Այն մասին, թե ինչու չպետք է երեխային ժամանակից շուտ կրթել և ինչու է ժամանակակից երեխայի հիմնական խնդիրը թեթևամիտ ծնողները
Կենսաբանության և բանասիրության դոկտոր, Սանկտ Պետերբուրգի համալսարանի Ճանաչողության լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Տատյանա Չերնիգովսկայան «Ինչպե՞ս ուղեղին սովորեցնել սովորել» իր դասախոսության մեջ բացատրում է, թե ինչո՞ւ պետք է տղաներին և աղջիկներին տարբեր ձևերով ուսուցանել և ասում այն գաղտնիքները, որոնք ուսուցման գործընթացն ավելի հեշտ ու հասկանալի են դարձնում:
ՄԻ՛ ՎԱՐԺԵՑՐԵՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Կարևոր է, որ երեխան ուսուցումը սկսի ժամանակին: Ժամանակակից երեխայի հիմնական խնդիրը թեթևամիտ ծնողներն են: Երբ ինձ ասում են. «Ես իմ որդունն երկու տարեկանից կարդալ եմ սովորեցնել», ես պատասխանում եմ. «Այ քեզ հիմար: Ինչի՞ համար, երեխան երկու տարեկանում չի կարող դա անել, նրա ուղեղը պատրաստ չէ դրան»: Եթե դուք վարժեցնում եք, նա, բնականաբար, և՛ կկարդա, և նույնիսկ կգրի՛, բայց մեր ու ձեր խնդիրն այլ է:
Ընդհանրապես երեխաներն արագ են զարգանում: Այսպիսի տերմին կա՝ «դպրոցական տարիքի»: Այն որոշվում է հետևյալ կերպ , օրինակ երկու 7 տարեկան երեխաներից մեկը դպրոց է հաճախում, որովհետև նրա ուղեղը պատրաստ է դրան, բայց մյուսը դեռ 6 ամիս էլ պետք է տանը խաղալիքներով խաղա, նոր նստի դպրոցական նստարանին:Ըստ պաշտոնական վիճակագրության, նախադպրոցական տարիքի երեխաների 40%-ը կարդալու և գրելու հետ կապված դժվարություններ ունի, նույնիսկ 7-րդ դասարանում կան երեխաներ, որոնք դժվարությամբ են կարդում:
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԼՍԵ՛Ք ԵՎ ՆՈՒՅՆԸ ՍՈՎՈՐԵՑՐԵ՛Ք ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Ուղեղն այն ժամանակ է արագ ընկալում, երբ նրա վրա ազդում է երաժշտությունը: Ներգգրավելլով մարդու զարգացման վաղ տարիքում, երաժշտությունը ուժեղ ազդեցություն է ունենում նյարդային կառուցվածքի ու որակի վրա: Երբ մենք արտահայտվում ենք, ֆիզիկական ազդանշանի բարդ մշակում է տեղի ունենում: Մեր ականջին ընդմիջումներով ձայներ են հասնում, այդ բոլորը ֆիզիկա է: Ականջը լսում է, ուղղեղն՝ ընկալում: Երբ երեխան երաժշտություն է լսում, սկսում է ուշադրություն դարձնել փոքր մանրուքների վրա, տարբերել ձայներն ու դրանց տևողությունը: Հենց այդ ժամանակ էլ ձևավորվում է, այսպես ասած, նեյրոնների ցանցը:
- Երեխաների հետ պետք է խոսել սեքսի մասին. ահա, թե ինչպես
- Ինչպե՞ս խոսել երեխաների հետ. ոչ ռաբիզ դաստիարակության ուղեցույց
- Ինչո՞ւ չի կարելի «ամենալավը երեխաներին» տալ
ԹՈՒՅԼ ՄԻ՛ ՏՎԵՔ ՈՒՂԵՂԻՆ ԾՈՒԼԱՆԱԼ
Երկիր մոլորակի վրա բոլոր մարդիկ չէ, որ տաղանդավոր են: Եթե երեխան վատ գեներ ունի, ապա ոչինչ չես կարող անել: Բայց եթե նույնիսկ գեները լավն են, դա միևնույն է, բավարար չէ: Հնարավոր է տատիկից թանկարժեք դաշնամուր ստացած լինեք, բայց պետք է նվագել սովորեք: Այդպես էլ երեխայի մոտ է, հնարավոր է հիանալի ուղեղ ունենա, բայց եթե չզարգացնեք, այն պարզապես կթերանա: Ուղեղը չորանում է, երբ այն չի ծանրաբեռնվում: Օրինակ եթե դուք կես տարի պառկած մնաք բազմոցին, այլևս չեք կարող վեր կենալ, նույն բանն էլ ուղեղի հետ է տեղի ունենում: Որքան շատ գործի ուղեղը, այնքան երկար կպահպանվի:
ՏՂԱՆԵՐԻՆ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ՏԱՐԲԵՐ ՁԵՎԵՐՈՎ ՍՈՎՈՐԵՑՐԵ՛Ք
Տղաների հետ պետք է խոսել կարճ ու կոնկրետ: Մաքսիմալ արդյունք ստանալու համար նրանք պետք է ակտիվ գործունեությամբ զբաղվեն, չպետք է հանգիստ նստեն: Տղա երեխաներն այնքան էներգիա ունեն, որ այն կարելի է արդյունավետ օգտագործել, հանել այն նրանց միջից հենց պարապունքների ժամանակ: Մի՛ պահեք նրանց փակ տարածության մեջ, ազատություն ու շարժվելու հնարավորություն տվե՛ք նրանց: Բացի դրանից, տղաների առաջ պետք է իրական խնդիրներ դնել, բանավոր վարժություններ հանձնարարել, գրավոր հանձնարարությունները ձանձրալի են նրանց համար: Հետո, ամեն փոքր բանի համար պետք է գովել նրանց: Եվս մեկ հետաքրքիր փաստ, պարզվում է, տղաները պետք է ավելի զով տեղերում կրթվեն, քան աղջիկները, հակառակ դեպքում նրանք դասի ընթացքում պարզապես կքնեն:
ԸՆԴՄԻՋՈՒՄՆԵՐ ԱՐԵ՛Ք
Սովորաբար, երբ ուսուցման ընթացքում երեխան ինչ-որ բան մոռանում է, վատ է, շեղվում է՝ վատ է, ընդմիջում է արել՝ կրկին վատ է, իսկ եթե քնել է, ուրեմն ահավոր է: Այն ամենը ճիշտ է, բայց դրաք ոչ թե խանգարում, այլ օգնում են, որ երեխան ընկալի ու մշակի ստացած տեղեկատվությունը: Եթե ուզում ենք, որ երեխան արագ սովորի հաջորդ օրվա համար, լավագույն դեպքում պետք է կարդաք նրա համար և պառկեցնեք քնելու: Ուղեղի հիմնական աշխատանքը տեղի է ունենում քնած ժամանակ: