշադրության կարիք ունենք և այդ մասին տղամարդիկ լավ գիտեն: Բայց բնավ կարիք չկա առաջին ժամադրությանը կենտրոնանալ սեփական անձի վրա՝  դառնալ տիեզերքի կենտրոնը: Շունչ քաշեք և թույլ տվեք տղամարդն էլ շնչի, իրենից պատմի: Աստղային ժամ դուք դեռ կունենաք, բայց ոչ առաջին ժամադրությանը:
Քաշի քննարկումը տղամարդու հետ. Երբ կինը քննարկում է իր քաշը տղամարդու հետ դա երկու բան կարող է նշանակել՝ կամ նա ցածր ինքնագնահատական ունի (որն արդեն իսկ վատ է ) կամ տղամարդուց կոմպլիմենտ է փորձում «պոկել»: Երկու դեպքում էլ տհաճ է: Ընկերներիցս մեկը պատմում է, որ ժամադրվել է Երևանի ամենասիրուն աղջկա հետ, ով մի քանի ժամ քննարկել է իր քաշն ու դիետաները: «Այդքան անբովանդակ աղջկա ես դեռ չէի հանդիպել»,-պատմում էր նա: Այնպես որ, աղջիկնե՜ր, քաշի թեմաները քննարկել է պետք միայն աղջիկների հետ: Ի վերջո, կյանքում բազում ու առավել հետաքրքիր թեմաներ կան, որոնց մասին կարելի է խոսել տղամարդկանց հետ:
Նախկինները. Չի՛ կարելի առաջին ժամադրությանը խոսե« նախկին ընկերոջ մասին: Նախ դա հետաքրքիր չէ, հետո ձեր դիմաց նստած տղամարդը հաստատ կմտածի, որ դուք դեռ չեք մոռացել անցյալը: Եվ ի վերջո, ժամադրության նպատակը նոր զուգընկեր գտնելն է, այլ ոչ թե նախորդին վերհիշելը:
Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ. Խոսելիս չի կարելի չափն անցնել ու հարցնել տղամարդու եկամուտների մասին: Նյութապաշտ կանանց տղամարդիկ չեն սիրում, և եթե անգամ դուք այդպիսին եք, առավել զուսպ պահվածք դրսևորեք:



Առաջին ժամադրություն. Ինչպե՞ս պետք է իրեն պահի տղամարդը





Թանկ պատվերները. Ընկերուհիներիցս մեկը, օգտվելով տղամարդու անտարբեր չլինելու փաստից, սիրում է առաջին ժամադրությանը թանկ պատվերներ անել, սակայն մեկ, երկու ժամադրություից հետո նրան այլևս չեն հրավիրում ոչ մի տեղ: Եթե անգամ դուք սովոր եք, դրան չի կարելի առաջին ժամադրությանը թանկ պատվերներ անել: Հնարավոր է՚ այդ քայլով դուք տղամարդուն անհարմար իրավիճակի մեջ դնեք: Բացի այդ, նա ժամադրել է ձեզ հետ ծանոթանալու, այլ ոչ թե ձեզ կերակրելու համար:
Non stop խոսելը. Շատախոսելը կանանց մենաշնորհն է: Անգամ բրիտանացի գիտնականներն են պնդում, որ օրական 25 հազար բառը երջանկացնում է կնոջը, այն ինչ տղամարդուն 1500 բառն էլ բավական է: Ժամադրվելիս առանց շունչ քաշելու խոսելը և՛ հոգնացուցիչ է, և՛ գլխացավ կարող է առաջացնել տղամարդու մոտ: Խղճացեք Ադամի ցեղի ներկայացուցիչներին, գոնե առաջին ժամադրությանը խոսեք ոչ շատ, բայց իմաստալից:
«Հայելի ջան, հայելի». Անըդհատ հայելու մեջ նայող կինը անտանելի է: Ինքնասիրահարված տպավորություն մի թողեք այն տղմարդու վրա, ով հնարավոր է ձեր երկրորդ կեսն է: Եթե անգամ դուք Նարցիս եք, ապա փոքր չափաբաժիններով մատուցեք դա:
Եղեք այնպիսին, ինչպիսին կաք իրականում. Ժամադրության գնալիս հանել է պետք բոլոր դիմակներն ու ներկայանալ այնպիսին, ինչպիսին որ եք: Կերպար ստեղծելն անշուշտ բարդ չէ կանանց համար, բայց տղամարդիկ էլ հիմար չեն: Պետք չէ ցույց տալ, խոսել կամ պահել այնպես ինչպես որ իրականում չեք: Վաղ թե ուշ տղամարդը կհասկանա ձեր իրական տեսակը:

Տարածել