JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ամփոփում ենք Դավոս 2017-ը. Այնտեղ շրջում էր Թրամփի

Ամփոփում ենք Դավոս 2017-ը. Այնտեղ շրջում էր Թրամփի ուրվականը

Մեծ անակնկալ


Քչերն են հասկացել, որ կոմունիստական Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը Դավոսում էր, որ խոսի լիբերալ գաղափարների մասին` հանուն ազատ առևտրի և գլոբալիզացման: Այդպիսով նա հիացրեց դահլիճում ներկա այն 100-ավոր գործարարներին, որոնք զբաղվում են կապիտալի և առևտրի շրջանառությամբ:
Միևնույն ժամանակ, չինացի պաշտոնյան խոսում էր դերերի փոփոխության մասին. ժամանակին ազատ առևտրի գլխավոր քարոզողը ԱՄՆ էր, բայց Դոնալդ Թրամփի նախագահությունը հակասական տրամադրություններ է տարածում այդ հարցի շուրջ: Դա ընդգծված կերպով արտահայտվեց Թրամփի երդմնակալության օրը:
«Մենք կպաշտպանենք մեր սահմանները քաոսից, որի հեղինակները մյուս երկրներն են, որոնք արտադրում են մեր սննդամթերքը, թալանում են մեր գործարանները, վերացնում են աշխատատեղերը»,- նշել էր Թրամփը:

Հզոր հայտարարություն


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Դավոսում ամենահնչեղ հայտարարություններից մեկի հեղինակն էր: Նա վստահեցրեց, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալը ազատ առևտրի ամենամեծ գոտուց` Եվրամիությունից, պայքար էր գլոբալիզացման և ազատ առևտրի համար: Նա հստակեցրեց` այժմ Բրիտանիան կարող է ազատ առևտրի պայմանագրեր կնքել և հին, և նոր գործընկերների համար:

Մեծ մարտահրավեր


Դավոսում Դոնալդ Թրամփն ամենուրեք էր, թեև նա չկար: Նա Վաշինգտոնում էր: Դավոսում Թրամփի բացակայության ժամանակ բոլորը հարձակվել էին նրա խորհրդական, մեծահարուստ Անտոնի Սկարամուչիի վրա, երբ նա փորձում էր պատմել Թրամփի մասին, որին ամենայն հավանականությամբ, իրոք լավ է ճանաչում: Թրամփի հռետորաբանությունը - «good» կամ «bad» —վարակում է, ինչպես և իր ժեստերը: Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցերից մեկը Սկարամուչիին անվանեց «Թրամփի  թարգմանիչ», թեև քչերն էին հավատում նրա փառասիրությանը:

Էլիտա


Դավոսում շատ էին խոսում աճող անհավասարության մասին, որը բացասական էֆեկտ է թողում բիզնեսի վրա: Արևմտյան դեմոկրատիայի պայմաններում այն կարող է հանգեցնել քաղաքական հեղաշրջումների, ինչպիսին էր Բրեքզիթը կամ Թրամփը: Բոլորը միաձայն որոշեցին` ինչ-որ բան է պետք անել, ճշնել աճող անհավասարությունը: Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարեց, որ Չինաստանում ավելացող աշխատուժի պակասը և Ճապոնիայում ծերացման մակարդակի ավելացումը նոր հնարավորություն են ստեղծում ռոբոտների հեղափոխության համար, արդյունքում աֆրիկացիների կյանքն ավելի է բարդանում` մայրցամաքում, որտեղ կրթության մշակույթը թույլ է զարգացած, նույնիսկ էժան աշխատուժը չի կարող մրցել ռոբոտների հետ, որը աշխատավարձի, արձակուրդի և քնելու կարիք չունի: Աֆրիկացիները ավելի են հետ մնում և արտագաղթում են Եվրոպա:
Այդպիսով, Դավոսի էլիտան շատ էր խոսում հավասարության անհրաժեշտության մասին` գլոբալ և տեղական մակարդակներում, որ քաղաքական նոր ցնցումներ և էլիտայի դեմ ապստամբություններ չլինեն:

Տարածել