BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Որոշումներ կայացնելու երեք կարևոր կանոն  

Որոշումներ կայացնելու երեք կարևոր կանոն  

Մի քանի րոպե թերթում եմ ճաշացանկը, պայքարում իմ անվճռականության դեմ: Ամեն ճաշատեսակ յուրահատուկ է ու ցանկալի, երևում է` բոլորն էլ պետք է պատվիրեմ: Ձեզ թվում է դա հիմար որոշում է, պետք չէ նույնիսկ մտածել: Վստահ եմ, որ դուք էլ երբևէ  կանգնել եք այսպիսի որոշման առաջ, եթե ոչ ինչ-որ ճաշատեսակ ընտրելու հարցում, ապա ուրիշ որոշումներ  կայացնելիս: Ամեն օր մենք ծախսում ենք ժամանակ ու էներգիա` ընտրելով ինչ-որ գրավիչ տարբերակ: Չնայած դրանք այդքան էլ նշանակություն չունեն մեզ համար, բայց գրավիչ են յուրովի, և ստիպում են մեզ կոմպրոմիսի գնալ նույնիսկ այն դեպքում, երբ մենք ընտրում ենք կաղամբով աղցան, սաղմոն, թե ռավիոլի: Եթե այս տեսակ որոշումները մեզանից խլում են ժամանակ ու էներգիա, ապա ինչ կարող ենք ասել ավելի լուրջ որոշումների մասին, որոնց  մենք առնչվում ենք աշխատավայրում:
Ո՞ր ապրանքատեսակը շարունակեմ արտադրել, որը` ոչ: Ու՞մ ընդունեմ աշխատանքի, իսկ ու՞մ հեռացնեմ: Կարիք կա արդյո՞ք շարունակելու այդ անիմաստ խոսակցությունը: Յուրաքանչյուր այսպիսի հարցերի դեպքում հաջորդում են էլի հարցեր: Եթե սկսել խոսակցությունը, ապա, երբ է պետք դա անել ու որտեղ, զանգահարել նրան ու հանդիպել անձամբ, թե հաղորդագրություն գրել, նրա հետ խոսել բոլորի ներկայությամբ, թե առանձին: Ինչպես ավելի արդյունավետ որոշումներ կայացնել: Այդ հարցում ես ունեմ 3 կարևոր սկզբունք, որոնցից 2-ը ես ներառել եմ իմ «4 վայրկյանի կանոնը» գրքում, իսկ 3-ը հայտնաբերել եմ ոչ վաղ անցյալում:
Առաջին սկզբունքը ուժի կառավարումն է. պետք է զգալիորեն նվազեցնել հոգնածությունը, մտատանջող հարցերը: Կարևորությունը նրանում է, որ դուք արդեն հստակ կպատկերացնեք, թե ձեզ ինչ է հարկավոր: Օրինակ` ընթրիքին միշտ ուտել աղցան, այս դեպքում այդ հարցը ձեզ այլևս չի մտահոգի: Այս մեթոդով դուք կխնայեք էներգիա ու ժամանակ մյուս գործերը անելու համար: Դա արդյունավետ մեթոդ է, երբ խոսքը վերաբերում է ընթացիկ և կանխատեսելի լուծումներ ունեցող հարցերին, բայց ինչպես վարվել ոչ ստանդարտ իրավիճակներում:
Երկրորդ մեթոդը պետք է օգտագործել որպես ալգորիթմ, որը կհեշտացնի ինքնաբուխ որոշումներ կայացնելը
Ենթադրենք` ձեզ ընդհատում են խոսակցության ժամանակ,  իսկ դուք չգիտեք ինչպես վարվել այդ դեպքում: Իմ որոշումը այդ դեպքում հետևյալն է` եթե նա ինձ ընդհատում է 2-րդ անգամ, ես նրան միանգամից նկատողություն եմ անում: Ինձ համար  գոյություն ունի որոշումներ կայացնելու 2 մեթոդ. առաջինը՝ սովորության ուժը, և իմ սկզբունքները:  Դրանք ինձ օգնում են միայն հեշտ ու արագ լուծվող խնդիրների ժամանակ:  Բայց  միշտ էլ դժվար է եղել գտնել դժվարին իրավիճակներից դուրս գալու համար որոշումներ: Անցած շաբաթ գործուղման էի մեկնել, որտեղ հանդիպելու էի հեղինակավոր  ընկերություններից մեկի ղեկավարների հետ: Հենց այդ հանդիպմանը ես գտա հնարավորություն` ինչպես էֆեկտիվ լուծել դժվարին թվացող խնդիրները:
Օրակարգում կային այսպիսի հարցեր. ինչպե՞ս անել, որ արտադրությունը ծաղկի, ի՞նչ ներդրումային ծրագրերի պետք է ուշադրություն դարձնել, ո՞ր ոլորտներում պետք է խնայողություն անել ու որտե՞ղ կատարել կրճատում: Հենց այսպիսի որոշումներն են, որ կարող են տևել մի քանի շաբաթ: Այդպիսի որոշումները հնարավոր չէ կայացնել միանագմից` օգտագործելով  ալգորիթմը:  Սրանք հարցեր են, որոնք  չունեն հստակ և ակնհայտ պատասխաններ:
Ընկերության ղեկավարները հակված էին որոշում ընդունել ավելի ուշ, երբ ավելի խորությամբ կուսումնասիրեն այդ հարցերը, կունենան փաստեր, կքննարկեն կողմ ու դեմ բոլոր հարցերը: Միևնույն է, հետաձգելու որոշում են կայացրել այն հույսով, որ վաղ թե ուշ կգտնեն  հստակ պատասխան:
Բայց, եթե մենք վերցնենք որպես հիմք այն փաստը, որ նման արձագանք գոյություն չունի, գուցե հնարավոր է արագացնել որոշումների ընդունման գործընթացը:
Ես այդպես նստած էի այդ կոնֆերանսին, որտեղ քննարկում էին ոչ այդքան մեծ նշանակություն ունեցող  հարցեր, թե ինչ անել նշանակություն չունեցող բիզնեսի հետ, երբ գլխավոր տնօրենը դադարեցրեց երկխոսությունը, բարձրաձայն ասացի ես.


  • Այժմ չորրորդ եռամսյակում ենք: Մենք պետք է մի այնպիսի լուծում մշակենք, որը կտևի տասնհինգ րոպե:

  • Սպասեք մի րոպե, - ասաց գլխավոր ֆինանսական տնօրենը-, մի պարզ հարց: Միգուցե մենք պետք է քննարկմանը վերադառնանք ճաշից հետո կամ հաջորդ հանդիպմանը:


Նա տրամադրված էր վճռական:
-Ոչ, մենք պետք է որոշում կայացնենք 15 րոպեում: Եվ գիտեք ինչ, մենք դա արեցինք:
Այնպես որ, ես գտա իմ որոշումների կայացման երրորդ մեթոդը: Օգտագործեք ժամանակաչափ:
Եթե առաջացած խնդիրը բավականին ուսումնասիրել եք, ապա որոշում  կայացնելը կլինի ավելի հաճելի, բայց եթե պատախան չեք գտնում ու գիտակցում եք, որ դա անհնար է, ապա կայացրեք ուղղակի որոշում: Բնականաբար, կարևոր է ստուգել դրա էֆեկտիվությունը: Օրինակ` մտածեք ինչ-որ նմանատիպ իրավիճակ ու լուծումներ, բայց, եթե դա չեք կարողանում անել, միևնույն է, որոշումը պետք է ընդունվի: Այն ժամանակը, որը դուք կխնայեք ու կծախսեք որոշումներ ընդունելու վրա, Ձեզ հսկայական օգուտ կտա:Սպասեք մի րոպե, Դուք կարող եք առարկել, բայց եթե ավելի շատ ժամանակ ծախսեք դրա վրա, միևնույն է, վաղ թե ուշ պետք է գտնել ճիշտ պատասխան, բայց դա դեռ չկա: Այս ամենից դուք կարող եք սովորել շատ կարևոր բան: Դուք կորցնում եք թանկարժեք ժամանակ, օր ու շաբաթ, բայց սպասում եք «լուսավորվելուն» և երկրորդ՝ կոռեկտությունը այն մեկ լուծումն է, որը կսովորեք  և շատ այլ դեպքերում Դուք կսկսեք գործել այլ կերպ:
Ընդունեք որոշումներ ու շարունակեք շարժվել առաջ:
Փորձեք այս մեթոդը. Կայացրեք որոշումը, որը դուք վաղուց հետաձգում էիք, տվեք ձեզ երեք րոպե և Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Եթե այդ հարցը դեռ լուծված չէ, վերցրեք թուղթ և գրեք, նախօրոք ընտրեք ձեզ համար ժամանակ, ու այդ ժամանակում տեղավորվելով` գրեք այն բոլոր լուծումները, որոնք այդ պահին կան ձեր գլխում: Ամենալավ հաբը ծանրաբեռնվածությունից ազատվելու համար միայն առաջ շարժվելն է:
Ինչ վերաբերում է իմ ընթրիքին, ես ընտրեցի կաղամբով աղցան: Լավագույն որոշումն էր արդյո՞ք դա՝ չգիտեմ, բայց կարևորը այն է, որ ես այլևս  նստած չեմ ճաշացանկի դիմաց:
 

Տարածել