«Երազը» ներկայացնում է շվեդական հիսաքանչ պատկերագիրք՝ «Վերջին ամրակետը» (թրեյլեր)
08/20/2024
Երազ մատենաշարն ու «Պարադիգմա» կրթական հիմնադրամը ներկայացնում են շվեդական հայտնի պատկերապատումը` Սեսիլիա Հեյկիլյա. «Վերջին ամրակետը»
Սեսիլիա Հեյկիլյայի «Վերջին ամրակետը» գիրքը երկու արջերի՝ պապիկի ու քոթոթի արկածների մասին է. նրանք որոշել են միաիսն հասնել աշխարհի մյուս ծայրը։ Այնտեղ կան սառցե լեռներ, անհատակ լճեր ու վայրի կենդանիներ, որոնք կարող են խժռել մարդկանց։ Կգտնե՞ն արդյոք նրանք հայտնի, բայց մոռացված վերջին ամրակետը. հարցի պատասխանի համար արդեն պետք է կարդալ պատկերագիրքը։
Գիրքը գրել ու նկարազարդել է Սեսիլիա Հեյկիլյանը։ Շվեդ գրաֆիկ դիզայներ է և մանկական պատկերագրքերի հեղինակն ասում է, որ իրեն միշտ հնարավոր է գտնել ստուդիայում Մոչի անունով շան հետ: Սիրում է կենդանիներին, գրիչ ու թուղթ և նոր գրքերի հոտը: Կենդանիները և բնությունը նրա ստեղծագործությունների հիմնական թեմաներ են:
Պատկերագիրքը ներկայացնում են «Երազ» մատենաշարն ու «Պարադիգմա» կրթական հիմնադրամը։ Գրքում կա նաև հատուկ ուղեցույց ծնողների համար։ Այն հաստատել են կրթության մասնագետները։ Նման ուղեցույց ունեն մատենաշարի երեք գիրք։
Գրքի շնորհանդեսը տեղի կունենա օգոստոսի 24-ին, Երազ այգում։ Այդ օրը պատկերապատումը կվաճառվի «Դեպի դպրոց» մանկապատանեկան փառատոնին։
Կարդա նաև
Newmag-ը վերահրատարակել է հայ հոգևոր երաժշտության հիմնարար ստեղծագործությունը` Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» (թրեյլեր)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք «Հարություն Կալենց․ Գույնի ձևը». բացառիկ հրատարակությունը՝ հայ մեծ նկարչի մասին (թրեյլեր)
Տեղի ունեցավ համաշխարհային բեսթսելլեր` «Մարդը, որը նորից էր մահացել» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Լուչիանո Վերնիկեի «Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)