BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Երազ» մատենաշարը ներկայացնում է Եվգենի Վելտիստովի

«Երազ» մատենաշարը ներկայացնում է Եվգենի Վելտիստովի ամենահայտնի գիրքը. «Էլեկտրոնիկի արկածները» (թրեյլեր)

08/21/2024

newmag-y-n

Խորհրդային մանկության ամենատեխնոլոգիական ռոբոտը, որ դարձավ մանկության ամենասիրելի հերոսը, երբ տեխնոլոգիաներն ու Արհեստական բանականությունը նոր էին զարգանում։

Ինչպես հանճարեղ գիտնականի ստեղծած հումանոիդ ռոբոտը գտավ իր երկվորյակին ու կատարեց բոլոր երեխաների երազանքը՝ Սիրոեժկինի փոխարեն գնաց դպրոց, սովորեց դասերն ու կատարեց հանձնարարությունները։ ԱՊՀ բեսթսելլեր դարձած պատմությունն առաջին անգամ հայերեն. էլեկտրոնիկի ու Սերյոժա Սիրոեժկինի անհավանական, զավեշտալի և զվարճալի արկածները։

Խորհրդային տարիներին մեծ աղմուկ բարձրացրեց համանուն ֆիլմը։ Բայց գիրքը գրվել էր ավելի վաղ։ Հեղինակը Եվգենի Վելտիստովն է՝ խորհրդային գրող ու սցենարիստ, լրագրող։ Վելտիստովը հանրահայտ «Կռուգոզոր» աուդիո ամսագրի հիմնադիրներից է։ Նրա «Էլեկտրոնիկի արկածները» գիտաֆանտաստիկ գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1964-ին։ 1979-ին այն էկրանավորվել է՝ դառնալով երեքմասանոց ֆիլմ։ Հեռուստաֆիլմի սցենարը գրել է հենց գրքի հեղինակը և 1982-ին արժանացել է ԽՍՀՄ պետական ​​մրցանակի։

«Էլեկտրոնիկի արկածները» երաժշտաֆիլմը խորհրդային և հետխորհրդայինժամանակաշրջանի ստեղծագործություն է: Այն, ինչ հաճախ քննարկում են այսօր, գրքի ու ֆիլմի առանցքում է. մարդու ստեղծած ռոբոտը կարո՞ղ է մտածել, լինել անհատականություն։ Գիտնականը հումանոիդին ստեղծել էր մոսկվացի դպրոցականի կերպարով, որի նկարը տեսել էր ամսագրի շապիկին։ Էլեկտրոնիկն իր երկվորյակի փոխարեն գնում է դպրոց, գտնում նոր ընկերներ, որպեսզի դառնա իսկական մարդ։

Այդ ընթացքում Սերյոժան վայելում է կյանքը, փախչում է դասից, բայց մի օր հասկանում է, որ իր տեղը զբաղեցրել է ռոբոտը։ Նա դպրոց ու ընկերական միջավայր է վերադառնում, իսկ Էլեկտրոնիկը հեռանում է, որպեսզի չվնասի իր երկվորյակին։ Հենց այստեղ էլ սկսվում են ռոբոտի ու տղայի անհաջողությունները. ռոբոտն ուզում է մարդ դառնալ, իսկ տղան՝ լինել ռոբոտի պես խելացի, սպորտային ու ամենակարող։


Ի վերջո հանցագործները Էլեկտրոնիկին ստիպում են գողանալ հայտնի նկարիչների կտավները։ Բայց նա գող չի դառնում։ Ավելին, նկարները հանձնում է թանգարան ու վերադառնում դպրոց, որտեղ սկսվում է երկար սպասված արձակուրդը։

newmag-ը նաև թարգմանել ու «Դեպի դպրոց» փառատոնին կներկայացնի Էլեկտրոնիկի մասին ֆիլմի ամենահայտնի երգերից մեկը՝ «Крылатые качели»֊ն։ Ավարտվող մանկության մասին ամենահայտնի երգը կեսդարյա պատմություն ունի։ Ստեղծվել է 1979 թվականին։ Երգի հեղինակը Եվգենի Կռիլատովն է, բառերը գրել է Յուրի Էնտինը։

Կռիլատովի երգերը շատ մանկական են, բայց միևնույն ժամանակ բավականին հասուն են։ Այս երգն էլ մանկության մասին է, բայց հուզիչ բառերն ու հիանալի երաժշտությունը վերջացող մանկության, կյանքի մասին խորհելու առիթ են տալիս։ Երբ newmag հրատարկչության «Երազ» մատենաշարն առաջին անգամ թարգմանեց ու հրատարակեց Եվգենի Վելտիսովի «Էլեկտրոնիկի արկածները» գիրքը, ընտրեց հենց այս երգը, որպես երաժշտական նվեր իր ընթերցողների համար։ Հրատարակչությունը թարգմանեց երգը ու ձայնագրեց Միհրան Արփի ստուդիայի սաների օգնությամբ։ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանն օգնեցին, որպեսզի արդեն թարգմանված հայերեն կատարումն ավելի երաժշտական հնչի։

Գրքի ու «Դեպի դպրոց» մանկապատանեկան փառատոնի գլխավոր հովանավորն է ՎՏԲ-Հայաստան բանկը։ Արդեն մեկ տարի է սկսվել է հրատարակչության ու բանկի գործակցությունը, որի արդյունքում «Էլեկտրոնիկի արկածներից» բացի, հրատարակվել է ևս երկու գիիրք՝ Սաղաթել Հարությունյանի «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» և Գոռ Կարապետյանի՝ առաջնորդության ու հաջողության հասնելու մասին «Պրոակտիվ առաջնորդը»։

Տարածել