Դոբրի բնական հյութերը՝ «Դեպի դպրոց» փառատոնի գլխավոր գործընկեր
08/23/2024
Դոբրի բնական հյութերը Dobry kids տեսականիով միանում է newmag հրատարակչության «Երազ» մատենաշարի «Դեպի դպրոց» մանկական գրքի փառատոնին: Ընկերությունը դարձել է փառատոնի գլխավոր գործընկերը։
Դոբրի բրենդը կարևորում է երեխաների զարգացումը և մշտապես կանգնած է կրթական ծրագրերի կողքին` փոքրիկ սպառողներին տալով հնարավորություն բացահայտել նորը և հարստացնել իրենց առօրյան ոչ միայն ընկերության բնական հյութերի վիտամիններով, այլ նաև նորանոր գիտելիքներով։
Դոբրիի «Դեպիդպրոց» արշավի հիմքում ընկած է երեխաներին հավելյալ կրթություն տալու և դպրոցական տարիքի երեխաների զարգանալու հնարավորությունը։ Ընկերությունը վստահ է, newmag-ի մանկական գրքի փառատոնը հնարավորություն կտա դպրոցական երեխաներին ավելի մոտ լինել գրականությանն ու մշակույթին։
«Դեպի դպրոց» մանկական փառատոնին ընկերությունը կներկայանա տաղավարով, որտեղ երեկոյան 17.00-ից մինչև 21.00-ն կլինեն բազմազան զարգացնող խաղեր, Դոբրի բնական հյութերի հյուրասիրություն։ Երեխաները կարող են անցկացնել հիանալի ժամանց` մասնակցելով զվարճալի և ուսուցողական խաղերին ու ծրագրերին։
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է Չարլզ Դահիգի New York Times-ի բեսթսելլեր գիրքը՝ «Սուպերհաղորդակցվողներ» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Արմենիա TV-ի եթերում ներկայացրեցին 5 նոր մանկական գիրք (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է լատվիացի ժամանակակից հեղինակ Լաուրա Վինոգրադովայի «Ագռավները» վիպակը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է լատվիացի ժամանակակից հեղինակ Դացե Վիգանտեի «Սառուցյալ օվկիանոսը» վիպակը (թրեյլեր)