Հայկական IT-ն արդեն մեծ ճանաչում ու պահանջարկ ունի. ԴիջիԹեք (տեսանյութ)
Արդեն 8-րդ տարին, «ԴիջիԹեք»-ը համախմբում է ՏՏ ընկերություններին: Երկու օր տևած ֆորումը բացվել էր ՀՀ վարչապետի մասնակցությամբ: Մինչև վերջին պահը մասնակիցների նորություններին ծանոթանալու համար այցելել են ձեռնարկատերեր, կազմակերպություններ:
70 ՏՏ ընկերություններ մեկ հարկի տակ` ծանոթացել են, ներկայացրել ու քննարկել: «ԴիջիԹեք»-ի մասնակիցները ներկայացրել էին նոր ծրագրեր, տեխնոլոգիաներ, սարքեր` առանց փաստաթղթեր փոխանցելու, իրենց համայնքների մասին խոսելու, անվտանգ ապրելու մասին: Ռոբոտաշինությունը Հայաստանում շարունակում է վերելք ապրել, մասնագետները պնդում են, որ ՏՏ ոլորտը դարձել է բոլորի հետաքրքրության առարկան, յուրաքանչյուրը կարող է գտնել իր համար օգտակար ու անհրաժեշտ նորարարություններ: Առցանց շփումն ու նոր լուծումները սովորական են, ՏՏ մասնագետների խոսքով, ժամանակն է ամրապնդել անվտանգությունը:
Բիզնես ֆորումի ավարտին, մասնակիցները դիջիբիզնես մրցանակներ են հանձնել Տարվա ՏՏ ղեկավարին, Էլեկտրոնային լավագույն առևտրի բիզնես կազմակերպությանը, Տարվա նորարար ընկերությանը:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան