BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] Դաթո Տուրաշվիլի. Ջինս

[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] Դաթո Տուրաշվիլի. Ջինսի սերունդը

[1] պատճառով), և այն ժամանակվա Վրաստանի երիտասարդությունը գլխի ընկավ, որ Վրաստանի Կենտրոնական կոմիտեի տեղակալը ավելի շատ կարիերիստական մղումներ ուներ: Եվ դա Մոսկվան էր, իսկ Մոսկվային միայն այն վրացիներն էին դուր գալիս, ովքեր յուրայինների նկատմամբ միշտ յուրահատուկ վերաբերմունք ունեին: Այդ պատճառով էլ նրանք Շևարդնաձեին ատում էին, հատկապես Սոսոն, ով Շևարդնաձեի պատճառով հոր հետ անհաշտ էր, քանի որ չէր հասկանում՝ ինչո՞ւ իր հոր նման բարի գիտնականը պետք է համագործակցեր այդպիսի չար կառավարության հետ (այդուհանդերձ, Սոսոն, ի տարբերություն շատ սովետական մարդկանց, ընդհանրապես չէր մտածում, որ խնդիրը ոչ թե ղեկավարի, այլ սովետական համակարգի մեջ է):
Սոսոն Գեղարվեսի ակադեմիայի ուսանող էր և ակադեմիան ավարտելուց հետո ուզում էր ֆինանսապես այնքան անկախ լինել, որ առանձին ապրեր, այլ ոչ թե ծնողների հետ, որովհետև դա արդեն նորմալ ընտանիքի նման չէր: Սոսոն այլևս չէր խոսում հոր հետ և համարյա չէր խոսում մոր հետ էլ, ով միշտ ձգտում էր պահպանել հանգիստ և լավ հարաբերություններ ընտանիքում, ինչը հեշտ չէր, քանի որ Սոսոն արդեն խղճում էր հորը:
Նա արդեն չէր խոսում հոր հետ և միայն մեկ-մեկ պատասխանում էր նրա հարցերին, և երբ Ամերիկա գիտական սեմինարի գնալուց առաջ հայրը հարցրեց՝ ինչ բերեմ, դրան ի պատասխան Սոսոն միայն ժպտաց:
Ոչ մի բան,– ասաց շատ հանգիստ, բայց հայրը, ում մանկուց խելագարության աստիճանի սիրում էր, այժմ իսկապես մեղք էր, և դրա համար էլ երկու կարևոր բառ ավելացրեց:– Շատ շնորհակալ եմ:

Հայրը ոչինչ չասաց միակ որդուն, բայց արդեն գիտեր, թե ինչ պետք է բերեր Սոսոյի համար, քանի որ ինքն էլ ուներ ուսանողներ և գիտեր, որ ցանկացած երիտասարդի երազանքն այն ժամանակ իսկական ամերիկյան ջինսն էր: Եվ Սոսոյի հայրը որոշեց, որ առաջին անգամ հանուն որդու կլինի քաջ ու համարձակ և Ամերիկայում, հենց իրեն հետևող ԿԳԲ-ի ուղեկից-համագործակցողը թեկուզ մի թեթև թուլացնի ուշադրությունը, ինքը թեև վախենում էր, բայց իսկական ջինս կգներ Սոսոյի համար: Ամենից շատ նա վախենում էր անորոշությունից, քանի որ իրականում չգիտեր, թե ինչ է իրեն սպասվելու, եթե Սովետական Վրաստան ջինս բերեր: Գուցե ոչ մի դժվարություն էլ չէր հարուցի այս լիրիկական շեղումը, բայց նրանք կարող էին շատ խիստ պատժել սովետական ակադեմիկոսին՝ նկատողություն տալ, բողոքել (կցելով անձնական գործին) կամ հեռացնել ինստիտուտի դիրեկցիայից, կամ էլ կուսակցությունից հանել: Այդ դեպքում եթեր դուրս կգար այդ ամենը, և նույնիսկ մամուլում կարող էին հայտնվել անանուն նամակներ այն մասին, որ սովետական ակադեմիկոսը չէր կարողացել հակառակվել արևմտյան գայթակղությանը, հետևել էր կապիտալիստների պրովոկացիաներին և որդուն ամերիկյան ջինս էր գնել: Նամակի վերջում կլիներ եզրափակում, և այդ եզրափակումը ճակատագրի հեգնանքով կկարդար հաղորդավարը՝ այսպես է գնահատել վրացի գիտնականը Սովետական Միության տվածը, այսպես փոխեց պետության հետաքրքրությունները էժանագին կապիտալիստական ջինսերի հետ:
Երբ վրացի գիտնականը (սովետական պատվիրակության մնացած անդամներից թաքուն) Ամերիկայում ջինս էր գնում, ականջներում հենց այդ հեռուստահաղորդավարի ձայնն էր, բայց միևնույն է, երջանիկ էր, որ առաջին անգամ իր կյանքում քաղաքական որոշում կայացրեց և ազատ ընտրություն կատարեց: Չնայած նրա գնած ջինսերն այդքան էլ էժան չէին, ինչպես ինքն էր պատկերացնում: Սովետական իշխանությունը արտասահման գնացող գիտնականներին և մշակույթի ներկայացուցիչներին միայն շատ քիչ՝ սահմանափակ գումար էր հատկացնում, իսկ արտասահմանյան հոնորարները պետության հաշվին էին նստում: Չնայած կարևորը գնելը չէր դեռ, քանի որ վրացի գիտնականին սպասում էր վերադարձ դեպի Սովետական Միություն, և սահմանը որդու պատճառով պետք է ջինսերի հետ միասին անցներ: Օդանավակայանում՝ ետդարձի ճանապարհին, անցակետում ստուգման ժամանակ արդեն մի քանի հեռուստահաղորդավարի ձայն միանգամից էր լսում և մի վայրկյան անց պատկերացրեց, թե հենց ինքը կհանի իր ճամպրուկից ջինսի տաբատը և կհանձնի պետությանը, բայց, այնուամենայնիվ, հավաքելով վերջին ուժերը՝ մաքրեց քրտնած ձեռքերի ափերը (կյանքում առաջին անգամ էին քրտնել նրա ձեռքի ափերը): Չնայած ռուս սահմանապահի հարցին՝ ինքը որևէ արգելված բան բերո՞ւմ է իր հետ, պատասխանելու փոխարեն վրացի գիտնականը ցանկացավ լաց լինել, բայց կաթիլը, որն անձայն ընկավ իր բացված անձնագրի վրա, արցունք չէր. քրտինքի կաթիլ էր, և Սոսոյի հայրը սահմանապահին ժպտաց:
Շոգ է,– ասաց վրացի գիտնականը, գրպանից հանեց թաշկինակը և հիմա էլ ճակատը չորացրեց:
Սահմանապահը անձնագրի վրա ընկած քրտինքի կաթիլը չտեսավ և հարցը կրկնեց.
Ոչինչ,– սկզբում անվստահ ասաց գիտնականը, իսկ հետո ավելի վստահ,– իհարկե, ոչ մի արգելված բան:
Սահմանապահը, քննող հայացքը վրացի գիտնականի դեմքին, վերջինիս հիշեցրեց իր ուսանողներին և քննությունները:
Ստուգե՞նք,– հարցրեց սահմանապահը և գիտնականի ճամպրուկին նայեց:
Սոսոյի հայրն այլևս չէր կարող պատասխանել և գլխով արեց սահմանապահին, ու միակ բանը, որի մասին մտածում էր այդ պահին, սրտի հաբերն էին, որը գրպանում էին, բայց դեղն այնպես պետք է դներ լեզվի տակ, որ սահմանապահը չնկատեր: Իսկ դա այնքան էլ հեշտ չէր, և ցավը, որը սրտից սկսվեց ու հետո տարածվեց ամբողջ մարմնով, այլևս չդադարեց:
Երբ Սոսոյի հայրն աչքերը բացեց, արդեն ամեն ինչ ավարտված էր, սպիտակ խալաթով կինը նրա զարկերակն էր բռնել և ափսոսանքով թափահարում էր գլուխը.
Շատ երկար ճանապարհ էիք անցել և հոգնած էիք, բա ինչ, համ էլ չնեղանաք, բայց արդեն երիտասարդ էլ չեք և հեռու ճամփորդություններից պետք է զգուշանաք:
Սոսոյի հայրը ոչ օդանավակայանում, ոչ էլ ճանապարհին չբացեց ճամպրուկը. միայն տուն հասնելուց հետո բացեց. մեջը Ամերիկայում գնված ջինսերն  էին առանց ձեռք տալու:
Իրականում նա չգիտեր, թե ինչ է պատահել օդանավակայանում՝ ստուգե՞լ էին, թե՞ ոչ իր ճամպրուկը: Գուցե ջինսերը տեսել էին, բայց ոչ զարմանք, ոչ էլ դժգոհություն արտահայտեցին, ինչից էլ վրացի գիտնականն այսքան վախենում էր, քանի որ իրականում չգիտեր, թե ինչ է կատարվում հիմա Սովետական Միությունում, թեև հաստատ գիտեր՝ ինչ է կատարվել Բաբելոնում մի քանի հազար տարի առաջ, և ինքը հիմա էլ այնտեղ էր ապրում՝ Գիլգամեշի Միջագետքում, հնադարյան շումերների հետ:
Ո՛չ կնոջը, ո՛չ էլ որդուն ոչ մի բան չէր ասել օդանավակայանում կատարվածի մասին և լուռ, բայց պարծանքով Սոսոյին տվեց Ամերիկայից բերված իսկական ջինսը: Սոսոն ժպտաց և, շնորհակալությունից բացի, ոչինչ չասաց հորը, բայց շատ հեշտությամբ գուշակեց, թե ինչքան է ստիպված եղել տանջվել գիտնական հայրը Սովետի սահմանն անցնելիս:
Սոսոն արդեն փոքր չէր, բայց քանի որ մայրը վրացի մայր էր, այնուամենայնիվ, խնդրեց տղային փորձել ջինսը՝ հագնել և ցույց տալ մորը, ինչին ի պատասխան Սոսոն միայն ժպտաց, համբուրեց մորը և փակվեց իր սենյակում:
Ամբողջ գիշեր նկարում էր և լսում «Լեդ Զեփելին»: Միայն երբեմն նայում էր աթոռին դրված նոր ջինսին և պատին կպցրած Միք Ջագերի պլակատին: Մի քանի անգամ հոգնեց և ծխեց: Նման դեպքերում յուրահատուկ հաճույք էր պատճառում ծխելը, իսկ ջինսերը, այնուամենայնիվ, չհագավ ու չփորձեց: Արդեն լուսանում էր, երբ պառկեց, շուտով նույնիսկ քնեց:
Առավոտյան նույնիսկ չնախաճաշեց: Ջինսերը թևի տակ դրած՝ գնաց Իրակլի Կոստավայի մոտ:
Իրակլի Կոստավան Սոսոյի ընկերն էր՝ վրացի հայտնի այլախոհ Մերաբ Կոստավայի որդին: Մերաբ Կոստավան անկոտրում մարդ էր, ով հակասովետական գործունեության համար արդեն չորրորդ տարին էր անցկացնում Սիբիրի ինչ-որ հեռու ճամբարում: Սոսոն հաստատ գիտեր, որ Իրակլի Կոստավայի հայրը ոչ իսկական ամերիկյան ջինս կարող էր բերել (որքան էլ ուզենար) և ոչ էլ երկար ժամանակ Վրաստան կվերադառնար: Դրա համար էլ Սոսոն առանց երկար մտածելու առավոտյան միայն լվաց դեմքն ու Իրակլիի մոտ գնաց:
Իրակլին բանաստեղծություններ էր գրում, կիսաքուն էր և նոր արթնացած՝ աչքերն էր տրորում, մինչև կհավատար, որ այս իսկական ջինսն արդեն իրենն է: Երբ արդեն հավատաց և հասկացավ, թե ինչ է նվեր ստանում, ժպտաց, Սոսոյին գրկեց և կամաց, բայց շատ վստահ ասաց.
– Չեմ կարող ընդունել:
Սոսոն գիտեր, որ հենց այդպես էլ լինելու էր (Իրակլիի ինքնահարգանքի պատճառով), և դրա համար էլ պատրաստի պատասխան ուներ.
– Եթե չվերցնես, կպատռեմ:
– Իսկակա՞ն ջինս է,– հարցրեց Իրակլին և ծիծաղեց:
– Իսկական ամերիկյան է,– Սոսոյի ձայնի մեջ վիրավորանք էր նկատվում:
– Փաստորեն, չես կարող պատռել, իսկական ջինսը չի պատռվում:
– Ուրեմն կայրե՛մ:
– Իսկանա ջինսը ոչ այրվում է, ոչ էլ ջուր է քաշում,– ասաց Իրակլին ծիծաղելով, և Սոսոն էլ ծիծաղեց:
Ընկերոջ նվիրած իսկական ջինսը, որին այն ժամանակվա Թբիլիսիի փողոցներում մեծերը աչքերով հետևում էին, իսկ ավելի փոքրերը մոտենում էլ էին, որ ուշադիր նայեն, Իրակլին մոտավորապես մեկ տարի է, ինչ հագնում էր: Ինքնասպանությունից մեկ օր առաջ լվացած ջինսը տիրոջը վերադարձրեց և Սոսոյի զարմացած դեմքը տեսնելով՝ ամեն ինչ մի արտահայտությամբ բացատրեց.
– Շատ եմ հոգնել, համ էլ արդեն զզվացրեց:
Ասաց և ընկերոջից ներողություն խնդրեց:
Սոսոն մտածում էր, որ Իրակլին նվիրած ջինսը նկատի ուներ, բայց հաջորդ օրը, երբ իմացավ նրա ինքնասպանության մասին, ամեն ինչ հասկացավ: Սոսոն սկզբում մտածեց, որ Իրակլին գերազանցեց իրենց բոլորին, իսկ հետո ինքն իր վրա բարկացավ, որ թեկուզ մեկ օր ավելի վաղ ոչ մի բան չզգաց, և փոքր երեխայի պես լաց եղավ:
Իրակլի Կոստավայի հուղարկավորությունից հետո Սոսոն Իրակլիի հագած ջինսերի աջ ծնկից վերև իննաչքանի արև նկարեց և հագավ: Մինչև մահ հագից չհանեց:
Այդ ջինսով էլ թաղեցին նրան բոլորից թաքուն, և այդ ջինսով Նաթիա Մեգրելիշվիլին 15 տարի անց ճանաչեց դիակը…



 
[1] 12-րդ դարի վրացի պոետ:

Տարածել