[InterPress] Թրամփը կշարունակի պայքարն ընդդեմ Իսլամական պետության
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե Միացյալ Նահանգները կշարունակեն պայքարել Սիրիայում Իսլամական պետություն խմբավորման (ISIS) դեմ, չնայած նախկինում նա պնդում էր, որ այն արդեն պարտվել է:
Երկուշաբթի առավոտյան թվիթերյան իր գրառման մեջ Թրամփը հերքեց The New York Times- ին, թե իբր իր վարչակազմը հրաժարվել է դեկտեմբերյան հայտարարությունից Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրս բերման մասին: «Չկա որեւէ հակասություն իմ նախնական հայտարարության հետ, մենք դուրս կգանք պատշաճ կերպով՝ միաժամանակ շարունակելով պայքարել ԻՊ-ի դեմ եւ անել անհրաժեշտ ամեն ինչ», – գրել է նախագահը:
Սակայն դեկտեմբերի 19-ին Թրամփը գրել էր. «Մենք հաղթել ենք ԻՊ- ին Սիրիայում, Թրամփի նախագահության օրոք միակ պատճառը, որ այնտեղ ենք»: Նույն օրվա իր թվիթերյան տեսահոլովակում նախագահը կատարել է գրառում. «Զորքերը վերադառնում են, եւ նրանք վերադառնում են հիմա»: Նա նաեւ բացատրել է.« Մենք հաղթել ենք Իսլամական պետությանը: Մենք նրանց պարտության ենք մատնել, խոշոր պարտության»:
Կարդացեք նաև.
Պուտինը զգուշացնում է միջուկային պատերազմի վտանգի մասին
Ի՞նչ գիտենք մենք ռուսական քարոզչության մասին
Երեք երկիր, ուր ժողովրդավարությունը հաղթանակեց 2018-ին
Չնայած հաղթանակի հռչակմանը, Թրամփը եւ բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ ԱՄՆ-ի կողմից նշված ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը կշարունակվի Սիրիայում:
«Մենք չենք կարող վերջնականապես դուրս գալ, քանի դեռ Իսլամական պետությունը չի վերացել», – ասել է Թրամփը կիրակի օրը: Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը նաեւ ասել է, թե զորքերը կմնան Սիրիայում մինչեւ ԻՊ-ն վերջնական պարտություն չկրի ու ապահովվի Վաշինգտոնի քուրդ դաշնակիցների անվտանգությունը, որը կարող է շատ ամիսներ կամ տարիներ տևել:
Այնուամենայնիվ, Թրամփը պնդում է իր երկուշաբթի օրվա թվիթում, որ տեղեկությունը «շատ սխալ է»:
Նախագահի կտրուկ դեկտեմբերյան որոշումը՝ ԱՄՆ-ի հակամարտությունից դուրս գալու մասին բուռն արձագանք է ունեցել իր սեփական վարչակազմում եւ Հանրապետական կուսակցության մեջ: Գեներալ Ջեյմս Մատիսը, ով պաշտպանության նախարարն էր, հայտարարեց իր հրաժարականի մասին՝ նշելով իր խորը անհամաձայնությունը այս քայլի հետ: ԱՄՆ – ի դեսպան Բրետ Մակգուրկը նույնպես հեռացավ, իսկ բազմաթիվ հանրապետական օրենսդիրներ քննադատեցին Թրամփի հայտարարությունը:
Շարունակությունը՝ interpress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
«Բարի լույսի» տաղավարում հյուրընկալել են «Մթության մեջ տեսնող տղան» վեպի հեղինակին՝ Ռասա Բուգավիչուտե–Պեցեին (տեսանյութ)
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)