JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Էլեոնոր Ռուզվելտ. Ի՞նչ է անհրաժեշտ երջանկության հա

Էլեոնոր Ռուզվելտ. Ի՞նչ է անհրաժեշտ երջանկության համար

Երջանկությունը նպատակ չէ, այլ հետևանք: Կարող է հակասական թվալ, բայց հանուն սեփական հաճույքի ապրելու ձգտումը ամենակարճ ճանապարհն է ինքդ քեզ դժբախտացնելու համար: Շատ կարճ ժամանակ անց դուք հասկանում եք, որ որևէ բան ձեզ չի կարող իսկապես երջանկացնել: Պատճառն այն է, որ կյանքի հանդեպ հետաքրքրությունը, ապագայի հանդեպ հույսը ապրում են մեր մեջ միայն այն դեպքում, երբ մենք ուրախություն ենք պարգևում այլ մարդկանց:
Հեշտ է սայթաքել ու հայտնվել եսակենտրոնության աշխարհում: Դա ճակատագրական կարող է լինել: Երբ մարդը մտահոգված է միայն ինքն իրենով, իր առողջությամբ, իր անձնական խնդիրներով ու առօրյա կյանքի մանրուքներով, նա անմիջապես կորցնում է հետաքրքրությունն այլ մարդկանց հանդեպ: Եվ ինչն ավելի վատ է, նա կորցնում է կապը կյանքի հետ: Այստեղից միայն մեկ քայլ է մնում, որ կորցնեք աշխարհի ու առհասարակ կյանքի հանդեպ հետաքրքրությունը: Դա վերջի սկիզբն է, դա մահվան մոտենալն է:
Մի անգամ ինձ հարցրին, թե որոնք են իմ կարծիքով երջանկության երեք նախապայմանները: Ես պատասխանեցի. «Գիտակցությունը, որ դու միշտ ազնիվ ես եղել ինքդ քեզ և քեզ շրջապատողների հետ: Գիտակցությունը, որ դու արել ես ամեն հնարավորը քո աշխատանքի և անձնական կյանքի համար: Եվ ուրիշներին սիրելու կարողությունը»:
Բայց կա ևս մեկ հիմնաքարային պայման, և ես չեմ հասկանում, թե ինչպես կարող էի մոռանալ դրա մասին, այն է՝ գիտակցությունը, որ դու այս կամ այն կերպ օգուտ ես բերում: Օգտակար լինելը, ինչ տեսքով էլ, որ դա լինի, այն գինն է, որը մենք բոլորս պետք է վճարենք այն օդի համար, որը շնչում ենք, այն ուտելիքի համար, որը ուտում ենք, և Երկիր մոլորակի վրա բնակվելու իրավունքի համար: Օգուտ բերելը ինքնին պարգևատրում է և առաջին քայլն է երջանկության համար, ճիշտ այնպես, ինչպես խղճահարությունը ինքդ քո հանդեպ և կենսական դժվարություններից խուսափելը տառապանքների սկիզբն է:
Եվ հիշեք, ձեր կյանքը պատկանում է ձեզ, միայն եթե դուք կանգնած եք դրա ղեկի մոտ: Այն կանոնները, որոնցով դուք ապրում եք, պետք է լինեն ձեր կանոնները, ձեր արժեքները, ձեր համոզմունքներն այն մասին, թե ինչն է լավ, իսկ ինչը՝ վատ, ինչն է ճշմարիտ, իսկ ինչը՝ սուտ, ինչն է կարևոր, իսկ ինչը բոլորովին նշանակություն չունի: Եթե դուք ընդունում եք մեկ այլ մարդու կամ խմբի կանոններն ու արժեքները, որոնք ձեզ ճնշում են, դուք դավաճանում եք ինքներդ ձեզ, դուք կորցնում եք ձեր ուժը, ձեր անհատականությունը:

Ըստ Էլեոնոր Ռուզվելտի՚ «You Learn by Living: Eleven Keys for a More Fulfilling Life» գրքի


Աղբյուրն՚ այստեղ

Տարածել