Առաջին էլեկտրոմոբիլն արդեն Հայաստանում է՝ ֆուտուրիստական դիզայնով և տպավորիչ տեխնիկական ցուցանիշներով
Renault ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Մեգնա» ընկերությունը Հայաստան է ներմուծել առաջին էլեկտրոմոբիլ Renault Twizy-ն` այսպիսով փորձելով հայաստանյան շուկա մտցնել էլեկտրոմոբիլների մշակույթը՝ ներկայացնելով դրա առավելությունները. էկոլոգիական նկատառումներից մինչև տնտեսում:
Այս քաղաքային ավտոմեքենան իր կոնցեպտով և ֆուտուրիստական դիզայնով բավականին յուրահատուկ տեսք և տպավորիչ տեխնիկական ցուցանիշներ ունի, մասնավորապես` քաղաքային ռեժիմում Renault Twizy-ն մեկ լիցքավորմամբ կարող է անցնել մինչև 100 կմ տարածություն: Լիցքավորումն իրականացվում է ստանդարտ, կենցաղում կիրառվող վարդակի միջոցով և մեքենայի ամբողջական լիցքավորումը տևում է ընդամենը 3.5 ժամ: Այս ամենի հետ մեկտեղ մեքենան բավականին թեթև է և ունի 487 կգ քաշ, իսկ երկարությունը և լայնությունը (կողային հայելիներով հանդերձ) համապատասխանաբար 2355 մմ և 1381 մմ:
Այս մեքենան բավականին մեծ կիրառում ունի աշխարհում և համարվում է իդեալական քաղաքային ծանրաբեռնված երթևեկության և կայանատեղերի խնդրի համատեքստում:
«Մեգնա» ընկերությունը ներմուծել է Renault Twizy մոդելը Հայաստան` սպառողական շուկայի վարքագծին և նման յուրահատուկ ավտոմեքենաների մասով շուկայի պահանջարկին ծանոթանալու նպատակով: Յուրաքանչյուրն, ում կհետաքրքրի այս էլեկտրոմոբիլը, կարող է այցելել Կոմիտաս 47 Renault ավտոսրահ, որտեղ կարող է անցկացնել թեստ-դրայվ:
Կարդա նաև
«Բարի լույսի» տաղավարում հյուրընկալել են «Մթության մեջ տեսնող տղան» վեպի հեղինակին՝ Ռասա Բուգավիչուտե–Պեցեին (տեսանյութ)
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)