BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Մոնոլոգ] Եվգենի Եվտուշենկո. Գրում եմ, երբ ամաչում

[Մոնոլոգ] Եվգենի Եվտուշենկո. Գրում եմ, երբ ամաչում եմ

Նա ծնվել է 1932 թվականի հուլիսի 18-ին: Եղել է խորհրդային և ռուս նշանավոր պոետ, նաև վիպասան, դրամատուրգ, սցենարիստ, դերասան, խմբագիր, թարգմանիչ և մի քանի ֆիլմի ռեժիսոր։ Եվտուշենկոյի պոեզիան շատ բան է սովորեցրել 60-ականների  սերունդներին։ Նա մի կում օդ էր, դարաշրջանի խոսափողը։ Նա սովորեցրեց չամաչել սխալներից ու կասկածներից, ճանաչելով իրականի ու կեղծի տարբերությունը, խոսեց  մարդկային տառապանքների, դժբախտությունների և սիրո մասին։

Մեծ Հայրենականի մասին


Պատերազմի ժամանակ 9 տարեկան էի, չնայած փոքր  էի, բայց պատերազմական տարիների հիշողությունները տպվել  են հիշողությանս մեջ: Պատերազմը մի ամբողջ սերնդի ստիպեց  զբաղեցնել քաղաքացիական դիրք, պահպանել հայրենիքի, պատվի ու արժանապատվության  մասին գաղափարը: Իմ կյանքում մի քանի էպիզոդներ են եղել,  որոնք օգնել են  ՄԱՐԴ դառնալ: Առաջինը, երբ 1944 թ. գերմանացի գերիներ էին բերել Մոսկվա: Ավելի քան 70 տարի է անցել, բայց մեր կանայք, մայրերն աչքիս առաջ են, ինչպես երեկ: Բոլորը վախենում էին, որ գերմանացիները նրանց տեսնելով մաս մաս կանեն, բայց նրանք գերմանացի զինվորներին հաց ու կարտոֆիլ էին տալիս: Մեկը նույնիսկ վրայի շորը հանեց ու գցեց զինվորներից մեկի ուսերին: Դա երբեք չեմ մոռանա:
http://www.youtube.com/watch?v=Hr9-YZxJVTc

«Բաբի Յառ» պոեմի մասին


Ինձ մոտ բանաստեղծությունները ծնվում են այն ժամանակ, երբ ես ինչ-որ բան շատ ուժգին եմ սիրում կամ եթե ինչ-որ բանի համար ամաչում եմ: Շատ եմ սիրում Ռուսաստանը, և չեմ պատկերացնում կյանքս առանց դրա, բայց հաճախ ամաչում եմ նրա համար: Այսպես էլ ես գրել եմ պոեմը: Երբ այցելել էի Կիև, տեղյակ էի, որ քաղաքի ծայրամասում հազարավոր հրեաներ են թաղված, բայց չէի ենթադրում որքան: Գնացի այդ դաժան վայրը և տեսա, թե ինչպես են բեռնատարները գալիս, ու ծերերի,  երիտասարդների, ու երեխաների  տկլոր մարմիններն աղբի պես թափում: Ես այնպիսի ամոթ էի զգում, որ վերադառնալով հյուրանոցի համար, գրեցի պոեմը: Երբ այն տպագրվեց, ես 10 հազար նամակ ստացա: Չեմ մոռանա, թե ինչպես ինձ զանգահարեց Շոստոկովիչը, որը հետո ստեղծագործությանս հիման  վրա գրեց «13-րդ սիմֆոնիան»:
http://www.youtube.com/watch?v=5SgyvWEW-RQ

Ամերիկայում ապրելու մասին


Ես շատ բան եմ սովորել վաղ 60-ականների Ամերիկայից, որտեղ եռում էր կյանքը, պայքարը ռասիզմի դեմ, սպառազինության դեմ, բյուրոկրատիայի դեմ, որոնցում մասնակցություն ուներ ԱՄՆ-֊ի ամբողջ առաջադեմ մտավորականությունը, այդ թվում և գրողները։ Ես տեսել եմ վիետնամական պատերազմի դեմ երկու միլիոնանոց ցույցը Նյու Յորքում, երբ նույն շարքերում կողք կողքի քայլում էին Արթուր Միլլերը, Բենջամին Սփոքը, Մարտին Լյութեր Քինգը և իրենց երգերն էին երգում, այն ժամանակ դեռ բոլորովին երիտասարդ Ջոան Բաեզն ու Բոբ Դիլանը։ Մինչև հիմա էլ կոկորդս սեղմվում է, երբ լսում եմ We shall overcome՝ «Մենք կհաղթենք, կգա օրը, երբ կհաղթենք․․․» մեծագույն երգը։ Ցավոք, այս երգը հիմա սկսում է մոռացվել նաև Ամերիկայում, բայց ես միշտ իմ ամերիկյան ուսանողներին հիշեցնում եմ այն։

Սիրո ու կնոջ մասին


Երջանիկ եմ, որ լավ կին ունեմ: Մենք ընդհանուր 2 երեխա ունենք, ես՝ 5 որդի, մեկին կորցրել եմ: Կինս բնավորությամբ նույնքան համառ է, որքան՝ ես: Մենք հաճախ ենք վիճում, երբեմն՝ կռվում, բայց միևնույն է՝ վերջում հաշտվում ենք: Մի անգամ իմ սիրելի ուսուցիչն ինձ հանդիպելով ասաց. «Ես ձեզ մի թեմա եմ ուզում առաջարկել, մի կնոջ հետ էի զրուցում, և նա ասաց, որ իր խնդիրն այն է, որ գիտի ում հետ է քնում, բայց չկա մարդ, ում հետ կարթնանար:  Գրե՛ք այդ մասին»… Դրանք  շատ բարդ  հարաբերություններ են:  Երբեմն երկար տարիներ միասին  ապրած զույգերն այլևս չեն խոսում իրար հետ , թեմա չունեն:
Ուսանողներն ինձ հաճախ երեկույթների են հրավիրում, գնում եմ, որովհետև հետաքրքիր է, բայց ամբողջ ընթացքում հարցնում եմ. «Ինչո՞ւ եք այդքան բարձր միացրել երաժշտությունը, անհնար է զրուցել,  ոչինչ չի լսվում»:  «Ինչի ՞ մասին զրուցենք», - տարակուսած հարցնում են նրանք: Ինձ համար, բոլոր ժամանակներում,   հատկապես  երիտասարդ տարիներին, նման  հարց երբեք չեն առաջացել, իսկ այսօր դա մեծ խնդիր է:
Ես իմ նախկին կանանց էլ եմ սիրում, հնարավո՞ր է արդյոք չսիրել նրանց, ում կողքին ես եղել ժամանակին: Տանել չեմ կարողանում տղամարդկային անշնորհակալությունը: Մաշան զարմանալի կին է, ինձ համար նա և՛ կին է, և՛ դուստր, և՛ քույր, նույնիկ խիստ տատիկ: 28 տարի է  միասին ենք, տարիքային տարբերությունը 30 տարի է, մենք երկու հրաշալի որդի ունենք: Նա ռուսերենի մասնագետ է, իմ պահապան հրեշտակն է՝ բառի  բուն իմաստով: Երբ ես Ռոստովում ընկա և ծանր վանսվածք ստացա, նա ինձ փրկեց, ինչպես մի քանի անգամ նախկինում: Հարաբերությունների մեջ ամենաահավորը ձանձրույթն է:
http://www.youtube.com/watch?v=HUye3Ml7sLg

Իմ և մարդկանց մասին


Ես անհամատեղելի եմ, անհարմար, ամաչկոտ ու հանդուգն, բարի ու չար եմ ես: Բաց հոգի ունեմ, սիրում եմ լավ մարդկանց, գնում եմ նրանց ընդառաջ և ինքս փորձում լավ բան անել:  Երիտասարդներին խորհուրդ եմ տալիս առաջինը գրել ճշմարտությունը և մինչև վերջ պահել դա, հետո սովորել ռուսերեն, որովհետեև մի անգամ ուսանողներին հարցրի, թե ինչպե՞ս ռուսերեն կթարգմանվի խաբեբան, ոչ ոք ճիշտը չկարողացավ ասել:
Այսօր հաճախ ազգին գնահատում են նրա քաղաքական գործիչներով, դա աններելի սխալ է: Աշխարհում ոչ մի վատ ազգ չկա:Մարդիկ պետք է իրենց պատասխատանու զգան մարդկության առաջ, բայց ընդհանուր գաղափարին հասնելու համար պետք է սկսեն իրենցից և սեփական ընտանիքից: Եթե դուք դժգոհ եք ինչ-որ բանից, նայեք ձեզ, և առաջին հերթին խաղաղություն հաստատեք ձեր ընտանիքում, ապա՝ շրջապատում: Սիրե՛ք նրանց, ով ձեր կողքին է:

Տարածել