BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Պարաշյուտով թռիչքը, բանջի ջամփն ու ռաֆթինգը վաղուց

Պարաշյուտով թռիչքը, բանջի ջամփն ու ռաֆթինգը վաղուց չեն զարմացնում. էքստրիմալ ժամանցի 8 նոր տարբերակ

Շրջագայություն խորտակված Տիտանիկով


Գինը՝ $105.000



Բրիտանական Blue Marble Private գործակալությունը 2018-ին ձեզ կպատրաստի շրջագայության: Ածխածնային մազաթելերով ու տիտանով պատված հատուկ բատիսկաֆով 3 ժամում կսուզվեք 4000 մ.: Առաջին շրջագայության տոմսերն արդեն վաճառվել են: Շրջագայություններն անցկացվում են հինգ տարին մեկ: Նմանատիպ տուր առաջին անգամ 2012-ին կազմակերպել էր Deep Ocean Expeditions ընկերությունը: Այդ ժամանակ տոմսերը երկու անգամ էժան էին: 2016-ին հայտնաբերված մանրէն կարող է 15 տարում քայքայել նավը: Շատ հնարավոր է, որ սա լինի վերջին շրջագայությունը:

Ցատկ` հրաբխի խառնարան


Գինը՝ $15.000



Վիլյարիկան 2847մ բարձրությամբ ակտիվ հրաբուխ է Հարավային Ամերիկայում: Վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել 2015-ի մարտի 3-ին: Բանջի-ցատկը կատարվում է ուղղաթիռից, որը խառնարանի վրա պտտվում է 200 մետր բարձրությամբ: Անկման ամենացածր կետը եռացող լավայից 40մ բարձրության վրա է: Ցատկի գնի մեջ է նաև վերջին հանգիստը 5-աստղանի հյուրանոցում և վեցօրյա շրջագայություն` ողջ մնալու դեպքում:

Տոռնադոյի որս


Գինը՝ $3000



«Տոռնադոների պուրակ». այսպես է կոչվում ԱՄՆ այն տարածքը, որտեղ ամենից հաճախ է պտտահողմ լինում: Տորնադոների «երթուղին» անցնում է 13 նահանգներով ու հատկապես Տեխասով: Մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ում ֆիքսվել է 1000-ից ավելի տոռնադո: Պտտահողմերի սեզոնը սկսվում է հունիսին,ավարտվում՝ դեկտեմբերին: Տոռնադոների որսի մասնակցելու համար դիմեք Extreme Tornado Tours, Storm Chasing Adventure Tours,Silver Lining Tours գործակալություններին:

Զբոսանք օդանավի թևին


Գինը՝ $850



Վաշինգտոն նահանգի Սեքիմ քաղաքում կարող եք զբոսնել օդանավի թևին` հենց թռիչքի ժամանակ: Ապահովագրող ճոպանն ու ոտքի հատուկ ամրակը թույլ են տալիս նստել, կանգնել կամ պառկել օդանավի թևին: Թռիչքի արագությունը 250կմ/ժ է: Թռիչքի ժամանակ օդանավը նաև տարբեր վարժանքներ է անում:

Մահվան արահետ


Գինը՝ $300



Խուաշան Չինաստանի հինգ սուրբ լեռներից մեկն է: Հյուսիսային գագաթից Հարավային գագաթ բարձրանալու համար պետք է անցնել 14կմ: Ամենավտանգավոր արահետներից է ամբողջ աշխարհում: Այն կազմված է ընդամենը 3 մաշված տախտակից: Յուրաքանչյուր էքստրեմալին հատկացվում է ճոպան, գոտի և ամրակ-կարաբին, որն ամրացվում է ճոպանին: Քաջության համար պարգևը ոտքերի տակ բացվող հովտի անմոռանալի տեսարանն է և հեռվում նշմարվող մենաստանն ու հին տաճարը:

Զբոսանք երկնաքերով


Գինը՝ $225



Սի-էն-Թաուերն աշխարհի բարձր կառույցներից է: Ռեյտինգային ցուցակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, բարձրությունը՝ 553,3 մ: 2011-ին` հեռուստաաշտարակի 35-ամյակի կապակցությամբ, բացվեց EdgeWalk-ը: Ապահովագրական կառանն ամրացվում է մարզաշապիկին, որը հագնում է ցատկողը: Մնում է ընդամենը բաց թողնել ձեռքերն ու հիանալ Կանադայով:

Սպիտակ շնաձկներով դայվինգ
Գինը՝120 $

Գանսբայը ձկնորսական փոքրիկ քաղաք է` Քեյփթաունից ոչ հեռու: Այն նաև անվանում են «Սպիտակ շնաձկների մայրաքաղաք»: Շնաձկների կարելի է հանդիպել ամեն սեզոնի: Dyer Island, Mossel Bay, False Bay տեղական ընկերությունները ապահովում են շնաձկների հետ սուզումը` պողպատե վանդակում: Այն տևում է 10-15 րոպե, վանդակում կարող է տեղավորվել 6-8 մարդ:

Ճոճանակ` աշխարհի ծայրին


Գինը՝ 1 $



2660մ. բարձրության վրա տարածված Բանյոսի այգում է գտնվում աշխարհի ամենաէքստրեմալ ճոճանակը: Ճոճվել հնարավոր է միայն սաղավարտով, սակայն սա չի ապահովում լիակատար անվտանգություն: Գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Տունգուրաուա հրաբուխ, որը ծխում է: Ի դեպ, քաղաքային տրանսպորտն այգի չի հասնում, այնպես որ` ձեզ տեղ կհասցնեն տեղացիներն` իրենց մեքենաներով: Նրանք ապրում են հիմնականում զբոսաշրջիկների հաշվին:

Forbes

Տարածել