FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Interpress] Անգլիայում էլեկտրոնային սիգարետները շ

[Interpress] Անգլիայում էլեկտրոնային սիգարետները շուտով կթույլատրեն նաև առողջական համակարգում

Ըստ Անգլիայի առողջապահության կենտրոնի հրապարակած տվյալների, տարեկան ամենաքիչը 20.000 մարդ էլ. սիգարետների շնորհիվ դադարել է ծխել: Տվյալների համաձայն էլ. սիգարետները` սովորական ծխախոտի համեմատ 95%-ով ավելի քիչ են վնասում օրգանիզմն ու համեմատաբար անվտանգ են:

 Էլ. սիգարետները` սովորական ծխախոտի համեմատ 95%-ով ավելի քիչ են վնասում օրգանիզմն ու համեմատաբար անվտանգ են:

Անգլիայի առողջապահական կենտրոնը մտադիր է հիվանդանոցներում էլ. սիգարետներ վաճառել և հատուկ տարածք հատկացնել էլեկտրական սիգարետ ծխողների համար: Կենտրոնը պլանավորում է ծխելու համար նախատեսված խցիկներ տեղադրել նաև հիվանդների պալատներում և կոչ է անում մնացած հիվանդանոցներին` հետևել իրենց օրինակին:

Ուելսի կառավարությունը դպրոցներում, հիվանդանոցներում, սննդի վաճառակետերում և այլ փակ տարածքներում արգելել էր  էլ. սիգարետներ ծխել` այն մտահոգությամբ, որ այդ կերպ մարդիկ ընտելանում են ծխելու երևույթին, սակայն այս արգելքը 2016-ին չեղարկվեց:
Մեծ Բրիտանիայում էլ. սիգարետները ծխելուց հրաժարվելու միջոց չեն: Անգլիայի առողջապահական կենտրոնն ավելի հեշտ ճանապարհ է փնտրում էլեկտրական սիգարետ արտադրող կազմակերպությունների համար` պետության կողմից բժշկական որակավորում ձեռք բերելու հարցում:


Կարդացեք նաև.



Ծխախոտ արտադրող կազմակերպություններն էլ. սիգարետները ռիսկային են համարում, սակայն ԱԱԿ-ի տնօրեն Ջոն Նյութոնը փաստել է, որ շատ տվյալների հավաստմամբ, էլեկտրոնային սիգարետներն ավելի քիչ վնաս են հասցնում օրգանիզմին,  քան սովորական ծխախոտը. «Ծխողների ուղիղ կեսը երբեք չի փորձել էլեկտրական սիգարետ, որովհետև կասկածներ ունի, որ դրանք կարող են ռիսկային լինել, սակայն այդ կասկածների  հիմքում ոչ մի փաստ կամ հստակ տվյալ չկա: Սա շատ ավելի անվտանգ միջոց է, քան սովորական ծխախոտը: Ահա մեր ուղերձը»:
Ծխախոտային կախվածության մասնագետ, Լոնդոնի King’s College-ի պրոֆեսոր Աննա ՄըքՆեյլի խոսքով, ծխողների մեծամասնությունը պատկերացում անգամ չունի ծխելու հետևանքների մասին. «Ծխախոտ ծխելիս թոքերդ ես քաշում մոտ 7000 ծխի բաղադրիչ, որոնցից 70-ը քաղցկեղածին են: Մարդիկ ծխում են նիկոտինի համար, սակայն այդ բաղադրիչներից այն ամենաքիչ վտանգավորն է: Խնդիրը հենց արտանետված ծխի մեջ է, որը մի շարք հիվանդությունների պատճառ է դառնում, ընդուպ մինչև մահ»:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է նաև, որ էլեկտրական սիգարետները գրավում են երիտասարդներին: Պատանիների 1%-ը, որը երբեք ծխախոտ չի ծխել սկսում է էլեկտրոնային սիգարետից և այդ տոկոսը գնալով աճում է:

interpress





Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։




 

Տարածել