Գրավիչ մարդիկ օժտված են կարևոր մի հատկությամբ
Գլխավորը, ինչով գրավում է մարդը դիմացինին, զգացմունքներն են: Բայց աﬔն ինչ այդքան պարզ չէ. զգացմունքները չպետք է ուղղակի լինեն, դրանք պետք է անկեղծ լինեն, իսկ գլխավորը՝ պարզ: Պարզ զգացմունքներով մարդը շրջապատի համար ավելի գրավիչ է՝ անկախ արտաքին տեսքից:
Հարցը նրանում է, որ մենք ենթագիտակցաբար փնտրում ենք ընդհանրություններ մարդու աշխարհայացքի հետ, և համապատսխանաբար, նրա մտքերի, և ինչպես կարգն է, գտնելով դրանք, ﬔնք սկսում ենք զգալ գրավչություն այդ մարդու նկատմամբ:
Փորձի ընթացքում նման եզրահանգման է եկել Գերմանիայի համալսարաններից ﬔկի պրոֆեսոր Սիլկե Անդերսը: Նա փորձի մասնակիցներին ցույց է տվել տեսանյութեր, որտեղ դերասանները արտահայտել են վախ կամ տխրություն: Դիտելուց հետո մասնակիցներին խնդրել են գնահատել տեսածը: 
Պարզվել է՝ որքան լավ են հասկացել դերասանի անկեղծ զգացմունքները, այնքան գրավիչ է եղել նա, անկախ ֆիզիկական տվյալներից: Կարճ ասած, դիմացինի զգացմունքները հեշտ հասկանալը և ընդունելը թույլ է տալիս մեզ վստահել նրան: Մենք զգում ենք, որ կարողացել ենք ընդհանուր լեզու գտնել, և ենթագիտակցաբար տարվում ենք նրանով:
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)