FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ինչպես կարելի է միլիարդներ ներարկել մեր տնտեսությա

Ինչպես կարելի է միլիարդներ ներարկել մեր տնտեսության մեջ` օգտագործելով ինտերնետային առևտուրը

e-Commerce- Ինտերնետային մանրածախ առևտրի չօգտագործված հնարավորությունը


Այն ճանապարհը, որ ես կշարադրեմ այստեղ, ներուժն է ու հնարավորությունը: Դրա համար վերնագրում գրեցի «կարելի է», ու այն կարող է մեկ ամսվա ընթացքում եռապատկել կամ նույնիսկ քառապատկել մեր պետական բյուջեն, քանի որ անցած ճանապարհ է` փորձված ու հաջողված: Խոսքս ինտերնետային մանրածախ առևտրի մասին է, հատկապես Սբ. Ծննդյան տոների շեմին: Տնտեսության այս ճյուղը կարող է ճեղքել ամեն մի շրջափակում և չի պահանջում նախնական մեծ կապիտալ: Պարզապես անհրաժեշտ է մի քիչ խելամտություն, ժողովրդին սովորեցնել գործարարության (օրինակ` հեռուստատեսային ծրագրերի միջոցով) և շատ փոքր կապիտալ: Կարող եք նաև ընկերներով սկսել:
Ըստ Ամերիկյան ազգային մանրածախ առևտրականների ֆեդերացիայի (National Retail Federacion)` 2016թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ամերիկացիները 655.8 միլիարդ դոլար են ծախսելու Սբ.Ծննդյան տոների նվերների ու զարդարանքների վրա, որից 95 միլիարդը ծախսվելու է ինտերնետում: Ես չկարողացա գտնել, թե ինչքան են եվրոպացիները ծախսելու Ծննդյան տոների նվերների ու զարդարանքների վրա այս տարի, բայց քանի որ նրանց շուկան մի քիչ ավելի մեծ է, եկեք ենթադրենք, որ մի այդքան էլ եվրոպացիները կծախսեն: Միայն ԱՄՆ-ում 95 միլիարդը ծախսվելու է ինտերնետում, իսկ սա նշանակում է, որ այլևս կարևոր չէ, թե ապրանքը որտեղից է գալիս: Սահմաններն այստեղ քանդվում են: Այս թվերը տարեցտարի աճել են և տենդենցը շարունակվում է:

Հրաշալի մարտահրավեր հայ երիտասարդի համար


Ի՞նչ է պահանջվում, որ այդ 95 միլիարդից գոնե 5 միլիարդը գա Հայաստան: Պատկերացնում եք` քանի մարդ աշխատանք կունենար, եթե մենք հավելյալ 5 միլիարդ դոլարի ապրանք արտադրեինք ու փոստով առաքենք ԱՄՆ մեկ ամսվա ընթացքում: Սա նոր հնարավորությունների հրաշալի մարտահրավեր է քեզ, հայ երիտասարդ, հայ ձեռնարկատեր: Այստեղ պայմանները հավասար են, մրցակցությունն արդար, իսկ մեր երկիրն իր էժան աշխատուժի առկայությամբ ունի ակնհայտ առավելություն:

Ի՞նչ է անհրաժեշտ սկսելու համար



  1. Վեբ կայք. Ընդամենը մի քանի հարյուր դոլարով դուք կարող եք ունենալ պարզ ու սկսնակ վեբ կայք, ավելի բարդ ու առաջացած կայքերի համար դուք հավանաբար պետք է ծախսեք 1-3 հազար դոլար: Ձեր վեբ կայքն անպայման պետք է ունենա ինտերնետային առևտրի հնարավորություն (e-commerce solution): Սա բարդ բան չէ, եթե գիտեք` ինչ եք անում: Ձեր վեբմաստերն այս հարցը կլուծի: Շատ լավ կլինի, եթե ձեր կայքը մոբիլ-ով առևտուր անելու հնարավորություն ունենա (mobile-enabled): Սա ավելի շուտ մարքեթինգի հարց է և այս հոդվածի շրջանակից դուրս, սակայն mobile-enabled կայքն այսօր այնքան կարևոր է, որ գոնե նշենք այստեղ այդ մասին:


Ուրիշ որտե՞ղ կարելի է վաճառել մեր ապրանքը: Ավելի լավ ու անվճար տարբերակներ


Եթե չունեք վեբ կայք, բայց ունեք ապրանք, դուք կարող եք նաև ձեր ապրանքը վաճառել արդեն լավ հաստատված մեծ առևտրական վեբ կայքերում: Օրինակ, Amazon.com-ն ունի «Վաճառիր Amazon-ում» կարելիությունը (Sell on Amazon):  Սա շատ լավ հնարավորություն է հենց հիմա ձեր ապրանքն այնտեղ վաճառելու համար: Հաջորդ լավ հնարավորությունն է ebay-ը: ebay-ում ձեր ապրանքը վաճառվում է աճուրդի միջոցով: Հազարներով անհատ մարդիկ մեկ միլիոն դոլարից ավելի եկամուտ են ապահովել ebay-ի միջոցով: Նաև կարող ենք վաճառել Etsy.com-ում: Նմանատիպ շատ ճանաչված կայքեր կան և Ռուսաստանում, և Եվրոպայում և ցանկացած երկրում, որի լեզուն դուք գիտեք: Այս կայքերում վաճառելն անվճար է, իրենք 2-4 տոկոս են վրեցնում միայն, երբ ձեր ապրանքը վաճառվում է: Դուք ոչ մի ռիսկ չունեք, ոչինչ չեք կորցնում:

  1. Ապրանք. Ձեզ պետք է ապրանք, որ վաճառեք ձեր կայքի միջոցով ու առաքեք փոստով: Հաշվի առնելով, որ մեր երկրում մեծ քանակությամբ մարդիկ աշխատանք են փնտրում, դուք պետք է գտնվեք մրցունակ վիճակում` արագ ու էֆեկտիվ արտադրություն կազմակերպելու համար: Հատկապես, եթե ձեռքի աշխատանք եք կազմակերպում և այն հիմնում շրջաններում: Լավ գործ արած կլինեք` մարդկանց իրենց հողին կապելով: Դուք չեք պատկերացնի, թե ինչ են գնում մարդիկ Ծննդյան տոների նախաշեմին: Մի անգամ տեսա գեղեցիկ ձևավորված մի եղևնու գեղեցիկ պարզ ճյուղ, որը խանութում դրված էր 90 ԱՄՆ դոլարով: Դա պարզապես զարդարանքի համար էր:


Ի՞նչ արտադրել ու վաճառել


Ընտրեք կամ արտադրեք ապրանք, որ այս տոնական շրջանին ավելի պահանջված են: Հաշվի առեք, որ դուք ապրանքը առաքելու եք փոստով: Հետևաբար ընտրեք այնպիսի լուծումներ, որ ձեր ապրանքի առաքման ծախսի հետ միասին կունենա ավելի մրցունակ գին, քան ԱՄՆ-ում կամ Եվրոպայում վաճառվող նույնատիպ ապրանքը: Ուսումնասիրեք ամերիկյան և եվրոպական ապրելակերպն ու սովորույթները: Տեսեք՝ ինչ են առնում, ինչ են նվիրում, ինչպես են զարդարում իրենց տներն այս տոնական սեզոնին: Օրինակ, կարող եք սկսել, ինտերնետում փնտրելով՝ Best Christmas Gift Ideas կամ  Top Selling Christmas Gifts:

Ի՞նչը կարող է խանգարել. դիմում կառավարությանը


PayPal համակարգի ոչ ամբողջական գործումը մեր հայրենիքում կարող է խոչընդոտել այս գործին: Եթե մեր կառավարությունն ուզենա Հայաստանում մեծ թափով խթանել ինտերնետային մանրածախ առևտրի արտահանումը, ապա շատ անհրաժեշտ է, որ բանակցի PayPal-ի հետ, որպեսզի նրանց քաջալերի  ամբողջապես գործել Հայաստանում: Հիմա PayPal-ի հայաստանյան օգտատերերը կարող են PayPal-ով վճարել, բայց չեն կարող վճար ստանալ: Մինչդեռ PayPal-ն աշխարհի ամենատարածված ու ամենաապահով վճարման համակարգն է, որ չի պահանջում Credid Card վճարի համար: Իսկ սա կտրուկ բարձրացնում է վստահությունը վաճառողի նկատմամբ ու ավելացնում վաճառքի քանակը: Բայց քանի դեռ PayPal-ը լիարժեք չի գործում Հայաստանում, դուք կարող եք օգտագործել
Ա. Ռուսական կամ վրացական բանկ ու դրանով PayPal,
Բ. 2checkout.com կամ սրա նման այլ ծառայություններ,
Գ. iDram.am, որի միջոցով կկանխիկացնեք PayPal-ի վրա եղած գումարը:

Ամփոփում


Այս հոդվածի վերնագիրն է  «Թե ինչպե՞ս կարելի է կրկնապատկել հայոց բյուջեն դեկտեմբերին»: Խոսքն անշուշտ չի վերաբերում այս դեկտեմբերին, թեև մեր ազգի գործարարական ջիղն ու միտքն արագ աշխատեցնելու դեպքում մեծ հաջողություններ կարելի է արձանագրել հենց այս տարի, ինտերնետային առևտրի ասպարեզում: Հիմա կասեք, ինչպե՞ս կարելի է մի քանի կամ մի քանի տասնյակ այսպիսի բիզնեսների միջոցով կրկնապատկել մեր պետության բյուջեն մեկ ամսվա ընթացքում: Լավ… թող չլինի մի քանի տասնյակ հազար երիտասարդական փոքր բիզնեսի հաջողությունը տնտեսության ողնաշարի առողջությունն է:

Հոդվածն ամբողջությամբ «Առավոտ» օրաթերթի 17.11. 2016 համարում


Հեղինակ` Արմեն Հարեյան

Տարածել