BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Թրենդ] Լինել Երևանի ավագանու ընտրական ցուցակում

[Թրենդ] Լինել Երևանի ավագանու ընտրական ցուցակում

2018 թվականի սեպտեմբերը, չնայած քաղաքական առումով հագեցած էր, բայց թրենդային իմաստով գրեթե ընտրություն չթողնող: Եթե հետաքրքրվում ես քաղաքականությամբ, ակտիվ ես եղել ու մասնակցել կամ կազմակերպել որևէ հանրային միջոցառում, ապա դու պարտավոր ես լինել Երևանի ավագանու կուսակցական նախընտրական որևէ ցուցակում։ Ընդ որում, կարևոր չէ որ՝ հեղափոխությունը հաղթած իշխանական «Իմ քայլում», թե «Երևանցիներ» առանց երևակայության անունը գրող դաշինքում։
Սա միայն առաջին հայացքից է թվում գրեթե անհավանական։ Իրականում, շանսերը լինել քաղաքական ու քաղաքային թրենդի մեջ, այդքան էլ քիչ չեն։ Երևանի ավագանու ընտրությանը մասնակցում է 12 ուժ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի ամենաքիչը 50 հոգանոց ցուցակ։ Դա նշանակում է, որ 1,5 մլն բնակչություն ունեցող մայրաքաղաքում յուրանքաչյուր 2500-րդը ավագանու պոտենցիալ անդամ է։

1,5 մլն բնակչություն ունեցող մայրաքաղաքում յուրանքաչյուր 2500-րդը ավագանու պոտենցիալ անդամ է։

Դրանցից մեկը կարող ես դու լինել։ Իսկ եթե չկաս, ապա փոքր քաղաքում ու համացանցում ավագանու թեկնածուների կեսից ավելիին գոնե ճանաչում ես կամ մեկ անգամ տեսել ես, քոմենթել ու լայքել:
Ավագանու ցանկում ընդգրկվելը դարձել է նոր թրենդ: Քաղաքային իշխանությունը կառավարելու համար այս անգամ ուժերը միայն քաղաքականության մեջ եղած ակտիվ դեմքերի չեն ներգրավվել: Կենդանիների պաշտպանությամբ, բնապահպանական հարցերով զբաղվող, քաղաքաշինական հարցերի մասին շատ ստատուս գրող եւ ընդհանրապես, սոցցանցում գոնե մի քիչ ակտիվ օգտատերերից շատերը այս կամ այն կուսակցության ու դաշինքի ավագանու ցանկում են:


Կարդացեք նաև.



Իսկ եթե մի բան ֆեյսբուքում թրենդ է, ուրեմն նաև մեմ կդառնա:  Երբ ուժերը ներկայացրեցին իրենց ավագանու ցանկերը, սկսվեցին առաջին հումորները, հետո դրանք վերածվեցին իսկական մեմերի շարքի: Գլխավոր մեմը` ո՞վ կա ընկերներիս մեջ, որ ավագանու թեկնածու չէ  կամ` իսկ ո՞րն է ավագանու ցանկում 170-րդ թեկնածուի մոտիվացիան: Եւ գլխավորը` իսկ դու վստահ ե՞ս, որ ավագանու թեկնածու չես։
Իսկ դու վստահ ե՞ս, որ ավագանու թեկնածու չես։

Թեկնածուներից ամեն մեկը, անկախ ցանկի վերջից, թե սկզբից է գտնվում,  ֆեյսբուքում դարձել է սուպերակտիվ: Նրանք համայնքային խնդիրները ներկայացնելու համար ջանք ու եռանդ չեն խնայում: Գրում են, նկարում, մատնանշում խնդիրները, նախորդ կամ ներկա քաղաքային կառավարողների թույլ կողմերն են ցույց տալիս ու վստահաբար հայտնում` իրենք թրենդի մեջ են, իրենք կարող են լուծել Երեւանի ցավոտ խնդիրները:
Իսկ եթե նոր ես որոշել, բայց արդեն ուշ է, քանի որ ցուցակներն արդեն հաստատված են, ապա կարող ես լինել ավագանու թեկնածուի վստահված անձ և ընտրությունների օրը վերահսկել ընտրական ամբողջ գործընթացը։ Սկզբի համար դա էլ վատ չէ։ Ի վերջո, բոլորը, մի օր սկսել են հենց այդտեղից։ Կարևորը՝ թրենդի մեջ լինելն է։


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։




Տարածել