Էլլա Ֆիցջերալդ. 10 ասույթ-ջազույթ-երգույթ
01. Երգելուց լավ բան էլ կա` ավելի շատ երգելը:
02. Ինչ լսել եմ, թռցրել եմ, բայց ամենից շատ յուրացրել եմ նվագարկչից:
03. Կարևոր չէ` որտեղից եք եկել, կարևոր է` ուր եք գնում:
04. Իրո՞ք ամեն ինչ ճիշտ եմ անում:
05. Ես երգում եմ, կարծես զգում եմ:
06. Իտալիայում երեխաներն ինձ կոչում էին Զազի մամա: Ինձ դուր է գալիս, միայն թե չասեն Զազի տատիկ:
07. Տարիների ընթացքում ես հասկացա, որ իմ երկրպագուները ոչ միայն իմ սերնդակիցներն են, այլև երիտասարդները: Եվ հենց սա է ինձ համար կարևոր, սա ամեն ինչ է:
08.Գիտեմ, որ գլամուրային չեմ: Ինձ համար դժվար էր մարդկանց առջև կանգնելը, բայց հետո հասկացա` Աստված ինձ տվել է տաղանդ, որը պետք է օգտագործել: Ու դրա համար պետք է ուղղակի բարձրանալ բեմ ու երգել:
09.Ես երկչոտ եմ և ամաչում եմ մարդկանցից: Բայց երբ բեմ եմ բարձրանում, բոլորովին այլ զգացում է պատում ինձ, կարծես մի այլ տեղից ուժ եմ ստանում. հավանաբար դա նրանից է, որ անում եմ այն, ինչ սիրում եմ:
10. Անդադար արե՛ք այն, ինչ իրոք ցանկանում եք անել: Հնարավոր չէ սխալվել այնտեղ, որտեղ սեր ու ներշնչանք կա:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան