[Ավագանու ընտրություն] Ինչպե՞ս քվեարկեցին կուսակցական ցուցակների առաջատարները
- Բարի ընտրություն բոլորին, այդ թվում նաև մրցակիցներին: Ժառանգություն ցուցակի առաջատար Րաֆֆի Հովհաննիսյանի վաղ առավոտյան մաղթանքն է՝ ընտրությունը կատարելուց հետո: Րաֆֆի Հովհաննիսյանն արձանագրել է դրականը, խոսել նաև խնդիրների մասին:
- Ընտրության եկավ բարձր տրամադրությամբ, ավելի շատ խոսեց խնդիրների մասին: Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հատկապես լռության օրը կատարված որոշ գործողություններ որակեց հակաքարոզչություն ԲՀԿ-ի նկատմամբ:
- Կենտրոն վարչական շրջանի 9/45 ընտրատեղամասում այսօր սպասում են մոտ 2 հազար ընտրողի: Նրանցից ամենահայտնին և ում մասին ամենաշատը խոսեցին, արդեն կատարել է ընտրությունը: ՀՅԴ ցուցակի առաջատարը՝ Միքայել Մանուկյանը:
- Ընտրության օրը մեծ իրադարձություն և տոն է անվանել «Երևանի հանրություն» դաշինքի ցուցակի առաջատարը: Անահիտ Թարխանյանը նախընտրել է չխոսել հնարավոր ընտրախախտումների մասին, չստեղծել լրացուցիչ լարվածություն ոչ թեկնածուների, ոչ էլ ընտրողի համար: Որևէ ահազանգ դեռ չեն ստացել, վստահ է, որ չեն էլ ստանա:
- Ժողովրդական ուղի կուսակցության քաղաքապետի թեկնածուն ընտրատեղամաս էր եկել դստեր հետ: Մանուել Գասպարյանը կոչ է արել երևանցիներին՝ ակտիվ լինել և անպաման մասնակցել ընտրությանը:
- Հայաստանում եղած մարդկային և տնտեսական ռեսուրսների մոտ 40 տոկոսն, ըստ Մհեր Շահգելդյանի, կենտրոնացած է մայրաքաղաքում: Այս տեսնակյունից նա կարևորել է ՕԵԿ-ի մասնակցությունը քաղաքի կառավարմանը:
[Թրենդ] Լինել Երևանի ավագանու ընտրական ցուցակում
- Իրենց քարոզարշավն անցկացրել են դրական շեշտադրումներով: Լույս դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Արտակ Զեյնալյանն այսօր էլ նախընտրում է չխոսել խախտումների և հնարավոր արդյունքի մասին: Ըստ նրա՝ պետք է լինի ընդդիմադիր խոսք, տեսակետների բախում, բայց ոչ երբեք հակամարտություն:
- «Հայք»-ի քաղաքապետի թեկնածուն քվեարկել է հանուն ինքնության վերականգնման: Հավատում է ազատ և արդար ընտրությանը:
- Երկիր Ծիրանի կուսակցության նախագահն ու քաղաքապետի թեկնածուն ուժերի կոնսոլիդացման մասին է խոսել: Միայն այդպես է Զարուհի Փոստանջյանը հնարավոր համարում իր իսկ ձևակերպմամբ՝ Երևանն անմխիթար վիճակից դուրս բերել:
- Ուղիղ կեսօրին ընտրատեղամաս եկավ «Երևանցիներ» դաշինքի ցուցակի առաջատարը՝ Արարատ Զուրաբյանը: Ըստ նրա՝ այս ընտրությունն աննախադեպ է իր տեսակով: Թեկնածուն քվեարկել է հանուն Երևանի՝ ավելին չմանրամասնեց:
Երևանի ավագանու ընտրությանը մասնակցող կուսակցությունների և դաշինքների՝ քաղաքապետի բոլոր թեկնածուների տեսակետները համընկնում էին մեկ կետում: Նրանք բոլոր քվեարկում են հանուն Երևանի զարգացման: