«Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» արդեն 2 լեզվով. Newmag-ը գիրքը հրատարակել է ռուսերեն (թրեյլեր)
Newmag-ը ռուսերենով ներկայացնում է Արա Թադևոսյանի «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գիրքը: 3 տարի առաջ լույս տեսավ հայերեն տաբերակը, ու քանի որ գիրքը մեծ հետաքրքրություն էր առաջացրել, հեղինակի որոշմամբ հրատարակվել է նաև 2-րդ լեզվով: Արա Թադևո
«Две рок-звезды, две девочки и Арарат» գիրքը պատմում է 88-ի երկրաշարժի ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին: Համաշխարհային ռոք աստղերը ձայնագրեցին «Smoke on the Water» սինգլն ու դրա հասույթն ամբողջությամբ ուղղեցին Սպիտակի երկրաշարժից տուժածներին: Նրանից երկուսը՝ Դիփ Փարփլի վոկալիստ Իեն Գիլանն ու Բլեք Սաբաթի կիթառահար Թոմի Այոմին դարձան Հայաստանի բարեկամը:
Այս գիրքը Հայաստանի ու ռոք աշխարհի, մեծ ընկերության ու երազանքը կյանքի կոչելու մասին Է, մի երազանքի խրոնոլոգիա:Արա Թադեւոսյանն անկեղծորեն ու մանրամասն նկարագրում է նորանկախ Հայաստանի թերևս ամենաաստղային նախաձեռնության ետնաբեմը, որը կարող է հետաքրքրել ոչ միայն ռոքի սիրահարներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր ունեն անիրագործելի թվացող երազանքներ, դրանց հասնելու աննահանջ կամք ու անսպառ եռանդ:
Հայաստանում տեղի ունեցած համերգն անմոռանալի էր Դիփ Փարփլի երկրպագուների համար: Նրանք եկան խորհրդային Հայաստան, որտեղ ռոքը արգելված էր: Ռոքի լեգենդներն այցելեցին նաև 2009-ին ու գնացին Գյումրի, որտեղ և Գիլանը որոշեց վերակառուցել Գյումրիի 6-րդ երաժշտական դպրոցը:Գիրք-վավերագրությունը Գիլանն ընթերցել է անգլերեն ու իր տպավորությունները թողել թղթին. «Այս գիրքը հետաքրքիր ճանապարհորդություն է, որն անցնում է երաժշտության, պատմության, կրքի եւ քաղաքականության միջով: Նկարագրվում են այն վայրիվերումներն ու դժվարությունները, որոնցով անցել է հեղինակը՝ հաղթահարելով բյուրոկրատական քաշքշուկները: Միայն դրանից հետո ենք հասկանում թթի օղու արժեքը, չէ՞»:
Գիրքն անկախ Հայաստանի 30 տարվա պատմության կարեւոր իրադարձությունների վավերագրությունն է: «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատի» հայերեն և ռուսերեն հրատարակությունների գլխավոր գործընկերը IDBank-ն է։
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)