Գրահրատարակիչները հանուն զինվորի. Newmag-ը մասնակցել է ցուցահանդես-վաճառքի (տեսանյութ)
Կասկադի տարածքում տեղի ունեցավ գրքերի ցուցահանդես-վաճառք, որից գոյացած հասույթի մի մասը գրահրատարակիչները նվիրաբերեցին հիմնադրամին՝ ի աջակցություն հայկական բանակին: Newmag հրատարակչությունը ևս ներկայացրել էր իր գրքերը և վաճառքից գոյացած գումարի 50 տոկոսը
Արուսյակ Զախարյանի վերջին կանգառը Newmag հրատարակչության տաղավարն է: Հրատարակչության գրքերից մի քանիսը գրադարանում պակասում են. «20 գիրք գնել եմ, ամուսնուս մոտ են ունեմ շարքից, դեռ պակասում էր Օբամա, Ազնավուրի նոր գիրքը, մտածում եմ պոզներ գնել նաև: Լավ առիթ է գիրք գնել, իսկ գումարը նման նպատակին ծառայի»։
Newmag հրատարակչությունը ևս ներկայացրել էր իր գրքերը և վաճառքից գոյացած գումարի 50 տոկոսը փոխանցել է հիմնադրամին։
Հայկական գրահրատարակչությունները, տուն-թանգարանները ներկայացրել են իրենց լավագույն հրատարակությունները, վաճառված գրքերի հասույթի մի մասը կփոխանցվի զինվորի հիմնադրամին:
Newmag հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Ավետիս Հարությունյանի խոսքով, ամենապահանջվածներից մեկը Շարլ Ազնավորի գրքերն են. «Ներկայացրել ենք բոլոր բեսթսելլերները: Շատ են գնում Ազնավուր, Օբամա։ Հարարի են հարցնում»:
Newmag-ը 30 հրատարակիչներից մեկն է, որն այսօր Կասկադում վաճառված գրքերի գումարը կփոխանցի հիմնադրամին:
Newmag-ը 30 հրատարակիչներից մեկն է, որն այսօր Կասկադում վաճառված գրքերի գումարը կփոխանցի հիմնադրամին:
Ցուցահանեսին ներկայացված էր «Նարեկի» նոր հրատարակությունը: 95 գլուխները կարելի է նաև լսել, ընդամենը սքան անելով QR կոդը: Մայր աթոռի մատենադարանի փոխնտնօրեն Պապին Մուրադյանի խոսքով, սա ներկայացրած կրոնական, աստվածաբանական գրականությունից մեկ օրինակ է, նաև՝ Աստվածաշունչներ կան. «Մայր Աթոռը գրքերի վաճառքի ամբողջ հասույթը կտրամադրի հիմնադրամին»։
Կեսօրից մինչև երեկո 30 գրահրատարակիչ ներկայացրեց իր լավագույն հրատարակությունները, գրքասերներն էլ մեկ վայրում տեսան, գնեցին լավագույն բեսթսելլերներն ու հայկական արտադրության խաղերը, քարտեզները: Հասույթի 50-100 տոկոսը կփոխանցվի հայ զինվորին ու բանակին
Կարդա նաև
Winterfest2026-ին Newmag-ը կներկայացնի Հենրիխ Մխիթարյանի գիրքը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» (թրեյլեր)
Winterfest-ին տեղի կունենա Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիտաֆանտաստիկ էքշն ժանրի գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Winterfest-ին Newmag-ը կներկայացնի Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գիրքը (թրեյլեր)
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում