[exclusive] Pitti Uomo 93. Սվիտեր կրելու նոր ոճ, Pitti-ի «սիրամարգերը» և Brooks Brothers-ը 200 տարեկան է
Հունվարի տասն սկսվեց Concept Korea-ի ցուցադրությամբ: Այս նախագիծը կորեական կառավարության աջակցությունն է տեղացի դիզայներներին: Concept Korea-ի շրջանակներում կորեացի դիզայներներն իրենց ճանապարհն են հարթում միջազգային նորաձևության շուկայում: Նախագիծն սկսվեց մի քանի տարի առաջ Նյու Յորքում, իսկ այս սեզոնին կորեական երկու բրենդ ցուցադրեցին իրենց հավաքածուները։ Pitti Uomo-ում Bmuet(te) ապրանքանիշի հավաքածուն դեկոնստրուկտիվիստական էր և շատ ժամանակակից: Հետաքրքրեց սվիտեր կրելու նոր տարբերակը:
[gallery columns="4" ids="49433,49434,49435,49436,49437,49438,49439,49440"]
Behind Closet ապրանքանիշը շատերին է հայտնի: Սթայլինգը նման է նրան, ինչ անում է Ալեսանդրո Միկելեն Gucci-ում: Ամեն դեպքում, կարծում եմ, սրամիտ է, նորաձև ու լավ վաճառվող:
[gallery columns="4" link="file" ids="49441,49442,49443,49444,49445,49446,49447,49448"]
Կորեական ցուցադրություններին դեմ դիմացս նստած էր մի իլյուստրատոր, որն ամբողջ ցուցադրության ընթացքում հավաքածուն ձեռքով նկարում էր.... մի քիչ ձևական էր, բայց հետաքրքիր:
[gallery columns="2" link="file" ids="49449,49450"]
Կորեացիների ցուցադրությունից հետո ուղևորվեցի Fortezza da Basso` ցուցահանդեսի հիմնական վայրը: Այսօր արդեն, կարծես, բոլորը ժամանել էին, անհավանական շատ մարդ կար: Նրանց զգալի մասը ապշելու գեղեցիկ էին հագնված: Իհարկե, այստեղ էին նրանք, ում Pitti-ում «սիրամարգ» են անվանում: Խոսքն այն այցելուների մասին է, որոնք արտառոց են հագնվում, որպեսզի արժանանան strret style լուսանկարիչների ուշադրությանը:
Կարդացեք նաև.
- [exclusive] Pitti Uomo 2018. Նորաձևության ամենագլխավոր իրադարձությունը սկսված է
- 2018-ի գարուն-ամառ սեզոնի 18 գլխավոր միտումները․ Ի՞նչն է նորաձև
- Ունիսեքս. Տղամարդկանց հագուստը կանանց զգեստապահարանում
Ցուցահանդեսի հետաքրքիր ապրանքների մասին կպատմեմ հաջորդ գրառումներում, իսկ այժմ ժամանակն է գնալ ցուցադրության:
[gallery columns="4" link="file" ids="49451,49452,49453,49454,49455,49456,49457,49458,49459,49460,49461"]
Թուրքական streetwear ապրանքանիշը` Les Benjaminsy-ը, նորաձևության աշխարհում բավականին հայտնի է: Հաջորդ սեզոնի հավաքածուն նրանք ներկայացրեցին Pitti Uomo-ի շրջանակներում: Նիկոլինի թատրոնը, որտեղ անցկացվում էր ցուցադրությունը, կարծես մոգական մի վայր լինի: Այդ պատճառով, սուպերժամանակակից հագուստի ցուցադրությամբ հակադրությունն ավելի հետաքրքիր էր: Տարբեր ռասաների մոդելներ ներկայացրեցին հաջորդ սեզոնի հավաքածուն` ընդգծելով ապրանքանիշի կոսմոպոլիտանությունը և գլոբալ լինելը: Համոզված եմ, որ Les Benjaminsi հուդիները Pitti-ից հետո էլ ավելի պահանջված կլինեն:
[gallery columns="4" link="file" ids="49462,49463,49464,49465,49466"]
Իսկ մյուս ցուցադրության հրավիրատոմս ես հայթայթել չկարողացա: Ամերիկյան հնագույն ապրանքանիշներից մեկը` Brooks Brothers-ը տոնում էր իր 200-ամյակը` ցուցադրությունն անցկացնելով հանրահայտ Palazzo Vecchio-ում: Instagram-ից դատելով` այն լավ է անցել: Օրն ավարտվեց ֆինլանդացի դիզայներների փարթիով: Rave-ի տարածքը բոլորին ապշեցրեց իր շքեղությամբ, նույնիսկ բրիտանական Vogue-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Էնինֆուլին: Նա, ինչպես և բոլորը, նկարում էր շքեղ լուսամփոփները:
[gallery columns="4" link="file" ids="49470,49469,49468,49467"]