BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Արտակ Ալեքսանյան. Էլեկտրոնային գրքերի վաճառքը հրատ

Արտակ Ալեքսանյան. Էլեկտրոնային գրքերի վաճառքը հրատարակչի համար ոչ թե բոնուս է, այլ՝ այլընտրանք

newmag-y-n

Ինչո՞ւ Հայաստանում էլեկտրոնային գրքի շուկան չի զարգանում. այս թեմայով «Մեդիամաքս»-ը զրուցել է հայաստանյան հրատարակիչների հետ։ Ըստ բանախոսների, պատճառները շատ են. չկան համապատասխան հարթակներ, չկա պահանջարկ, բիզնեսը շահութաբեր չէ։ Newmag-ի տնօրեն Արտակ Ալեք

Էլեկտրոնային գրքեր թողարկելը հրատարակչի համար գրավիչ ու հեռանկարային, բայց թանկ հաճույք է։ Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանն ասում է, որ գլխավոր խնդիրը Հայաստանում պաշտպանված մասնագիտական կայքերի բացակայությունն է, ինչպես Litres-ը կամ Amazon-ը, որտեղ հրատարակիչները կներկայացնեն իրենց էլեկտրոնային գրքերն ու չեն անհանգստանա, որ դրանք ապօրինի կտարածվեն։ Միակը vlume-ն է, որի վճարման մեխանիզմը, ըստ Արտակ Ալեքսանյանի, հրատարակչին չի շահագրգռում։

«Էլեկտրոնային գրքերն անխուսափելի են, դա հրատարակչական այն հաջորդ մակարդակն է, որ պիտի ունենա իրեն հարգող երկիրը։ Եթե հրատարակիչները հապաղում են, գուցե բիզնեսն անի, բայց, միեւնույն է, դա այն է, ինչ թելադրելու է կյանքը»։

Ըստ Արտակ Ալեքսանյանի, էլեկտրոնային գիրքը հրատարակչի համար ոչ այնքան շահույթի աղբյուր, որքան՝ այլընտրանք է։ Newmag-ի 5800 դրամ արժողությամբ գիրքը, օրինակ, էլեկտրոնային տարբերակի դեպքում 4800 դրամ կարժենա։

«Էլեկտրոնային և տպագիր գրքերի տարբերությունը միայն մեկ բյուջետային տողում է՝ տպարան, որը քիչ չէ, բայց ընդհանուր բյուջեի մոտ 45 տոկոսն է միայն։ Թարգմանչին, խմբագրին ու սրբագրիչին, դիզայներին, նաև շապիկի համար պիտի, այնուամենայնիվ, վճարես։ Հետեւաբար, այնպես չէ, որ էլեկտրոնային գրքերի վաճառքը հրատարակչի համար բոնուս է, դա այլընտրանք է, եկամուտների դիվերսիֆիկացման աղբյուր։ Բացի այդ, քանի որ Newmag-ի գրքերը շատ արագ են սպառվում, հույս ունենք, որ էլեկտրոնային գրքերի միջոցով կլուծենք նաեւ ինտենսիվ վերահրատարակության հարցը»։

Newmag-ի տնօրենն ասում է, որ էլեկտրոնային գրքերի շուկան զարգացնելու առաջին նախապայմանը պաշտպանված հարթակներ ստեղծելն է՝ կանխելու համար գրքերի ապօրինի տարածումը։ Ըստ Արտակ Ալեքսանյանի՝ մեկ գրքի ինքնարժեքը մոտ 4-8 մլն դրամ է, մինչդեռ սոցիալական տարբեր հարթակներում այն PDF տարբերակով վաճառվում է 500 դրամով։ Այդպիսի դեպքերի մասին ահազանգել են ոստիկանություն, բայց՝ անարդյունք։ Արդեն երկու տարի է՝ Newmag-ն աշխատում է էլեկտրոնային գրքերի վաճառքի իր հարթակը ստեղծելու ուղղությամբ։ Հավելված պատրաստելը երկար ու ծախսատար է։ Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, սկզբում միայն սեփական գրքերը կվաճառեն, հետո գուցե համագործակցեն նաև այլ հրատարակչությունների հետ։

«Սկզբնական շրջանում ռիսկերը կլինեն միայն Newmag-ինը, որպեսզի հասկանանք՝ դրանից ավելի շատ շահո՞ւմ ենք, թե՝ տուժում։ Կհասկանանք, թե որքանով է պաշտպանված հավելվածը, ինչ թերություններ կան։ Չենք ուզենա մեր ռիսկերը տարածել այլ հրատարակիչների վրա, որ ունքն ուղղելու փոխարեն աչքը չհանենք։ Սկզբնական շրջանում կփորձենք սովորել մեր սխալների վրա, հետո գուցե մտածենք մյուս հրատարակիչների գրքերը ներկայացնելու մասին»։  

Տարածել