Եգիպտոսի նախագահը խոսել է Հայոց Ցեղասպանության մասին. այն քննարկում են բոլորը
Մյունխենի անվտանգության համաժողովի գլխավոր նստաշրջանում Եգիպտոսի նախագահը խոսում էր Մերձավոր Արևելքում անկայության հետևանքների մասին: Բացատրում, որ Եգիպտոսը 5 միլիոն միգրանտ է ընդունել Աֆրիկայից ու արաբական երկրներից: Աբդ ալ-Ֆաթահ աս-Սիսին այս կոնտեքստում հիշեց, որ 100 տարի առաջ իր երկիրն արդեն միգրանտների էր ընդունել, հայերի, որոնք փրկվել էին զարգվածային ջարդերից:
«100 տարի առաջ մենք ընդունեցինք հայերին հայկական կոտորածներից հետո և ապահովեցինք խաղաղություն ու կայունություն», - ասել է Աբդ ալ-Ֆաթահ աս-Սիսին։
Եգիպտոսի նախագահի այս հայտարարությունը քննարկման առիթ դարձավ հենց այդ երկրում: Տեղական լրատվամիջոցները պատմեցին ու բացատրեցին, թե ինչ նկատի ուներ իրենց առաջնորդը:
«Նախագահը միջազգային այս բարձր ամբիոնից խոսում էր 100 տարի առաջ հայերի կոտորածների մասին, որն իրագործել են Էրդողանի պապերը»:
Եգիպտոսի Հայ դատի հանձնախումբը նախագահ աս-Սիսիի հայտարարության առիթով նշել է, որ սա ցեղասպանությունն այդ երկրում ճանաչելու առաջին քայլն է:
«Ճիշտ է, Եգիպտոսի նախագահը ցեղասպանություն եզրը չօգտագործեց, սակայն առաջին քայլը կատարեց այդ ուղղությամբ՝ տեսնելով ներկա իրողությունների լույսի տակ դրա հիշատակման անհրաժեշտությունը»:
Եգիպտոսի Հայ Դատի հանձնախումբը ողջունել է Եգիպտոսի նախագահի քայլը՝ այն գնահատելով նաև որպես հետագա ցեղասպանությունները կանխելու Հայաստանի նախաձեռնության նկատմամբ դրական արձագանք ու այդ գործին միանալու խոստում:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» շարքի 2-րդ գիրքը (թրեյլեր)