Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

20-ամյա հոբելյանի առթիվ DigiTec 2025-ին միանում է

20-ամյա հոբելյանի առթիվ DigiTec 2025-ին միանում է Newmag հրատարակչությունը (անոնս)

10/09/2025

newmag-y-n

ԴիջիԹեք 2025-ն այս տարի նշում է իր 20 տարին։ Առաջին ԴիջիԹեքն անցկացվել է 2005 թվականին։ Արդեն երկու տասնամյակ ԴիջիԹեքը ներկայացնում ու միավորում է հայկական ամենամեծ ու ամենահեղինակավոր տեխնոլոգիական համայնքը։ Այս տարի այն հոկտեմբերի 10-12-ին է, կանցկացվի Մերդիան կենտրոնում։

Հոբելյանի առիթով ԴիջիԹեքին միանում է նաև Newmag հրատարակչությունը, որպես բովանդակության գործընկեր։ Հրատարակչությունը տեխնոցուցահանդեսին կներկայանա իր գրքերի տաղավարով։ Գրքերը կվաճառվեն հատուկ զեղչով։

ԴիջիԹեք 2025-ի գաղափարի ու իրագործման հեղինակն ԱՏՁՄ երկարամյա տնօրեն, տեխնոլոգիական համայնքի անվերապահ առաջնորդ Կարեն Վարդանյանն Է։

Այս տարի առաջին անգամ ԴիջիԹեքը կտևի 3 օր, երեք գիշեր ձևաչափով՝ «Գիշեր-ցերեկ ԴիջիԹեք» սկզբունքով՝ հոկտեմբերի 10-12-ը։ Ցերեկը կլինի բիզնես հատվածը՝ ավանդական ցուցահանդեսով և կոնֆերանսով, իսկ երեկոյան և գիշերին՝ սպասվում է մշակութային աննախադեպ ծրագիր՝ Տիգրան Համասյանից մինչև Մուրկոֆ։

ԴիջիԹեքն ունի 20 + տարվա տեխնոլոգիական գերազանցության պատմություն, որին մասնակցել են 1000-ից ավելի ՏՏ դեմքեր 50-ից ավելի երկրներից։ Կանխատեսվում է, որ այս տարի էլ ներկա կլինի 40. 000 այցելու մոտ 20 երկրից, համաշխարհային համբավ ունեցող ավելի քան 100 տեխնոլոգիական առաջնորդ ու 250 առաջատար ընկերություն՝ ցուցահանդեսային հատվածում։ Արդեն 20-րդ անգամ անցկացվող հոբելյանական միջոցառման կազմակերպիչն անփոփոխ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (ԱՏՁՄ)։ 

ԴիջիԹեքը, հենվելով տեխնոլոգիական հայերի համաշխարհային ցանցի վրա, միավորում է ԱՄՆ-Ն, ԵՄ և ԱՊՀ երկրները, Կենտրոնական Ասիայի, Առաջավոր Արևելեքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանները։

ԴիջիԹեքը նորարարների ու նորարարության համաշխարհային հարթակ է, որ համախմբում է աշխարհի տեխնոուղեղները։ Ամեն տարի տեխնոլոգիայի, նորարարության և թվային փոխակերպման իրենց տեսակետն ու կատարած գործն են ներկայացնում աշխարհահռչակ ՏՏ փորձագետներ, Սիլիկոնյան հովտի ձեռնարկատերեր ու հեղինակավոր մասնագետներ։ Բանախոսներ կլինեն Տոկիոյից, Սան Ֆրանցիսկոյից, Բոստոնից, Նյու Յորքից, Փարիզից, Սիդնեյից։ ԴիջիԹեքի այս տարվա խոսնակներից են NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդիանը, Flagship Pioneering-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն, Moderna-ի համահիմնադիր ու խորհրդի նախագահ Դոկտոր Նուբար Աֆեյանը, Oculus-ի համահիմնադիրն, Oculus DK1 և DK2 վիրտուալ իրականության ակնոցների հեղինակ Ջեք Մաքքոուլին, Սիլիկոնյան հովտի տեխնոլոգիական ձեռներեց, 13 ընկերությունների հիմնադիր հայազգի Դավիթ Յանը և այլն։

«ԹԵՔ» ՀԱՄԱՅՆՔԸ՝ ԹՎԵՐՈՎ

Հայկական տեխնոլոգիական էկոհամակարգում կա 1200 ընկերություն, 45K մասնագետ, շրջանառությունը կազմում է 2.6B$։

Այս տարի ԴիջիԹեքը կանցկացվի 3 ձևաչափով՝ դասական, արդեն սիրելի դարձած ցուցահանդեսով՝ տեխնոլոգիական էքսպո, կոնֆերանս, որին կմասնակցեն 100-ից ավելի տեխնոլոգիական առաջնորդներ, կլինեն աշխատարաններ։ «ԴիջիԹեք 2025»-ը գործակցում է «Rambalkoshe» համայնքի հետ «DZEN» փառատոնով։ Ելույթ կունենան աշխարհահռչակ դիջեյներ ու նաև Տիգրան Համասյանը։ «ԴիջիԹեք 2025»-ի ընթացքում կլինեն նաև մարզական միջոցառումներ՝ յոգա, վազք և այլն։

«ԴիջիԹեք 2025»-ին փնտրեք մեր տաղավարը, որտեղ ձեզ սպասվում են հետաքրքիր բովանդակություն և բազմաթիվ անակնկալներ. սպասում ենք բոլորին հոկտեմբերի 10-12, Մերիդյան կենտրոնում, ուր սպասվում է տոն տեխնոլոգիական հայության համար։

Տարածել