#dearMoon. Զբոսաշրջաին նոր ուղի դեպի Տիեզերք
2023 թվականին SpaceX-ը դեպի Լուսին կտանի Երկիր մոլորակի առաջին զբոսաշրջիկին: Հայտնի է դարձել, որ Ամերիկյան SpaceX ընկերության Big Falcon (BFR) տիեզերանավի առաջին ուղևորը ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան է: Նա հայտնի է նաև արվեստի գործերի իր հավաքածուով:
Մաեձավան ունի նաև օնլայն խանութը՝ Zozotown-ը, որտեղ վաճառում է նաև իր դիզայնով կարած հագուստները: Ըստ Forbes-ի, նրա ունեցվածքը գնահատվում է 3 միլիարդ դոլար։
Կարդացեք նաև.
Տիեզերքը գրավում են մասնավոր ընկերությունները. Պիտեր Բեկի փոքրիկ քայլերի մեծ հնարավորությունը
Տիեզերքի և Երկրի միջև. տիեզերագնաց Գրեգորի Գրեչկոյի կյանքը` ֆոտոպատմությամբ
Ինչի՞ց է կազմված Փելեշյանի Տիեզերքը
Երկրից լուսին ընկած ճանապարհը 384,4 հազար կիլոմետր է: Յուսակուն մեկ շաբաթ կանցկացնի տիեզերքում: Ինչքան է վճարել նա այս ճանապարհորդության համար՝ չի հրապարակվում, միայն SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ գումարը բավարար է հրթիռի վերազինման համար:
Զբոսաշրջային ուղևորության տիրոջ կարգավիճակով՝ Մաեձավան հրավիրել է արվեստագետների՝ իրեն ընկերակցելու: Ովքեր կլինեն նրա հյուրերը՝ դեռ պարզ չէ:
Կինոռեժիսոր, երաժիշտ, գեղանկարիչ, լուսանկարիչ, մոդելյեր միլիարդատերը վստահ է, որ միայն արվեստը մարդկանց կարող է դարձնել ավելի բարի, հանդուրժող ու խաղաղասեր:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան