Նորարական մեթոդներ. Երևանի ինժեներական քաղաքը նոր բնակիչ ունի
Երեւանի ինժեներական քաղաքը նոր բնակիչ ունի. Նեյշնլ Ինսթրումենթս կորպորացիայի հայաստանյան մասնաճյուղի գրասենյակն այսուհետեւ տեղակայված է լինելու ինժեներական քաղաքում, որն ապահովված է անհրաժեշտ ենթակառուցվածքներով, լաբորատորիաներով ու սարքավորումներով:
Նեյշնլ Ինսթրումենթսը զբաղվում է ինժեներական լուծումների նախատիպերի մշակմամբ եւ նորարական մեթոդների հետազոտությամբ: Թիմն աշխատում է կիսահաղորդիչների, մեքենաշինության եւ կապի համակարգերի ոլորտներում: Այժմ զբաղված են 5G կապի համակարգերի նախատիպերի մշակմամբ ու նախագծմամբ:
Կարդացեք նաև.
- $1 տրլն. Amazon-ը կրկնել է Apple-ի ռեկորդը
- Անվտանգ վիրտուալ առևտուր. ինչպե՞ս չդառնալ կիբերհանցագործների զոհ
- Կենդանի պողպատ. ԱՄՆ գլխավոր «կիբերկինը» պատմել է մարդկանց ու մեքենաների ապագայի մասին
Այս համագործակցությունը ձեռնտու է եւ Նեյշնլ Ինսթրումենթսին եւ ինժեներական քաղաքին: Գրասենյակի տեղափոխությունը կխթանի ինժեներական քաղաքի նախագծի իրագործմանն ու կնպաստի Հայաստանում բարձր տեխնոլոգիական ինժեներության զարգացմանը:
Ընկերությունն ինժեներական լուծումներ է տրամադրում ավելի քան 35000 կազմակերպությունների` Աֆրիկայում, Հնդկաստանում, Ռուսաստանի Դաշնությունում և Միջին Արևելքի երկրներում: Առաջիկա նպատակը եվրոպական գործակցության ընդլայնումն է:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան