2026-ի առաջին մեծ նախագիծը / ԵՄ EUPL ծրագրի հետ գործակցությամբ Newmag-ը կհրատարակի Եվրոպական նոր վեպեր
01/17/2026
Newmag հրատարակչությունը Եվրոպական Միության գրական մրցանակի (EUPL) ծրագրի շրջանակում ստացել է ֆինանսավորում և 2026 թվականին հայերեն կթարգմանի ու կհրատարակի երեք ժամանակակից եվրոպական հեղինակների գրքեր՝ բացելով նոր էջ եվրոպական գրականության ներկայության մեջ Հայաստանում։
Newmag հրատարակչությունը հերթական կարևոր քայլն է անում հայ ընթերցողների շրջանակում եվրոպական գրականության տարածման. ուղղությամբ։ Հրատարակչությունը դիմել է Եվրոպական Միությանգրական մրցանակի (European Union Prize for Literature – EUPL) կոնսորցիումի կողմից հայտարարված ծրագրին և ստացել ֆինանսավորում՝ EUPL հեղինակների ստեղծագործությունների հրատարակման և ռազմավարական առաջխաղացման համար։
Ծրագրի նպատակն է համաչափ ֆինանսական աջակցություն տրամադրել հրատարակչություններին՝ Եվրոպական Միության գրական մրցանակի առաջադրված հեղինակների տեսանելիությունը մեծացնելու և նրանց ստեղծագործությունները նոր լեզվական ու մշակութային միջավայրերում հասանելի դարձնելու համար։
Ծրագրի շրջանակում Newmag-ը 2026 թվականին կթարգմանի և կհրատարակի երեք գիրք՝ երեք տարբեր երկրների EUPL հեղինակներից․
• Ֆիլիպ Մարչևսկի (Բելգիա) — Quand Cécile
• Բեկա Ադամաշվիլի (Վրաստան) — Everybody Dies in This Novel
• Լուցիե Ֆաուլերովա (Չեխիա) — Smrtholka
Այս ընտրությունը միավորում է ժամանակակից եվրոպական գրականության տարբեր ձայներ, թեմաներ և ոճեր։ Newmag-ի համար այս ֆինանսավորումը միջազգային վստահության հերթական հաստատումն է։ Այն ամբողջ ապեսհամահունչ է հրատարակչության ռազմավարությանը՝հայկական ընթերցողին ներկայացնել արդի եվրոպական գրականության կարևորագույն գործերը, խթանել մշակութային երկխոսությունը և ընդլայնել թարգմանական գրականության սահմանները Հայաստանում։
Կարդա նաև
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց Գոռ Կարապետյանի «LinkedIn 101» գիրքը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Newmag Signature club-ի առաջին գրքի քննարկումը. ակումբականները քննարկել են Ջոնաթան Ֆրանզենի «Խաչմերուկները» (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Մեծ պրեմիերա. Newmag-ի «Կապույտ մորուքը» հասավ Երգի պետական թատրոնի բեմ