2015-ի ապրիլին Թուրքիան ո՞ւմ կուղարկի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ինչո՞ւ
2015: Այս թիվը վերջին տասնամյակում թուրքերի և առաջին հերթին Թուրքիայի ղեկավարության համար ճակատագրական նշանակություն է ստացել, կարծես մի տեսակ փորձության տարեթիվ լինի: Թուրքիայում կարծում են, որ եթե 2015-ի «փորձությունը» հաջողությամբ անցնեն, Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման վտանգն անցած կլինի: Պարադոքսալ է, բայց Թուրքիայում 2015 թվականը ավելի են կարևորում, քան Հայաստանում: Հայերի համար 2015-ը կարևոր տարեթիվ է, բայց ոչ ճանաչման և արդարության հաստատման վերջնակետ:
2015-ի և հատկապես ապրիլի 24-ի մոտենալուն զուգահեռ՝ Թուրքիան ավելի գործուն քայլեր է անելու: Դեռևս 2012 թվականին հայտնի դարձավ Դավութօղլուի «2015-ի գաղտնի ծրագրի» մասին: Դրա բացահայտված մասում հիմնականում ցուցումներ էին Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչություններին: Թուրք դիվանագետները աշխարհի տարբեր երկրներում պետք է կազմակերպեին միջոցառումներ, դրանց հրավիրեին հայկական սփյուռքի ներկայացուցիչների, նրանց հետ կապեր հաստատեին և բանակցեին հայկական պահանջների շուրջ: Գլխավոր նպատակը հայկական տարբեր շրջանակների ակնկալիքներին ծանոթանալն էր: Պակաս նշանակություն չուներ նաև սեպարատ բանակցությունների մեջ ներգրավել Հայաստանն ու սփյուռքը և դրանով իսկ պառակտում մտցնել երկուսի միջև:
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)