BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Արևելյան խոհանոց] Դեմոկրատիայի վերջին շանսը Թուրք

[Արևելյան խոհանոց] Դեմոկրատիայի վերջին շանսը Թուրքիայի համար

Առաջին անգամ Սելահաթին Դեմիրթաշին՝ Թուրքիայի ամենախոշոր քրդական քաղաքական կուսակցության առաջնորդին, հանդիպեցի Ստամբուլի ռեստորաններից մեկում: Եկել էր միայն մեկ օգնականի հետ: Ջերմ և կենսուրախ մարդ: Հրաշալի նվագում է սազ: Դա լարային գործիք է՝ ուդի նման: Այն ժամանակ՝ 2011-ին Դեմիրթաշը փորձում էր փոխել պատմությունը՝ իր կուսակցությունը և ժողովրդին հեռու պահելով Թուրքիայի իշխանությունների հետ նոր բախումներից: Հեշտ չէր:
Թուրքիայում այլ քուրդ առաջնորդների նման, Դեմիրթաշը բանտում էր եղել ու տեսել էր իր ընկերների սպանությունները: Հիշում եմ, թե նա ինչպես էր պատմում, որ 1990-ականներին, երբ երկրի քրդաբնակ հատվածներում քաղաքական անհնազանդությունն ամենաարյունոտ պիկին էր հասել, Ռենո մակնիշի մեքենաները հայտնի էին որպես փորձանքի նշան: Քրդերին ամենասարսափելի խոշտանգումների ենթարկող թուրք հետախույզներն էին այդ մեքենաներից վարում: «Ես Ռենոյի մեջ եմ եղել: Շատ մարդկանց գիտեմ, որոնք այդպես էլ դուրս չեն եկել այդ մեքենաներից», - պատմում էր Դեմիրթաշը: 
Վերջին անգամ Դեմրիթաշին հանդիպել եմ սեպտեմբերին, Թաքսիմից ոչ հեռու՝ թեյի խանութում: Նա շրջապատված էր թիկնապահներով: Ոչ թե որովհետև ժողովրդավարության և քաղաքական լուծումներն արդեն անօգուտ էր համարում, այլ որովհետև նրան հաջողվել էր իրականացնել իր ծրագրերը: 2015-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքով ԺԴԿ-ը (ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն, HDP) թուրքական մեջլիսում 80 տեղ ստացավ: Կուսակցությունը շահել էր նույնիսկ ոչ քուրդ ընտրողների համակրանքը: Կարճ ժամանակ անց, սակայն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսեց նրանց դեմ իր գործողությունները: ԺԴԿ-ի հազարավոր անդամներ ձերբակալվեցին: Նոյեմբերին՝ մեր հանդիպումից երկու ամիս անց, 43-ամյա Դեմիրթաշը նույնպես ձերբակալվեց ու բանտարկվեց: Հիմա զինված ահաբեկչական խմբավորումների աջակցելու անհեթեթ մեղադրանքով նա կարող է դատապարվել 142 տարվա ազատազրկման:
Եթե հետևեք Թուրքիայի ներքաղաքական զարգացումներին, կտեսնեք, որ Դեմիրթաշի գործը բնույթով ու բովանդակությամբ միակը չէ: Հատկապես Էրդողանի կառավարման շրջանում նման մեղադրանքներն ու պատժաչափերը սովորական են: Էրդողանն իշխանության է եկել 2002-ին՝ համաժողովրդական ընտրությունների արդյունքում և անցած տասը տարիներին արել է ամեն հնարավորը Թուրքիայում ժողովրդավարությունը խեղդելու համար: Այժմ հստակ է, որ 63-ամյա Էրդողանը մտադիր է անհիմն կերպով ավելացնել իր դիկտատորական լիազորությունները, վավերացնել ստրկամետ կարգեր՝ առաջիկա տարիներին շարունակելով կառավարել:



Արևելյան Խոհանոցում Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի ու Էրդողանի մասին պատմել ենք նաև՝



 Երեք տարի առաջ սա գրեթե անհնար էր պատկերացնել: 2013-ին թվում էր, թե Էրդողանն անդունդի եզրին է, երբ նրա և որդու՝ Բիլալի շուրջ սկսվեց կոռուպցիոն սկանդալը: Հրապարակվեցին մի քանի գաղտնի ձայնագրությունները, որոնցում Էրդողանը որդուն ասում էր. «հենց հիմա 18 մարդու տուն է խուզարկվելու այս մեծ հակակոռուպցիոն գործողության ժամանակ, այնպես որ քեզ ասում եմ, ինչ ունես տանը, դուրս հանիր, լա՞վ»: Բիլալը պատասխանել էր. «Մոտավորապես 30 միլիոն եվրո է մնացել, միայն դա չենք կարողացել լիկվիդացնել»: 
Բայց էրդողանն  «ինքնապահպանության» մասնագետ է: Նա նախ հերքեց բոլոր մեղադրանքները, ապա հուլիսին քաղաքական նվեր ստացավ դրախտից՝ Թուրքիայի զինուժի մի մասը փորձեց տապալել նրա կառավարությունը: Էրդողանը հեղաշրջման փորձի համար մեղադրեց, և որոշ առումով իրավացի էր, Ֆեթուլլահ Գյուլենին՝ կրոնական քարոզչին, որն աքսորում է ու հիմա Միացյալ Նահանգներում է ապրում: Հեղաշրջման փորձը հաջողությամբ տապալելուց հետո Էրդողանը  «մաքրող գործողություն» սկսեց, որը մինչև այսօր շարունակվում է՝ նաև Թուրքիայի ժողովրդավար ընդդիմության դեմ: Հուլիսից 40 հազար մարդ է ձերբակալվել, հարյուր հազարավոր պետական աշխատողներ, այդ թվում դատավորներ, դատախազներ ու գիտնականներ, ազատվել են աշխատանքից: Տասնյակ հազարավորները բանտերում են, ներառյալ ավելի քան 150 լրագրողնեի և մեդիայի այլ աշխատակիցներ:
Թուրքիան այժմ բանտարկված լրագրողների թվով աշխարհում առաջատարն է: Կառավարությունը փակել է նաև 117 լրատվամիջոց:

Եվ այսպես մենք հասնում ենք Սահմանադրության հանրաքվեին ու Դեմիրթաշին: Ապրիլի 16-ին թուրք ընտրողներն այո կամ ոչ են ասելու Սահմանադրության մի քանի փոփոխությունների, որոնք հսկայական, էքստրաօրդինար լծակներ են տալու Էրդողանին: Թղթի վրա Թուրքիան կշարունակի պահպանել խորհրդարանական կառավարման համակարգը՝ վարչապետի, մեջլիսի և դատական համակարգի լայն լիազորություններով, սակայն ավելացնելով նախագահի լիազորությունները: Բացի այդ նոր Սահմանադրությունն Էրդողանին հնարավորություն կտա նախագահի պաշտոնում առաջադրվել ևս երկու անգամ՝ հնգական տարի ժամկետով, ինչը նշանակում է նրա կառավարման նոր տասնամյակ:
Ըստ էության այս հանրաքվեով փորձ է արվում բեկել ժողովրդավարությունը Թուրքիայում և ամրացնել Էրդողանի ավտորիտար քաղաքական ուժի դիրքերը: Ի դեպ, Էրդողանի հասցեին ոչ մի քննադատություն չեք լսի Եվրոպայից: Որովհետև անցյալ տարի նա հին աշխարհամասի առաջնորդների հետ համաձայնության է եկել Մերձավոր Արևեքից փախստականների հոսքը զսպելու հարցի շուրջ: (newmag - հոդվածը հրապարակվել է մարտի վերջին, իսկ փետրվարին, երբ ԵՄ մի քանի երկրներ արգելեցին թուրք նախարարների քարոզարշավը եվրոպաբնակ թուրքերի շրջանում, դիվանագիտական սկանդալ սկսվեց՝ Թուրքիայից նացիստներ, Եվրոպայից՝ բռնապետ որակումներով):
Եվ դեռ հստակ չէ, թե արդյո՞ք թուրք ընտրողները կողմ կքվեարկեն նոր Սահմանադրությանը: Էրդողանն ավելի վաղ էր հասկացել այս վտանգը և փորձեց իրավիճակը քիչ թե շատ հստակ ու վերահսկելի դարձնել՝ փոխելով ընդդիմադիրների մասով իր քաղաքականությունը: Հենց այստեղ Դեմիրթաշն ու նրա գործընկերները մտնում են կտավի մեջ: Անցած ամառվա ձախողված հեղաշրջումից հետո Էրդողանը սկսեց ասպարեզից հեռացնել ԺԴԿ-ի առաջնորդներին. քրդերի և Թուրքիայի իշխանությունների հարաբերությունների պատմությունից նա գիտեր՝ երբեք չեն ընդունի նախագահի լիազորությունների ընդլայնումը: Դեմիրթաշի հետ ԺԴԿ-ի ևս 12 պատգամավորներ ձերբակալվեցին: Ըստ Human Rights Watch-ի նոր զեկույցի, Թուրքիայում դրությունը վատթարանում է, ԺԴԿ-ի ավելի քան 5 հազար անդամներ և այլ քրդամետներ այժմ բանտերում են, 82 քրդաբնակ քաղաքների քաղաքապետներ ազատվել են պաշտոններից. նրանց փոխարեն նշանակվել են Էրդողանի մարդիկ: «Էրդողանը գիտեր, որ չի կարող հաշվարկել ԺԴԿ-ի քայլերը, և որոշեց նրանց ուղղակի հանել կտավից», ասում է Human Rights Watch Թուրքիայի տնօրենը:
Հարցումները ցույց են տալիս, որ հանրաքվեի ժամանակ այո-ի օգտին կլինեն միայն մոտ 50 տոկոս ընտրողների ձայները: Ոչ-ը ջախջախիչ կլինի Էրդողանի համար և կարճ ժամանակում կարող է նրան դրդել բռնության գնալ: Սակայն, եթե Էրդողանի բռնապետությանը վերջ տալու թուրք ժողովրդի որոշումը վստահ է, սա նրանց վերջին հնարավորությունն է: 

The New Yorker

Տարածել