JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

18 անվճար կայք արևելյան լեզուներ սովորելու համար

18 անվճար կայք արևելյան լեզուներ սովորելու համար

Եթե ծանոթներից մեկը հայտարարում է, որ չինարեն կամ ճապոներեն է սովորում, դա միանշանակ զարմանք ու հիացմունք է առաջ բերում: Բացի այդ այդպիսի լեզուներին տիրապետելը հաճախ նաև դուռ է բացում աննախադեպ հնարավորությունների համար: Եթե ձեզ էլ են հետաքրքրում արևելյան լեզուները, առաջարկում ենք աչքի անցկացնել այս 18 կայքերը, որոնք ձեզ կօգնեն ինքնուրույն սովորել արաբերեն, չինարեն և ճապոներեն լեզուները:

ԱՐԱԲԵՐԵՆ


Եթե դուք դեռ չեք փորձել սովորել արաբերեն, կարող եք սկսել շվեդական Դալարնա համալսարանի վիդեոդասերից: Դասընթացի մեջ ներառված է 15 պարապմունք, որոնցից յուրաքանչյուրը տևում է 7­-18 րոպե: Սկզբում մանրակրկիտ ներկայացվում ու բացատրվում է արաբական այբուբենը և գրության առանձնահատկությունները, իսկ հետո ներկայացվում են քերականական հիմնական կանոնները:

ԹՎԱՅԻՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Այս տարբերակը նրանց համար է, ովքեր դեռ վերջնականապես անցում չեն կատարել դեպի նոր տեխնոլոգիաներ և սիրում են ինչ-­որ բան սովորել գրելով: Կայքում հրաշալի ձևով ներկայացվում է տառերի գրությունն ու արտասանությունը: Կան նաև բազմաթիվ օգտակար հղումներ ու տեղեկություններ: Տպագիր տառերը կարող եք ներբեռնել ահա այստեղից և փորձել գրել թղթի վրա:

ՊՈԴՔԱՍԹՆԵՐ iOS­Ի ՀԱՄԱՐ  


Այս պոդքաստի անգամ ամենաառաջին դասերը խորհուրդ է տրվում լսել նրանց, ովքեր գոնե փոքր­-ինչ փորձառություն ունեն արաբերեն լեզվում: 10 րոպե տևողությամբ դասերը վարում են երկու զվարճալի հաղորդավարներ, որոնց զրույցները բոլորովին նման չեն դասագրքային նյութերին: Նրանք կարող են խոսել դաջվածքների կամ, օրինակ, ճաղատացման խնդրի մասին:
Ar­ru  – դասագրքեր, ինքնուսույցներ, սովորեցնող ծրագրեր, բառարաններ, աուդիո և վիդեոդասեր և այլն: Hosgeldi – բառապաշարի համալրման «մարզիչ»:
Арабский язык  – Խումբ «ВКонтакте» սոց.ցանցում, որտեղ կարելի է գտնել շատ օգտակար ռեսուրսներ և նյութեր արաբերեն սովորելու համար, այդ թվում և աուդիոդասեր ու տեսադասեր:

ՉԻՆԱՐԵՆ ONE MINUTE MANDARIN 


Radio Lingua Network ընկերության կողմից պատրաստված կարճ՝ 3­5 րոպե տևողությամբ պոդքասթներ անգլերեն լեզվով հատուկ նրանց համար, ովքեր ուզում են զրոյից չինարեն սովորել: Ամեն պոդքասթից կարող եք սովորել մի քանի օգտակար արտահայտություն, որոնք ձեզ շատ պետք կգան, եթե որոշեք այցելել Չինաստան: Դրանք կարող են լինել ողջույնի խոսքերից մինչև կենացներ:

ԴԱՍԵՐ ՍԵՐԺ ՄԵԼՆԻԿԻՑ


Նրանք, ովքեր առաջին հերթին ուզում են սովորել խոսակցական չինարեն, կարող են փորձել լսել Սերժ Մելնիկի դասերը: Նա ճանաչված ու սիրված է հազարավոր օգտատերերի կողմից, ովքեր հաճույքով օգտվում են նրա պատրաստած դասերից (դրանց թիվն արդեն 250-­ից ավելի է): Դասերը կարելի է ներբեռնել նաև կայքից՝ գրանցվելուց հետո:

ԹՎԱՅԻՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Չինարեն լեզուն անհնար է սովորել առանց դրա գրության առանձնահատկությունները հասկանալու ու յուրացնելու: Շատ կարևոր է, թե ինչպես կդրվի հիմքը: Սկզբի համար կարող եք դիտել այս տեսադասերը :
[embed]http://www.youtube.com/watch?v=s0h18Rdhb44[/embed]
Որոշ հիերոգլիֆների պատկերումը կարող եք սովորել այս վիդեոպոդքասթի մեջ կամ Chtsai կայքում: Իսկ ահա ինքնուրույն կարող եք հիերոգլիֆներ գրել Arch Chinese – օգնությամբ:
Kitaist – քերականություն, բառարան, արտասանություն և շատ այլ բաներ:
Shibushi – բառապաշարի «մարզիչ», երկխոսություններ, քերականություն, հնչյունաբանություն, հիերոգլիֆներ, դասագրքեր, վարժություններ:
Китайский язык – խումբ «ВКонтакте» սոց.ցանցում, որտեղ կարող եք գտնել դասագրքեր և նյութեր չինարենի ուսումնասիրության համար, վիդեո և աուդիոդասեր:

ՃԱՊՈՆԵՐԵՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ


Այս դասընթացը ձայնագրված է հեռավոր 1984 թվականին: Տեսանյութերի հերոսը ներկայացնում է դասերը շատ արտիստիկ ձևով՝ նա մեկ շոգում է, մեկ մրսում, մեկ անձրևի տակ ընկնում: Անվճար դիտման համար հասանելի է 50 տեսանյութ, որոնք նախատեսված են ճապոներենի սկզբնական և միջին մակարդակի ուսումնասիրության համար:

ԴԱՆԴԱՂ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ  


Օտար լեզու սովորողներին դասախոսները հաճախ են խորհուրդ տալիս ռադիո լսել: Անշուշտ սկսնակների համար ճապոներեն ռադիո լսելը կարող է բավական դժվար թվալ: Այդ նպատակով Newsinslowjapanese կայքում կրթական նպատակներով տեղադրվում են նորություններ, որոնք հաղորդավարները կարդում են հատուկ դանդաղ տեմպով, իսկ յուրաքանչյուր նորության հետ տրամադրվում է փոքրիկ բացատրական բառարան:

ԽԱՂԵՐ


Toi Chest ընտրանու մեջ հավաքված են խաղային վարժություններ նրանց համար, ովքեր արդեն տիրապետում են ճապոներենի հիմքային մակարդակին: Իսկ նրանց համար, ովքեր ավելի խորությամբ են ուսումնասիրում ճապոներենը, գոյություն ունի «Ո՞վ է ուզում դառնալ ճապոներենի մասնագետ» խաղը: Այլ խաղեր ևս կարող եք գտնել ահա այստեղ:
Nihongo aikidoka – դասեր, թեստեր, տեքստեր, քերականություն, հավելվածներ, տեսանյութեր և այլն:
Krakozyabr – քերականություն, բառապաշար, տեքստեր, արտահայտություններ:
Японский язык – խումբ «ВКонтакте» սոց.ցանցում, որտեղ կարող եք գտնել դասագրքեր և նյութեր լեզվի ուսումնասիրության համար, վիդեո և աուդիոդասեր:

Տարածել