Զգացմունքային մարդիկ գեղեցիկ են. երբեմն նրանք թույլ են թվում, իրականում այդպես չէ
Երբեմն զգացմունքային մարդիկ թույլ են թվում։ Նրանք հանձնվում և հաջողություն են մաղթում նույն կերպ, ինչպես սիրել են։
Արցունք են թափում առանց ամաչելու, ցուցադրում են կախվածություն: Սովորաբար իրենց են մեղադրում նրանում, թե ինչպես են իրենց ցավեցնում ուրիշները:
Չնայած վիրավորանքին, զգացմունքային մարդիկ նախկինի պես խղճահարությունն իրենց ձեռքերում են պահում, տալիս են նրանց, ովքեր դրա կարիքը ունեն։ Իրենց գիտելիքներով կիսվում են հեշտությամբ․ բարի բառերով, ճիշտ հպումով, լսող ականջով և լիակատար սիրով։
Զգացմունքային մարդը կարող է րոպեների ընթացքում հայտնաբերել սուտը։ Դրանից հետո էլ ձեր հանդեպ ցույց կտան մարդկային խորը վերաբերմունք, կարեկցություն, բարություն, երախտագիտություն և հավատարմություն։ Նրանք կարող են զգալ վախի հոտը, ճաշակել հաջողությունը և լսել այն, ինչ չի արտահայտվում։
Կարելի է ասել, որ զգացմունքային մարդկանց համար միևնույնն է, թե ինչ եք անում, նրանք զգում են ճշմարտությունը։
Զգացմունքային մարդիկ ինտուիտիվ ու խորաթափանց են, և սրտանց հավատում են իրենց պատճառներին, որպեսզի օգնեն մարդկությանը։
Զգացմունքային մարդու իսկական գեղեցկությունը նրանում է, որ նա հաղթահարել է արգելքները և խնդիրները և դրանից հետո էլ ցանկանում է ձեռք մեկնել, որպեսզի ուրիշները կարողանան փոխակերպվեն և դուրս գան սեփական պայքարից։
Այս գեղեցիկ արարածների պարադոքսն այն է, որ խորը ցավ են զգացել, բայց շարունակում են օգնություն ցուցաբերել, որքան էլ դա կխանգարի իրենց նորից սիրել։ Զգացմունքային շատ մարդիկ ապրում են իմաստության և համառության շնորհիվ։
Զգացմունքային մարդիկ յուրահատուկ են, գեղեցիկ հոգիներ են, որոնց կարիքն ունի այս աշխարհը։ Նրանք մեր հասարակության արվեստագետներն են։ Նրանք՝ օրիգինալները, խիզախում են, սիրում են անշահախնդրորեն և փոխում են աշխարհը բարության մեկ քայլով՝ մեկ անգամ։
Աշխարհն իսկական քաոսի մեջ կլիներ, եթե այս գեղեցիկ հոգիներն այստեղ չլինեին և չհավասարաչափեին բացասականի և դրականի մասշտաբները։
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են համաշխարհային բեսթսելլերի 4-րդ գիրքը՝ «Վտվտիկի օրագիրը. Օրեր շնիկի հետ» (թրեյլեր)
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)