Երազանք տանող ճանապարհն է դառնում նպատակ. Ռեյչլ Հոլիս

Երբ երազանքն իրագործելու ճանապարհ ես գտնում, հենց այդ ճանապարհին էլ այն նպատակ է դառնում:
Դու վստահաբար կարող ես անել դա, ուղղակի փորձիր: Բավական է մտահոգվել, թե ինչպիսին կլինի ձախողումը, ավելի լավ է մտածիր, թե ինչ կզգաս հաջողության շեմին: Եթե ինձ վաղուց ես հետևում, հավանաբար չես զարմանա իմ ասածից. ես կարծում եմ, որ նպատակն ամենաուժեղ ու ամենահզոր բանն է, որ մենք` բանական էակներս կարող ենք ունենալ: Այդ նպատակաները կարող են տարբեր լինել, կարող են լինել անձնական, կամ մասնագիտական: Ամենակարևորն այն է, որ դու պետք է քո առջև դնես այնպիսի նպատակ, որը նման չի լինի իմ, քո քրոջ, կամ քո մայրիկի նպատակին: Նպատակը պիտի այնպիսի հատուկ ու անձնական բան ունենա իր մեջ, որը միայն ձեզ է պատկանում: Կողքից քեզ կարող են ասել արա այս կամ այն բանը, օրինակ հաճախ ծնողներն ասում են` «Ինչ լավ կլիներ, որ դպրոցում իմ երեխան սովորեր այսպես կամ ստանար այս գնահատականը», բայց եթե դա քեզ համար նշանակություն չունի, ապա պետք չէ կարևորություն տալ դրան ու նպատակ դարձնել:
Ես հաճախ եմ մտածում, թե ինչ է նպատակը: Ինձ համար այն բաղկացած է 3 գործոններից: Առաջինը կզարմացնի ձեզ. նպատակը էֆեկտիվ է միայն այն ժամանակ, երբ անձնական է: Այն պետք է նշանակություն ու կարևորություն ունենա քեզ համար: Հենց քեզ համար, ոչ թե մայրիկի, տնօրենի, կամ մեկ այլ մարդու: Մտածիր` ինչպես է այն ազդելու քո կյանքի վրա: Այն պետք է լինի միայն քո պատմությունը: Երկրորդը` այն պետք է լինի չափելի: Դու պետք է չափես քո գրանցած առաջընթացը:
Դու պետք է իմանաս` որն է լինելու հաջորդ քայլը ու ինչպես է պետք հասնել հաջորդ կետին: Պետք է հետ շրջվես ու գտնես ամենակարևոր հարցի պատասխանը` «Արդյոք ես գրանցել եմ այն առաջընթացը, որը ցանկանում էի»: Իսկ ինչպես անել, որ նպատակը չափելի լինի: Այն ուղղակի պետք է լինի հատուկ: Տես, եթե ասում ես, որ քո նպատակն է ավելի շատ գումար աշխատել, ապա դա աղբ է: Նպատակը պետք է լինի հստակ: Ես ուզում եմ աշխատել 5000 դոլար: Եվ երրորդ կարևոր գործոնը` նպատակը պետք է շարժվող լինի: Եթե դու չես կարողանում շարժվել առաջ` ձեր նպատակի հետ, ապա դու ուղղակի երազում ես: Հենց սա էլ երազանքի ու նպատակի տարբերությունն է: Երազանքի մասին դու ուղղակի մտածում ես, ոչինչ ավելին:
Երբ երազանքն իրագործելու ճանապարհ ես գտնում, հենց այդ ճանապարհին էլ այն նպատակ է դառնում: Երբ ես գրեցի «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը, միլիոնավոր մարդիկ սկսեցին մտածել, որ նրանք ուզում են անել այս կամ այն բանը, ուզում են ավելի ինքնուրույն դառնալ, մեքենա գնել: Ինչպե՞ս: Ինչպե՞ս եք պատրաստվում մտածածն իրագործել: Ես հասել եմ այս ամենին աշխատանքի շնորհիվ: Ես աշխատում եմ իմ մտածածն իրական դարձնելու ուղղությամբ: Դու նույնպես պիտի աշխատես ու շոշափելի դարձնես քո երազանքը:

Ռեյչլ Հոլիս
5800 ֏
Նկարագրություն
Ռեյչլ Հոլիսը հաճախ է նկատել, որ կանայք չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը։ Հոգու խորքում նրանք ձգտում են ավելիին, բայց վախենում են խայտառակվել, անկատար կամ ոչ կոմպետենտ երևալ։ Ավելին, կանանց ինքնագնահատականը շատ հաճախ ձևավորվում է ուրիշների բնորոշումներով։ Մինչդեռ Ռեյչլն ասում է՝ հարկավոր է ունենալ սեփական եսը, ձևավորել անձնական ցանկություններն ու ձգտումները։ Հեղինակը կոչ է անում ձերբազատվել բարդույթներից, սեփական ուժերի հանդեպ վստահություն ու հավատ ձեռք բերել։ Այս գրքում Ռեյչլը դիմում է իր ընթերցողին և ասում՝ պետք չէ արդարանալ, պետք է գործել նպատակասլաց ու առանց վարանելու։ Թե ինչպես, կիմանաք գիրքը կարդալով։
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
