Newmag-ը 2021 թվականին կհրատարակի Էլվինա Մակարյանի կենսագրական գիրքը
Օգոստոսի 16-ին հայ երգչուհի և երգահան Էլվինա Մակարյանը կդառնար 70 տարեկան։ Այս առիթով Newmag-ը հատուկ նրա երկրպագուների համար պատրաստել է անակնկալ։
Հայտնի է, որ երգչուհին կյանքից հեռացել է 2007 թվականին։ Մահից մի քանի օր առաջ նա ծավալուն հարցազրույց է տվել լրագրող Արտակ Ալեքսանյանին, որը նա հրապարակել է 168 ժամ կայքում։ Տպագիր տարբերակում տեղ է գտել գրեթե 4 ժամանոց հարցազրույցի մի մասը միայն։
ԵՎ ահա, 13 տարի անց Newmag–ը որոշել է այդ ձայնագրությունների հիման վրա ստեղծել անվանի երգչուհու մասին կենսագրական գիրքը։ Գրքի հեղինակը Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանն է։
«Արտակը մի քանի տարի մտածում էր այդ գիրքը գրելու մասին և զբաղվածության պատճառով չէր կարողանում սկսել։ Հիմա, երբ արդեն ունենք նաև գրահրատարակչության փորձ, կարծում եմ, ճիշտ ժամանակն է»,- ասում է Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը։
2020-ի աշնանը նախատեսված են հարցազրույցներ հայաստանյան ընկերների և գործընկերներ հետ։ 2021-ի գարնանը՝ հարցազրույցներ Ռուսաստանում և ԱՄՆ-ում։ Նախատեսվում է, որ գիրքը լույս կտեսնի 2021-ի աշնանը։
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)